«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

                                                                                              Ընդունված  է 2021 թվականի

                                                              ապրիլի 22–ին

 

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգա-պահական կանոնագիրքը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան 2006 թվականի հունիսի 14-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.

2) 2-րդ մասի «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «պետական կառա-վարման մարմնի ղեկավարի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.

2) 5-րդ  մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանու-թյունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգա-պահական տույժեր կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Ոստիկանության պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «կենտրոնական ապարատի այլ ծառայու-թյուններ կամ ոստիկանության պետի լիազորած ոստիկանության շրջանային բաժինը» բառերը փոխարինել «այլ ծառայությունը կամ ծառայողը» բառերով.

2) 3-րդ մասի «լիազորած ծառայությունը» բառերից հետո լրացնել «կամ ծառայողը» բառերը.

3) 4-րդ մասի «կենտրոնական ապարատի այլ ծառայություն և (կամ) ոստիկանու-թյան շրջանային բաժիններ» բառերը փոխարինել «այլ ծառայություն կամ ծառայողի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը» բառերը հանել:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «կամ տեղակալի» բառերը հանել, իսկ «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «22-րդ» բառը փոխա-րինել «21-րդ» բառով:

 

  Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

      «Հոդված 40. Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը

 

1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչա-րարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:

3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքար-կում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:»:

 

Հոդված 8. Օրենքի 42.1-ին հոդվածում՝

1) 4-րդ մասի «բ» կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.

2) 5-րդ մասի «ա» և «գ» կետերի «ոստիկանության պետին» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարին» բառերով.

3) 8-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 9. Օրենքի՝

1) 2-րդ և  4-րդ հոդվածների 1-ին մասերում, 10-րդ  հոդվածի  1-ին մասի «ա» կետում,

17-րդ հոդվածի 1-ին մասի է կետում և 24-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «Ոստիկանությունում ծառայության մասին» բառերից հետո հանել «Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության» բառերը.

 2) 4-րդ հոդվածի  2-րդ մասում «Քաղաքացիական ծառայության մասին» բառերից հետո հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

3) 15-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության մասին»  բառերից հետո հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը։

 

Հոդված 10. Օրենքի  վերնագրում,  նախաբանում,  1-ին  հոդվածում, 4-րդ հոդվածի 1-ին մասի «Սահմանադրությունը» բառից առաջ, 5-րդ հոդվածի 1-ին մասում, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերում, 21-րդ հոդվածի «ա», «դ», «զ» կետերում, 32-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                 

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. մայիսի

Ստեփանակերտ

ՀՕ-69-Ն