«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

 

 

 

Ընդունված  է 2021 թվականի

ապրիլի 22-ին            

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի աղյուսակում լրացնել հետևյալ բովանդա-կությամբ 1.1-ին կետ`

 

«

«

1.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման

համար

բազային տուրքի
3-ապատիկի չափով

 

 

»:

 

 

Հոդված  2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրա-մադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                

        Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

2021 թ. մայիսի

Ստեփանակերտ

ՀՕ-68-Ն