ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հաղորդագրություն է տարածել
02 մայիսի 2021

Սիրելի' հայրենակիցներ

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումների շարքն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի արտահայտությունն է։

2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում է։

Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորները ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել։

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք վերականգնելու ենք Արցախի ազատությունն ու անկախությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության ապահովմանը զուգահեռ Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։ Անվտանգություն և հստակ կարգավիճակ սրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։

Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։

Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ։

ԼՈՒՐԵՐ