ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին
24 ապրիլի 2021

Այսօր՝ ապրիլի 24-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի հոգևոր առաջնորդի, կառավարության անդամների և ԱԺ անձնակազմի ուղեկցությամբ մասնակցել է Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված պահանջատիրության և անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման քայլերթին: Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան 3 պատերազմներում նահատակված քաջորդիների անմար հիշատակին:

Նախօրեին՝ երեկոյան, խորհրդարանի անձնակազմն Արթուր Թովմասյանի գլխավորությամբ մասնակցել էր Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և«Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկած Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթին:

Հավելենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ապրիլի 22-ի նիստում հանդես է եկել հայտարարությամբ:

 

ԼՈՒՐԵՐ