Ընդունված է 2005թ. սեպտեմբերի 14-ին
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հա-վաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի (անկախ դրանց նկատմամբ սեփականության իրա-վունքից) համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, ինչպես նաև արխիվային գործի հետ առնչվող իրավահարաբերությունները:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունն
արխիվային գործի մասին
1. Արխիվային գործի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենքից, սույն օրենքից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներից և իրավական ակտերից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրե-րից:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-վում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) արխիվային գործ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավա-բանական և ֆիզիկական անձանց գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպա-նության և օգտագործման բնագավառում.
2) արխիվային փաստաթուղթ` պետության և հասարակության համար պատմամշակու-թային ու փաստավավերագրական նշանակությամբ պահպանության ենթակա` նյութական կրիչի վրա գրանցված վավերապայմաններով տեղեկություն, որը թույլ է տալիս դա նույնականացնել.
3) արխիվային այլ փաստաթղթեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմի մեջ չմտնող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանվող արխիվային փաստաթղթեր.
4) անձնակազմին վերաբերող փաստաթղթեր` գործատուի հետ քաղաքացիների աշխա-տանքային հարաբերությունների ընթացքում աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի և աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստա-թղթեր.
5) մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարու-նակող արխիվային փաստաթղթեր` ֆիզիկական անձի առողջական վիճակի, ընտանեկան և նեղ անձնական հարաբերությունների, ծննդյան, որդեգրման, ամուսնության և ամուսնալուծության հանգամանքների, անձնական տվյալների, անձնական գրագրության և թղթակցության, նոտարա-կան գործարքների, գույքային իրավունքի, եկամտի աղբյուրների մասին տեղեկություններ պարու-նակող արխիվային փաստաթղթեր.
6) առանձնապես արժեքավոր փաստաթուղթ` պատմամշակութային կամ գիտական ար-ժեք, պետության և հասարակության համար հատուկ կարևորություն ունեցող արխիվային փաս-տաթուղթ, որի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է հաշվառման, պահպանության և օգտագործման հատուկ պայմաններ.
7) հազվագյուտ փաստաթուղթ` առանձնապես արժեքավոր փաստաթուղթ, որը եզակի է իր բովանդակած տեղեկատվությամբ կամ արտաքին հատկանիշներով.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածու` Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության տարածքում գտնվող, պատմականորեն ձևավորված և մշտապես հա-մալրվող արխիվային փաստաթղթերի ամբողջություն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության մշակութային ժառանգության և տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկա-ցուցիչ մասն է և ենթակա է մշտական պահպանության.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթուղթ` հայ ժողովրդի նյութական և հոգևոր կյանքն արտացոլող, գիտապատմական, սոցիալական, տնտե-սական, քաղաքական, մշակութային նշանակություն ունեցող` փորձաքննությամբ արժեքավոր-ված, պետության կողմից հաշվառված և մշտական պահպանության ենթակա արխիվային փաս-տաթուղթ.
10) արխիվ` իրավաբանական անձ կամ հիմնարկի և կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանություն և օգտագործում.
11) աշխատակազմի արխիվ` պետական մարմինների, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկի կամ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի համա-լրում, հաշվառում, պահպանություն և օգտագործում մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը.
12) պետական արխիվ` պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղծում է պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված այլ գործունեություն իրականացնելու նպատակով.
13) համայնքային արխիվ` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղ-ծում է համայնքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստա-թղթերի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտա-գործման նպատակով.
14) արխիվային փաստաթղթերի մշտական պահպանություն` արխիվային փաստա-թղթերի պահպանություն` առանց պահպանության ժամկետի սահմանման.
15) արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանություն` արխիվային փաս-տաթղթերի պահպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված ժամկետներում.
16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստա-թղթերի ավանդատվական պահպանություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխի-վային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարության սահմանած կարգով.
17) արխիվային փաստաթղթերի պահատվությամբ պահպանություն` արխիվային փաս-տաթղթերի պահպանությունը պետական կամ համայնքային արխիվներում դրանց սեփականա-տերերի հետ` համապատասխան պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում և պայման-ներով.
18) արխիվային փաստաթղթերի սեփականատեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնք, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի արխիվային փաստաթղթերի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրա-վունք.
19) արխիվային փաստաթղթերից օգտվող` պետական կամ տեղական ինքնակառավար-ման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, սահմանված կարգին համապատաս-խան, օգտվում է արխիվային փաստաթղթերից իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու և օգտագործելու նպատակով.
20) արխիվի համալրման աղբյուր` պետական կամ համայնքային արխիվներին արխի-վային փաստաթղթեր և նյութական կրիչի վրա այլ տեղեկություններ հանձնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
21) տեղեկատու-որոնողական միջոցներ` արխիվային փաստաթղթերի բովանդակությանը վերաբերող տեղեկատվության և դրանց որոնման ապահովման նպատակով կազմված փաստա-թղթերի ամբողջություն.
22) գրանցամատյան` պետական հաշվառման հիմնական փաստաթուղթ, որն ապահովում է հազվագյուտ փաստաթղթի հաշվառումը` նրան բնութագրող առանձնահատուկ նշանների հա-կիրճ նկարագրությամբ և որոնողական տվյալներով:
Գ Լ Ո Ւ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
իրավասությունը արխիվային գործի բնագավառում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է արխիվային գործի բնագավառում պետական քաղաքականության իրա-կանացումը.
2) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, պետական և համայնքային արխիվների կող-մից համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կազմակերպման միասնական կանոններ և նորմեր, ընդ որում`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշ-վառման կարգը,
- արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը,
- արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը,
- պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը և ավանդատվական պահպանությունն իրականացնող պետական մարմին-ների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ցանկը:
Հոդված 5. Արխիվային գործի բնագավառում Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության լիազորած պետական
կառավարման մարմնի իրավասությունը
Արխիվային գործի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու-թյան լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետև` լիազոր մարմին)`
1) սահմանում է`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփա-կանություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփա-կանություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը,
- արխիվային փաստաթղթերի կարգավորման և պետական արխիվներ հանձնման կարգը,
- պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագի-տական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը.
2) կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը և օգտագործումը.
3) օրենքով սահմանված կարգով ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ժամանակավոր արտահանման և ներմուծման իրակա-նացումը:
Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն
արխիվային գործի բնագավառում
1. Համայնքի ավագանին`
1) որոշում է կայացնում համայնքային արխիվի ստեղծման, վերակազմակերպման կամ լու-ծարման մասին.
2) որոշում է համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սե-փականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության:
2. Համայնքի ղեկավարը`
1) ներկայացնում է ավագանու հաստատմանը համայնքային արխիվ ստեղծելու, վերա-կազմակերպելու կամ լուծարելու մասին որոշման նախագիծը.
2) ապահովում է համայնքային արխիվի, համայնքային այլ կազմակերպությունների արխի-վային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը և օգտագործումը:
3. Համայնքային արխիվների ֆինանսական ու նյութատեխնիկական ապահովումն իրակա-նացվում է համայնքային բյուջեների միջոցների հաշվին:
Գ Լ Ո Ւ Խ 3
ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 7. Արխիվների ստեղծումը
1. Պետական և համայնքային արխիվներն ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Պետական մարմինները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպություններն իրենց գործունեության ընթաց-քում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նպատակով մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպա-նության հանձնելը պարտավոր են ստեղծել աշխատակազմի արխիվներ:
3. Այլ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց գործունեության ընթացքում առա-ջացած արխիվային փաստաթղթերի պահպանության համար ստեղծել արխիվներ:
Գ Լ Ո Ւ Խ 4
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային
հավաքածուի կազմը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշտապես գտնվող, փորձաքննությամբ արժեքավորված արխիվային փաստաթղթեր` անկախ դրանց ծագման աղբյուրից, ժամանակից ու ստեղծման եղանակից, նյութական կրիչի տեսակից, պահպանության վայրից և սեփականության իրավունքից, ընդ որում`
- պատմամշակութային նշանակությամբ փաստաթղթեր,
- իրավական ակտեր,
- գործավարական փաստաթղթեր,
- գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանք-ների արդյունքներ պարունակող փաստաթղթեր,
- քաղաքաշինական փաստաթղթեր,
- կինո-, ֆոտո-, ֆոնոփաստաթղթեր,
- էլեկտրոնային և հեռաչափական փաստաթղթեր,
- ձեռագրեր, նկարներ, գծագրեր, նամակագրություն, օրագրություն, հուշագրություն,
- արխիվային փաստաթղթերի բնօրինակի իրավունքով պատճեններ:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի
կազմում արխիվային փաստաթղթերի ընդգրկումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում փաստա-թղթերն ընդգրկվում են փորձաքննության հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պահպանության ժամկետների նշումով` արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկին համապատասխան:
2. Փորձաքննությամբ արժեքավորվում են պետական և համայնքային սեփականություն համարվող բոլոր փաստաթղթերը` ցանկացած նյութական կրիչի վրա:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում իրավա-բանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերը սեփականա-տերերի համաձայնությամբ ընդգրկվում են արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժե-քավորումից հետո և ձևակերպվում են պետական և համայնքային արխիվների հետ սեփակա-նատիրոջ կնքած պայմանագրով, որը նախատեսում է կողմերի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի հաշվառման, պահպանության և օգտագործման համար:
4. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի` սեփականատերերի համաձայնությամբ փորձաքննությամբ արժեքավորումը փաստաթղթերի սե-փականատերերի հետ իրականացնում են պետական կամ համայնքային արխիվները:
5. Փաստաթղթերի ոչնչացումն արգելվում է, եթե դրանք փորձաքննությամբ չեն արժեքա-վորվել:
Հոդված 10. Պետության սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերը
Պետության սեփականություն են`
1) պատմամշակութային նշանակությամբ փաստաթղթերը.
2) պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
3) պետական արխիվներում պահպանվող արխիվային փաստաթղթերը.
4) նախկին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության և Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարմինների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
5) տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու միավորումների, արհեստակցական միությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց` պետությանը որպես սեփականություն հանձնած արխիվային փաստաթղթերը` Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 11. Համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերը
Համայնքի սեփականություն են`
1) տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
2) իրավաբանական և ֆիզիկական անձանց` համայնքին որպես սեփականություն հանձ-նած արխիվային փաստաթղթերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հա-մապատասխան:
Рб№ніН 12. ЖсініբіЭіПіЭ Ё эЗЅЗПіПіЭ іЭУіЭу лեчіПіЭбхГЫбхЭ
СіЩіснбХ ісЛЗніЫЗЭ чілпіГХГեсБ
ЖсініբіЭіПіЭ Ё эЗЅЗПіПіЭ іЭУіЭу лեчіПіЭбхГЫбхЭ եЭ ЗсініբіЭіПіЭ Ё эЗЅЗ-ПіПіЭ іЭУіЭу лпեХНіН ПіЩ ЭсіЭу ПбХЩЗу ысЗЭіПіЭ СЗЩбхЭщЭեсбн Уեйщ բեсніН ісЛЗніЫЗЭ чілпіГХГեсБ:
Рб№ніН 13. ІсЛЗніЫЗЭ чілпіГХГեсЗ лեчіПіЭбхГЫіЭ ЗсінбхЭщЗ
чбЛіЭубхЩБ
1. Պետության կամ համայնքի սեփականություն համարվող փաստաթղթերը ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), չեն կարող լինել վաճառքի, փոխանակության, նվիրա-տվության, ինչպես նաև այլ գործարքի առարկա, ինչը կարող է հանգեցնել դրանց օտարման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Պետական կամ համայնքային կազմակերպությունների մասնավորեցման (սեփականա-շնորհման) դեպքում դրանց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերը (ներառյալ` անձնակազմին վերաբերող) մնում են որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ հա-մայնքի սեփականություն:
3. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերը կարող են օտարվել կամ մեկ անձից մյուսին փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով:
4. Պետական և համայնքային արխիվների պահատվությանը հանձնված փաստաթղթերը (եթե սեփականատերը դրանք հետ չի վերցրել) պահատվության պայմանագրային ժամկետները լրանալուց և պահառուի կողմից պայմանագրային ժամկետը լրանալու ու փաստաթղթերը հետ վերցնելու մասին պահատուին գրավոր իրազեկելուց հետո տնօրինվում են պահատվության պայ-մանագրի համաձայն:
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի
կազմում ընդգրկված՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց
սեփականություն համարվող փաստաթղթերի քաղաքացիական
շրջանառության առանձնահատկությունները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգըրկ-ված` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրային պարտա-վորությունները:
2. Եթե, օրենքի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավա-քածուի կազմում ընդգրկված առանձնապես արժեքավոր փաստաթղթերի սեփականատերը դրանք պահպանում է անտնտեսվար, որն սպառնում է դրանց նշանակության կորստին, ապա այդ փաստաթղթերը լիազոր մարմնի հայցի հիման վրա դատարանի վճռով կարող են վերցվել սեփա-կանատիրոջից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահման-ված կարգով:
Գ Լ Ո Ւ Խ 5
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Рб№ніН 15. ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсіеեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ
СініщіНбхЗ чілпіГХГեсЗ еіСеіЭбхГЫбхЭБ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է հետևյալ կերպ.
1) ЩЯпіПіЭ еіСеіЭбхГЫбхЭ` еեпіПіЭ ісЛЗнЭեсбхЩ.
2) ЕіЩіЭіПінбс еіСеіЭбхГЫбхЭ` ЩЗЭгЁ ЩЯпіПіЭ еіСеіЭбхГЫіЭ СіЭУЭեЙБ еեпі-ПіЭ ЩісЩЗЭЭեсЗ, еեпіПіЭ СЗЩЭісПЭեсЗ Ё ПіЅЩіПեсебхГЫбхЭЭեсЗ іЯЛіпіПіЅЩեсЗ ісЛЗн-ЭեсбхЩ` лбхЫЭ ысեЭщбн ліСЩіЭніН ЕіЩПեпЭեсЗ БЭГіущбхЩ:
2. ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсіеեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ СініщіНбхЗ СіЩіЫЭщЗ лեчі-ПіЭбхГЫбхЭ СіЩіснбХ чілпіГХГեсЗ еіСеіЭбхГЫбхЭЭ ЗсіПіЭіунбхЩ ї СեпЁЫіЙ Пեсе.
1) ЩЯпіПіЭ еіСеіЭбхГЫбхЭ` СіЩіЫЭщіЫЗЭ ісЛЗнЭեсбхЩ.
2) ЕіЩіЭіПінбс еіСеіЭбхГЫбхЭ` пեХіПіЭ ЗЭщЭіПійінісЩіЭ ЩісЩЗЭЭեсбхЩ, Сі-ЩіЫЭщіЫЗЭ ПіЅЩіПեсебхГЫбхЭЭեсбхЩ` лбхЫЭ ысեЭщбн ліСЩіЭніН ЕіЩПեпЭեсЗ БЭГіущбхЩ:
3. ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсіеեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ СініщіНбхЗ` ЗсініբіЭіПіЭ Ё эЗЅЗПіПіЭ іЭУіЭу лեчіПіЭбхГЫбхЭ СіЩіснбХ чілпіГХГեсБ лбхЫЭ ысեЭщбн ліСЩіЭніН Пісգбн еіСеіЭбхЩ եЭ №сіЭу лեчіПіЭіпեсեсБ ПіЩ еіЫЩіЭіգсЗ СЗЩіЭ нсі еіСеі-ЭбхГЫіЭ ПісбХ եЭ СіЭУЭнեЙ ісЛЗнЭեс:
Рб№ніН 16. ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсіеեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ СініщіНбхЗ
чілпіГХГեсЗ еեпіПіЭ СіЯнійбхЩБ
1. ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсіеեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ СініщіНбх БЭ№գсПнбХ чілпі-ГХГեсБ եЭГіПі եЭ еեпіПіЭ СіЯнійЩіЭ` іЭПіЛ №сіЭу ЭПіпЩіЩբ лեчіПіЭбхГЫіЭ ЗсінбхЭщЗу Ё еіСеіЭбхГЫіЭ ніЫсЗу:
2. ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсіеեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ СініщіНбхЗ СіЅніգЫбхп чіл-піГХГեсБ СіЯнійнбхЩ եЭ ЭіЁ ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсіеեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ Сіні-щіНбхЗ СіЅніգЫбхп чілпіГХГեсЗ еեпіПіЭ СіпбхП СіЯнійЩіЭ գсіЭуіЩіпЫіЭбхЩ:
3. дեпіПіЭ Ё СіЩіЫЭщіЫЗЭ ісЛЗнЭեсбхЩ еіСеіЭнбХ ИեйЭіЫЗЭ ФісіբіХЗ РіЭсі-еեпбхГЫіЭ ісЛЗніЫЗЭ СініщіНбхЗ чілпіГХГեсЭ іЩсіунбхЩ եЭ №сіЭу іЭЕіЩПեп бх іЭ-СіпбхЫу ыգпіգбсНЩіЭ ЗсінбхЭщбн:
Գ Լ Ո Ւ Խ 6
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի պետական և համայնքային արխիվների
համալրման աղբյուրները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, որոնց գործունեության ընթաց-քում առաջանում են պետական և համայնքային արխիվներում պահպանության ենթակա Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթեր և արխիվային այլ փաստաթղթեր, պետական և համայնքային արխիվների համալրման աղբյուրներ են:
2. Պետական և համայնքային արխիվները կազմում են իրենց համալրման աղբյուրների ցանկերը:
3. Իրավաբանական և ֆիզիկական անձինք պետական և համայնքային արխիվների հա-մալրման աղբյուրներ են համարվում պայմանագրի հիման վրա:
Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի
փաստաթղթերի հանձնումը մշտական պահպանության
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության և հա-մայնքի սեփականություն համարվող փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետ-ները լրանալուց հետո կարգավորված, տեղեկատու-որոնողական միջոցների հետ մշտական պահ-պանության են հանձնվում պետական և համայնքային արխիվներ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերի համալրման նպատակով հանձնումը պետական և համայնքային արխիվներ իրականացվում է պայմանագրերի հիման վրա:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի
փաստաթղթերը ժամանակավոր (մինչև մշտական պահպանության
հանձնելը) պահպանելու ժամկետները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժա-մանակավոր (մինչև պետական և համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու առավելագույն ժամկետներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դա-տական իշխանության մարմինների, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված պետական կա-ռավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակեր-պությունների փաստաթղթերի համար` 10 տարի.
2) տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների փաստաթղթերի համար` 5 տարի.
3) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավա-քածուի կազմում ընդգրկված արխիվային փաստաթղթերի առանձին տեսակների`
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար` 100 տարի,
- նոտարական գործարքների գրանցումների համար` 10 տարի,
- անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների կադաստրային գործերի և գրանցման գրքերի համար` 100 տարի,
- տնտեսական գրքերի (ծխամատյանների) համար` 75 տարի,
- իրականացված կապիտալ շինարարության նախագծային փաստաթղթերի համար` 20 տարի,
- արտոնագրված տեխնոլոգիական և փորձարարակոնստրուկտորական փաստաթղթերի հա-մար` 20 տարի,
- գիտահետազոտական և արտոնագրային փաստաթղթերի համար` 15 տարի,
- պետական աջակցությամբ ստեղծված կինո-, ֆոտոփաստաթղթերի համար` 5 տարի,
- պետական աջակցությամբ ստեղծված տեսա-, ֆոնոփաստաթղթերի համար` 3 տարի:
Հոդված 20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց
պարտականությունները պետական և համայնքային արխիվների
համալրման բնագավառում
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, պետական հիմնարկ-ները և կազմակերպությունները, լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով, մշակում և հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկերը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային կազմակերպություններն ապահովում են Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի կար-գավորումը, նախապատրաստումը և պետական կամ համայնքային արխիվներ մշտական պահպա-նության հանձնումը:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների լուծարման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխի-վային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերը (ներառյալ` անձնակազմին վերա-բերող) հանձնվում են պետական կամ համայնքային արխիվներ:
4. Պետական կամ համայնքային կազմակերպությունների մասնավորեցման (սեփականա-շնորհման) դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերը (ներառյալ` անձնակազմին վերաբերող) հանձվում են պետական կամ համայնքային արխիվներ:
5. Այլ իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կազ-մակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերա-բերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
6. Անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
7. Անվճարունակ (սնանկ) ճանաչված կազմակերպության լուծարման դեպքում անվճա-րունակության գործով կառավարիչը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործու-նեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
Գ Լ Ո Ւ Խ 7
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 21. Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի ազատ որոնելու և ուսումնա-սիրության նպատակով պետական և համայնքային արխիվներից ստանալու արխիվային փաս-տաթղթեր, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված դեպքերի:
2. Պետական և համայնքային արխիվներում արխիվային փաստաթղթերից օգտվողի հա-մար արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ապահովվում է տեղեկատու-որոնողական մի-
ջոցների և դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի բնօրի-նակների կամ պատճենների տրամադրմամբ:
Հոդված 22. Արխիվային փաստաթղթերի մատչելիության սահմանափակումները
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողին արխիվային փաստաթղթերի մատչելիությունը կարող է սահմանափակվել սույն օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող արխիվային փաս-տաթղթերի սեփականատերերի որոշումներին համապատասխան:
2. Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, անկախ դրանց նկատմամբ սեփակա-նության իրավունքից, սահմանափակվում է պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության արխիվային հավաքածուի հազվագյուտ և հատկապես արժեքավոր փաստաթղթերի նկատմամբ: Պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի բնագրերի եւ ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող արխիվային փաստաթղթերի նկատմամբ մատչելիության սահմանափակումները վերաց-վում են օրենքով սահմանված կարգով:
3. Մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Մարդու, իսկ մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխի-վային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ, քան դրանց ստեղծման ժամանակից 100 տարվա ժամկետը:
Հոդված 23. Արխիվային փաստաթղթերի օգտագործումը
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի իրեն տրամադրված արխիվային փաստաթղթերում պարունակած տեղեկատվությունն օգտագործելու, փոխանցելու և տարածելու ցանկացած օրինական նպատակով և միջոցով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Պետական և համայնքային արխիվներն արխիվային փաստաթղթերից օգտվողի համար անվճար ապահովում են արխիվային փաստաթղթերի որոնման և ուսումնասիրման համար անհրա-ժեշտ պայմաններ:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց մոտ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքներ կամ արխիվային փաստաթղթերի պատճեններ:
4. Պետական և համայնքային արխիվները, ինչպես նաև պետական կամ համայնքային կազմակերպությունները կարող են արխիվային փաստաթղթերից օգտվողին ցուցաբերել վճարովի տեղեկատվական ծառայություններ, կնքել նրա հետ պայմանագրեր` արխիվային փաստաթղթերի և դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման մասին:
5. Պետական և համայնքային արխիվները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում են նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկատվություն և արխիվային փաստաթղթերի պատճեններ:
Գ Լ Ո Ւ Խ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 24. Պատասխանատվությունն արխիվային գործի մասին Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար
Իրավաբանական և ֆիզիկական անձինք արխիվային գործի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար կրում են օրենքով սահմանված պատաս-խանատվություն:
Գ Լ Ո Ւ Խ 9
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Միջազգային համագործակցությունն արխիվային գործի բնագավառում
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային արխիվները, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի սեփականատեր համարվող իրավաբա-նական և ֆիզիկական անձինք իրենց իրավասությունների սահմաններում կարող են մասնակցել արխիվային գործի բնագավառում միջազգային համագործակցությանը և միջազգային կազմա-կերպությունների աշխատանքներին, արխիվային գործին վերաբերող խորհրդակցություններին և համաժողովներին, միջազգային տեղեկատվական փոխանակությանը:
Հոդված 26. Արխիվային փաստաթղթերի արտահանումը և ներմուծումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության արխիվային հավաքածուի փաստաթղթերն արտահանման ենթակա չեն:
2. Պետության և համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ժամանակավոր արտահանումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծումը կարգավորվում է օրենքով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք թույլատրվում է ներմուծել միայն օրինական հիմունքներով ձեռք բերված կամ ստացված արխիվային փաստաթղթերը:
Հոդված 27. Արխիվային փաստաթղթերի պատճենների արտահանումը և ներմուծումը
Ցանկացած նյութական կրիչի վրա օրինական հիմունքներով ձեռք բերված կամ ստացված արխիվային փաստաթղթերի պատճենների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արտահանումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ արխիվային այն փաստաթղթերի պատճենների, որոնց օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է օրենքով:
Գ Լ Ո Ւ Խ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 28. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին» (28 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-17) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
21 հոկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-214