Ընդունվել է 1996թ. ապրիլի 27-ին
Հոդված 1. Իրենց պարտականությունները կատարելիս աչքի ընկած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին պարգևատրելու համար հիմնադրել «Արիության համար» մեդալ:
Հոդված 2. «Արիության համար» մեդալով պարգևատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային հրամանատա-րական և ղեկավար կազմի զինծառայողները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս դիվերսանտների, լրտեսների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսևորած անձնական արիության և խիզախության համար:
Հոդված 3. «Արիության համար» մեդալով պարգևատրվում են պաշտպանության բանակի շարքերում չգտնվող այն անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության թշնամիների դեմ պայքարում իրենց հմուտ, ձեռներեց ու համարձակ՝ սեփական կյանքի համար ռիսկի հետ կապված գործողություններով նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը:
Հոդված 4. Մեդալով պարգևատրումը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների և գերատեսչություն-ների ներկայացմամբ:
Հոդված 5. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում և ամրացվում է շքանշանների և մեդալների ստատուտների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով:
Հոդված 6. Մեդալի կրումը պարտադիր է զորահանդեսներին, պետական տոներին և հանդիսավոր նիստերին:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
3 հունիսի 1996 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 9