«Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

 

                                                                                        

                                                                                         Ընդունված  է 2021 թվականի

                                                                   ապրիլի 16-ին

 

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի՝

  1.  1-ին մասի 3-րդ կետում «40» թիվը փոխարինել «55» թվով, իսկ «հան-գամանքից» բառից հետո «, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառման մինչև 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում» բառերը հանել.
  2. 4-րդ մասում «45», «48», «50», «55» և «60» թվերը փոխարինել համապա-տասխանաբար  «55», «57», «59», «61» և «63» թվերով:

 

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասում «48», «50», «55» և «58» թվերը փոխարինել   համապատաս-խանաբար «55», «57», «59» և «61» թվերով.
  2. 3-րդ մասում «50», «52», «58» և «60» թվերը փոխարինել համապատաս-խանաբար «56», «58», «63» և «65» թվերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2021 թ. ապրիլի 21

Ստեփանակերտ

ՀՕ-60