ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ և «Եռաբլուր» զինվորական պանթեոն
04 մայիսի 2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թՀայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։

Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ. աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների հիշատակին։

ԼՈՒՐԵՐ