Ընդունված է 2004թ. մարտի 10-ին
Սույն օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնա-կառավարման մարմինների, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականություն-ները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, հա-մաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.
բնակչության պաշտպանություն՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականա-տերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժեներա-տեխնիկական միջոցառումներ.
արտակարգ իրավիճակների կանխում՝ արտակարգ իրավիճակներ առաջացնող գործոն-ների կանխորոշում և վերացում.
արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցում ՝ նախօրոք իրակա-նացվող միջոցառումների համալիր՝ արտակարգ իրավիճակների ազդեցության հնարավոր մեղ-մացման համար.
արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարում՝ մարդկանց կյանքի ու գործունեության բնականոն պայմաններ ապահովելու համար.
աղետի գոտի՝ արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս.
տարահանում՝ վտանգավոր տարածքից անվտանգ տարածք՝ մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում և տեղաբաշխում.
պատսպարում՝ արտակարգ իրավիճակներում զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժա-մանակավոր ապահովում՝ համապատասխան շինությունների տարածքում.
անհատական պաշտպանություն ՝ մարդկանց՝ ճառագայթային, թունավոր և մանրէաբա-նական նյութերից պաշտպանության միջոցներով ապահովում.
փրկարարական աշխատանքներ՝ մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով միջոցառումների համալիր.
փրկարար՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավոր-ված ֆիզիկական անձ.
փրկարար ուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված՝ համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտացված փրկարարներից բաղ-կացած կազմավորումներ.
հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ ՝ պետական ու ռազմավարական նշա-նակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապա-հովող օբյեկտ:
Հոդված 2. Բնակչության պաշտպանության ապահովման իրավական հիմքերը
Բնակչության պաշտպանության ապահովման իրավական հիմքերն են՝ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ինչպես նաև այլ օրենս-դըրական ակտեր:
Հոդված 3. Բնակչության պաշտպանության համակարգը
Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 4. Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումները
Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն են՝
ա) բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և ման-րամասն հատակագծման նախագծերում վտանգավոր արտադրությունների նպատակահարմար տեղաբաշխումը՝ բնակչության պաշտպանության տեսանկյունից.
բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունը` անվտանգու-թյան և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով.
գ) վտանգավոր օբյեկտների անվթար գործունեության ապահովումը.
դ) շրջակա բնական միջավայրի, տարածքների և օբյեկտների՝ ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վարակվածության դիտարկման և հսկողության կազմակերպումը.
ե) գյուղատնտեսական գործունեության կայունության ապահովումը.
զ) բնակչության ուսուցման կազմակերպումը:
Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 5. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական
միջոցառումները
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝
ա) արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մար-միններին և բնակչությանն ազդարարումը.
բ) աղետի գոտում բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտ-պանության միջոցներով ապահովման կազմակերպումն ու իրականացումը.
գ) շրջակա բնական միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի և վարակվածության դիտար-կումը, զննումն ու հսկողությունը.
դ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական նյութերից բնակչության պաշտպա-նությունը.
ե) աղետի գոտում փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշ-խատանքների կատարումը.
զ) աղետի գոտում հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանու-թյան ուժեղացումը.
է) աղետի գոտում բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը.
ը) աղետի գոտում քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը.
թ) պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքումն ու օգտագործումը.
ժ) անհրաժեշտության դեպքում, աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետումը և օգտագործումը՝ հետագա համարժեք փոխհատուցմամբ.
ժա) փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական ու տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը.
ժբ) աղետի գոտում կարանտինային և այլ սանիտարահակահամաճարակային միջոցառում-ների իրականացումը.
ժգ) գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանությունը.
ժդ) բնակչության բժշկական սպասարկման իրականացումը.
ժե) աղետի գոտում արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնա-հատումը.
ժզ) բնակչության պաշտպանության ապահովման աշխատանքների կատարման նպատա-կով աշխատունակ քաղաքացիների (նրանց համաձայնությամբ) ներգրավումն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործընթացին՝ ըստ մասնագիտական և անհատական հատկանիշների:
Սույն հոդվածով նախատեսված միջոցառումներ իրականացնելու նպատակով, անհրա-ժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն աղետի գոտում կարող է ստեղծել կառավարման հատուկ մարմիններ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
Հոդված 6. Բնակչության պաշտպանության սկզբունքները
Բնակչության պաշտպանությունն իրականացվում է հանրապետության ամբողջ տարած-քում: Բնակչության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է տարբերակված՝ ըստ տարիքային, բնատարածքային, ռազմավարական, տնտեսական առանձնահատկությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բնակչության պաշտպանության սկզբունքներն են՝
ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը.
բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի հրապարակայ-նությունը.
գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանք-ներից բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործու-նեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.
դ) տեխնածին վթարների, աղետների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգ-ված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրակա-նացումը:
Հոդված 7. Բնակչության պաշտպանության ձևերը
Բնակչության պաշտպանության ձևերն են՝ տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը:
Հոդված 8. Բնակչության տարահանումը
Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ելնելով անհրաժեշտությունից՝ բնակչությունը վտանգավոր տարածքից կարող է տարա-հանվել հետիոտն՝ կազմակերպված շարասյուներով:
Տարահանումը և տարահանվող բնակչության ընդունումն ու տեղաբաշխումն իրակա-նացնում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մար-մինները:
Հոդված 9. Բնակչության պատսպարումը
Բնակչության պատսպարումն իրականացվում է վերգետնյա, ստորգետնյա հատուկ շինու-թյուններում (ապաստարաններ, թաքստոցներ) և բնակելի ֆոնդի տարածքներում:
Բնակչության պատսպարումն իրականացվում է բնակչությանը պաշտպանության մասին տեղեկացման համապատասխան ազդանշաններով:
Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին):
Բնակչության պատսպարումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:
Հոդված 10. Բնակչության անհատական պաշտպանությունը
Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օրգանները և մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլների ներգործությունից, ճա-ռագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից և թունավոր նյութերի ազդեցությունից:
Անհատական պաշտպանության միջոցներով ապահովումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:
Հոդված 11. Բնակչության տարահանման, պատսպարման և անհատական
պաշտպանության կազմակերպումը
Բնակչության տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը կազմա-կերպում ու իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մար-մինները, կազմակերպությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ Ու Խ 4
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
իրավասությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) ղեկավարում է բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
բ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը և վերահսկում դրանց կատարումը.
գ) սահմանում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համար-վող օբյեկտների, առարկաների ու գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փոր-ձաքննություն իրականացնելու կարգը.
դ) ապահովում է բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունն արտակարգ իրա-վիճակներում.
ե) հայտարարում է աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմա-կերպում է այդ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները.
զ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը.
է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տու-ժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյու-թական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը£
Հոդված 13. Լիազորված մարմնի իրավասությունը
Լիազորված մարմինը՝
ա) մշակում է արտակարգիրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության ծրագրեր և ապահո-վում դրանց կատարումը.
բ) ստեղծում և կուտակում է արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցու-ցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը.
գ) կազմակերպում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ հա-մարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննությունը.
դ) կազմակերպում է փրկարարների ատեստավորման աշխատանքները և բնակչության ուսուցումը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով, Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության սահմանած կարգով.
ե) համակարգում և վերահսկում է հանրապետական գործադիր, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործու-նեությունը բնակչության պաշտպանության բնագավառում.
զ) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարումը և տեղե-կատվությունը.
է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 14. Հանրապետական գործադիր մարմինների իրավասությունը
Հանրապետական գործադիր մարմինները՝
ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
բ) կազմակերպում են ենթակա կազմակերպությունների գործունեությունն արտակարգ իրավիճակներում.
գ) իրենց լիազորությունների սահմաններում ապահովում են բնակչության պաշտպանու-թյունը և այդ նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ.
դ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 15. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը
Պետական կառավարման տարածքային մարմինները՝
ա) կազմակերպում են շրջանի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակ-ներում.
բ) կազմակերպում են շրջանի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակումը և համակարգում այդ ծրագրերում նախատեսված աշխատանքները.
գ) մասնակցում են պետական համապատասխան ծրագրերով նախատեսված՝ արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
դ) տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավում են ար-տակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին.
ե) ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գոր-ծադիր մարմինների տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարականներ՝ բնակչու-թյան պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
զ) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարականներ՝ արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության վերաբերյալ.
է) պատասխանատու են շրջանի տարածքում բնակչության պաշտպանությունն ապահո-վելու համար.
ը) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 16. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
Տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա) կազմակերպում են համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակ-ներում.
բ) իրականացնում են վթարավերականգնողական միջոցառումներ՝ արտակարգ իրավի-ճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխա-տանքն ապահովելու համար.
գ) կազմակերպում են փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում.
դ) իրականացնում են արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում.
ե) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումն արտակարգ իրավիճակ-ներում.
զ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 17. Կազմակերպությունների իրավասությունը
Կազմակերպություններն արտակարգ իրավիճակներում՝
ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
բ) աջակցում են փրկարարական և անհետաձգելի աշխատանքների իրականացմանը և ստեղծում են անհրաժեշտ ուժեր՝ համապատասխան աշխատանքներ կատարելու համար:
Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտան-գավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպա-նությունը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 18. Քաղաքացիների պարտականությունները և իրավունքները
արտակարգ իրավիճակներում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ ար-տակարգ իրավիճակների հետևանքով իր կրած վնասների փոխհատուցում, ինչպես նաև ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իր պաշտպանվա-ծության աստիճանի մասին:
Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների սեփականության տիրապետումը և ժամա-նակավոր օգտագործումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել հետագա համարժեք փոխհատուցմամբ (միայն կյանքի փրկության և առողջության հետ կապված փրկարարական աշխատանքների նպատակահարմար իրականացման համար)՝ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 19 . Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող
անձանց և օտարերկրյա քաղաքացիների պարտականություններն
ու իրավունքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտար-երկրյա քաղաքացիները պարտավոր են կատարել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների ուղղությամբ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կառավարման մարմինների բոլոր ցուցումները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտար-երկրյա քաղաքացիները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցա-ռումներում ներգրավվում են սույն օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազ-գային պայմանագրերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 6
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Հոդված 20. Բնակչության ուսուցման կազմակերպումը
Արտակարգ իրավիճակների հիմնահարցերի վերաբերյալ բնակչության ուսուցումը կազմա-կերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐ
Հոդված 21. Փրկարար ուժերի գործունեությունը
Արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների իրականացման և առօրյա պայմաններում բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստվածության վիճակում են, ընդգրկում են պետա-կան, հասարակական ու գերատեսչական փրկարարական մասնագիտացված կազմավորումները և արտակարգ իրավիճակներում գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով, արդա-րացված ռիսկի շրջանակներում:
Արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշ-խատանքներ կատարելիս փրկարարները կարող են՝
ա) անարգել մուտք գործել կազմակերպությունների տարածքները, իսկ բացառիկ դեպքե-րում՝ նաև քաղաքացիների բնակարանները.
բ) բացել փակ դռները, պատուհանները, քանդել ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Փրկարար ուժերի կարգավիճակը, փրկարարների, նրանց ընտանիքների, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ընդգրկված ոչ փրկարար քաղաքացիների սոցիալական ապա-հովության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Փրկարարական աշխատանքների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Փրկարարների կատարած ապօրինի գործողությունների, ինչպես նաև պետական և ծա-ռայողական կամ առևտրային գաղտնիքի հրապարակման համար նրանց պատասխանատվու-թյունը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 8
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 22. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական
աղբյուրները
Հանրապետական գործադիր, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնա-կառավարման մարմինները կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցա-ռումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ու համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Պատասխանատվությունը արտակարգ իրավիճակներում բնակչության
պաշտպանության բնագավառի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար
Պաշտոնատար անձինք և քաղաքացիները սույն օրենքի պահանջները խախտելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջացման պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությունը (քաղաքացիական պաշտպանու-թյունը) իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով:
Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից£
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
8 ապրիլի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-100