Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակում 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 8. կրթության բնագավառ
|
|
ա) նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում |
բազային տուրքի |
բ) տարրական հանրակրթական ծրագրի իրականացում |
բազային տուրքի |
գ) հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում |
բազային տուրքի |
դ) միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում |
բազային տուրքի |
ե) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
զ) միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրակա-նացման համար |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
է) բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի |
ը) մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով »: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-56-Ն