Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-2-Ն օրենքի այսուհետ` Օրենք 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման ձև, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովո-րողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլո-գիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթա-կան ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որո-շակի ժամկետով.
6.2) կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության ուսումնական գործըն-թացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափ-ման, հաշվառման և փոխանցման համակարգ.»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«13. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակում:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տր-վում է՝
1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.
2) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և կրթության ձևը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝
1 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) սահմանում է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոց-ներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆի-նանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.».
2 լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետ.
«17.1) սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա-հայտման և ուղղորդման կարգը.»:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 24-րդ կետի «հանրապետական» բառից հետո լրացնել «և դպրոցական» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.2-25.7-րդ կետեր.
25.2) սահմանում է միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը.
25.3) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռա-վար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը.
25.4) սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստա-թղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.
25.5) սահմանում է «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգերը.
25.6) սահմանում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը.
25.7) հաստատում է Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատես-ված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը::
Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1 5-րդ մասի «2020» թիվը փոխարինել «2023» թվով.
2 լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետով սահմանված կրեդի-տային համակարգը ներդրվում է միայն միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ):»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-55-Ն