ԼՈՒՐԵՐ
Ցավակցություն ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների ԳԽ պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանի մահվան կապակցությամբ
27 ապրիլի 2021

2021թ. ապրիլի 26-ին կյանքից վաղաժամ հեռացել է Արցախում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանը:

Մեծ է նրա ավանդը ԼՂՀ ԳԽ օրենսդրական դաշտի ձևավորման և կայացման գործում: Ներսես Օհանջանյանի ակտիվ գործունեությունը դրսևորվել է հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին Մարտակերտում:

Ներսես Օհանջանյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով, օժտված մարդկային ու բարոյական վեհ արժեքներով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսես Օհանջանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն:

Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:

 

ԼՈՒՐԵՐ