Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում.
- 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը:».
- 8-րդ մասում ռուսաց լեզվի և այլ բառերը փոխարինել օտար բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում պաշտոնական լեզու հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «հայոց լեզվի» բառերից հետո լրացնել «(կամ ռուսաց լեզվի)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետում «հայերենով՝» բառը փոխարինել «հայերենով, ըստ անհրաժեշ-տության` նաև ռուսերենով՝» բառերը, իսկ «հայոց» բառը փոխարինել «տվյալ» բառով.
2) 2-րդ կետում «ոչ հայերեն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ռուսե-րենի)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսե-րեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտա-հանրամատչելի գրականության ստեղծումը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-57-Ն