Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2001թ. հունիսի 29-ին

Հոդված 1. Սույն օրենքը  կարգավորում է պետական բնակարանային ֆոնդում գտնվող՝  նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին եւ այլ ստեղծագործողներին (այսու-հետ՝ արվեստագետներ) վարձակալությամբ տրված տարածքների (այսուհետ՝ արվեստանոցներ)  մասնավորեցման (սեփականաշնորհման)  հետ  կապված հարաբերությունները:

Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) օբյեկտ են համարվում սույն օրենքի 1-ին հոդվածում նշված այն արվեստանոցները, որոնք վարձակալության են տրվել մինչեւ 2001 թվականի ապրիլի 1-ը:

Հոդված 3. Մասնավորեցման սուբյեկտ են համարվում այն արվեստագետները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի են եւ մշտապես բնակվում են հանրա-պետությունում£

Հոդված 4 . Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության սահմանած կարգով£

Հոդված 5 . Արվեստանոցների մասնավորեցումը կատարվում է տվյալ արվեստանոցի վարձակալի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ այն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հոդված 6 . Արվեստանոցները մասնավորեցվում են անհատույց£ Մասնավորեցված ար-վեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝  օրենքով սահմանված կարգով£ Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ  սեփականու-թյան իրավունքը գրանցելիս  սեփականատերերը ազատվում են  պետական գրանցման համար  տուրքի վճարումից:

Հոդված 7. Արվեստանոցների մասնավորեցումը մերժելը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում այն չիրականացնելը  կարող է բողոքարկվել դատարան:

Հոդված 8. Արվեստանոցների մասնավորեցման համար կնքված պայմանագիրը վավե-րացնում է նոտարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքով  նախատեսված կարգով:

Հոդված 9 . Սույն օրենքով մասնավորեցումն իրականացվում է մինչեւ 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 


4  օգոստոսի  2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-158