«Արհեստակցական միությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին

Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի (23 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-45, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

արհեստակցական միություն ՝ արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակ-ցական կազմակերպությունների միություն.

արհեստակցական կազմակերպություն ` հասարակական միավորում, որն օրենքով սահ-մանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է տվյալ գործատուի հետ աշխատան-քային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

արհեստակցական կազմակերպությունների միություն ` իրավաբանական անձանց միու-թյուն, որն օրենքով սահմանված կարգով միավորում է երկու և ավելի արհեստակցական կազմա-կերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարա-բերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

արհեստակցական կազմակերպությունների տարածքային միություն ` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է որոշակի տարածքում (շրջանում կամ քաղաքում կամ որևէ առանձնահատկությամբ առանձնացված տարածքում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ տարածքի առավելագույն թվով աշխատողներ` տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման և պետական կառա-վարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատան-քային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպա-տակով.

արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն ` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայու-թյան, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակ-ցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինք-նակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտե-սական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերու-թյուններում դրանք պաշտպանելու նպատակով.

արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն ` իրավաբանա-կան անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, իսկ անդամ կազմա-կերպությունները միավորում են առավելագույն թվով աշխատողների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և գործատուների հանրապետական միության հետ փոխ-հարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարա-բերություններում դրանք պաշտպանելու նպատակով.

գործատու ` աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորա-բաժանում և այլն): Գործատու կարող է լինել նաև յուրաքանչյուր քաղաքացի.

աշխատող ՝ օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատան-քային պայմանագրի հիման վրա աշխատանք է կատարում գործատուի մոտ.

արհեստակցական միության մասնակից (անդամ) ՝ անձ, որը կամավորության սկըզ-բունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը՝ վերջինիս կանո-նադրության համաձայն:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) առաջին մասը «լինել» բառից հետո լրացնել «տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մաս.

«Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:».

3) չորրորդ մասի «և իրավապահ մարմինների ծառայողները» բառերը փոխարինել «, ոստի-կանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաև դատավորները» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ հոդվածով. 

«Հոդված 91. Արհեստակցական միության պետական գրանցումը

Արհեստակցական միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանո-նադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են սույն օրենքով և իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:

Արհեստակցական միության պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին են ներկայացվում`

ա) արհեստակցական միության հիմնադիրների ժողովի կողմից լիազորված անձի դիմումը.

բ) քաղվածք արհեստակցական միության հիմնադիրների ժողովի արձանագրությունից, որը պետք է նշումներ պարունակի հիմնադիրների ժողովի անցկացման վայրի, տարվա, ամսի, ամսաթվի, հիմնադիր անդամների (ժողովի մասնակիցների) թվի մասին, ինչպես նաև նշումներ` հիմնադիրների ժողովի կողմից արհեստակցական միություն հիմնադրելու, արհեստակցական միության կանոնադրությունը հաստատելու, արհեստակցական միության ղեկավար և վերահսկող մարմիններում պաշտոնատար անձանց ընտրվելու և արհեստակցական միության պետական գրանցման նպատակով գրանցման մարմին դիմելու համար լիազորված անձ ընտրելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ.

գ) լիազորված անձի և արհեստակցական միության ղեկավար մարմիններում ընտրված հիմնադիրների անձնագրային տվյալները: Արհեստակցական կազմակերպությունների միության գրանցման համար ներկայացվում են նաև հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավասու մարմնի որոշումը` միություն ստեղ-ծելու և միության հիմնադիրների ժողովին մասնակցելու համար լիազորված անձինք (պատ-վիրակներ) ընտրելու մասին.

դ) արհեստակցական միության կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված հիմնադիրների ժողովի կողմից, սահմանված կարգով ամրակարված և ստորագրված լիազորված անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կա-տարելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհես-տակցական միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության գրանցումը: Արհեստակցական միության պետական գրանցումը կարող է մերժվել օրեն-քով սահմանված կարգով և դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և եր-րորդ մասերով.

«Արհեստակցական միության գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցան-կությամբ:

Արհեստակցական միության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:»:

 

Հոդված 5 . Օրենքի 15-րդ հոդվածում`

1) «ա» կետի «արհեստակցական միության մասնակցի (անդամի)» բառերը փոխարինել «աշխատողների» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետ.

«ա1) սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատող-ների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություն-ներում.»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) առաջին մասը «գործատուի» բառից հետո լրացնել «, գործատուների միության» բառե-րով.

2) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակ-ցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ:».

3) երրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդից յոթերորդ մասեր.

«Գործատուի հետ կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը կարող է հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ, եթե արհես-տակցական կազմակերպությանը մասնակցում է (անդամակցում է) գործատուի հետ աշխա-տանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին: Այդպիսի ներկայացուցչական լիազորություններով օժտված արհեստակցական կազմակերպության կողմից գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրի դրույթները տարածվում են նաև գործատուի հետ աշխա-տանքային պայմանագիր կնքած բոլոր այն աշխատողների վրա, որոնք արհեստակցական կազ-մակերպության մասնակից (անդամ) չեն:

Եթե կազմակերպության արհեստակցական կազմակերպությանը մասնակցում է (անդա-մակցում է) գործատուի հետ աշխատանքային պայմանագրեր կնքած աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմա-կերպությունը ներկայացնում և պաշտպանում է միայն իր անդամների շահերը:

Տվյալ գործատուի մոտ արհեստակցական կազմակերպության բացակայության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատողների շահերի պաշտպանության գործա-ռույթները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակ-ցական միությանը:

Եթե արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) են տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյու-ղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները, ապա այդ դեպքում արհեստակցական կազմակերպությունը կարող է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում յուրաքանչյուր գործատուի մոտ ներկայացնել և պաշտպանել աշխատող-ների շահերը, եթե տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին մասնակցում է (անդամակցում է) արհեստակցական կազմակերպությանը: Հակա-ռակ դեպքում արհեստակցական կազմակերպությունը տվյալ գործատուի մոտ կարող է ներկա-յացնել և պաշտպանել միայն իր անդամների շահերը:».

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերից, 24, 25 և 27-րդ հոդվածներից հանել «համաձայնագիր» բառն իր բոլոր հոլովաձևերով:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Արհեստակցական միության ընտրովի մարմիններում ընտրված աշխատողները գործատուի նախաձեռնությամբ չեն կարող աշխատանքից ազատվել առանց աշխատանքի պետական տես-չի նախնական համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օր-վանից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


21 հուլիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-57