ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով Երևանում է
04 մայիսի 2021

Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը քաղաք Երևանում է։

Այցի շրջանակներում Արթուր Թովմասյանն ընդլայնված կազմով հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը և ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այցելության նպատակները։

Հանդիպմանը ներկա էր Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

ԼՈՒՐԵՐ