«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին

 

          Ընդունված  է 2021 թվականի  

                                                                                        ապրիլի 16-ին

 

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետում «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 44.1-ին հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«Կատարողական վարույթը  սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի հիմքով ավարտելու դեպքում պարտապանի գույքի վրա դրված արգելանքը, բացառու-թյամբ դրամական միջոցների, պահպանվում է մինչև պահանջատիրոջ կողմից գույքը արգելանքից հանելու վերաբերյալ դիմում ներկայացնելը:»:

 

Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.

«4.1. Պետական մարմինների, պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, բանկերի, վարկային կազմակերպությունների դիմումի հիման վրա սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի հիմքով կատարողական թերթը վերա-դարձվելու  և  կատարողական վարույթն ավարտվելու կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կատարողական վարույթը կարճվելու դեպքում` պետական ֆինանսական աջակցության չափի համամասնությամբ, կատարողական գործողություն-ների կատարման ծախսեր չեն գանձվում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                 

       Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2021 թ. ապրիլի 21

Ստեփանակերտ

ՀՕ-61-Ն