«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

 

 

Ընդունված  է 2021 թվականի

    մարտի 25-ին            

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այ-սուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի աղյուսակում`

 

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

13.ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ
տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնե-լու համար

բազային տուրքի
12-ապատիկի
չափով

».

 

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «

20. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրի-
ցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման համարանիշ
հատկացնելու համար

բազային տուրքի
վեցապատիկի
չափով

».

 

3) 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

   «

22. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կա-զմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար

բազային տուրքի

25-ապատիկի չափով

 

 

 

23. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար

բազային տուրքի

վեցապատիկի

չափով

»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի աղյուսակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.

 

«

1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու) համար

բազային տուրքի

12-ւապատիկի
չափով

»:

 

 

        Հոդված 3. Oրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «- վարչական իրավախախտում-ների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ գանգատ-ներով» բառերից հետո լրացնել «,բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ըն-դունվածների» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր-դող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                               

 

                                                                                     Ա.       ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2021 թ. ապրիլի 5

Ստեփանակերտ

ՀՕ-52