Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենս-գիրք) 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղ-վելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պար-տադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկե-լու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանս-պորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 254.1-ին հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 254.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վա-րելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը». |
|
2) 1-ին մասում.
ա. «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրա-վունքը կասեցված» բառերը,
բ. «չափով» բառից հետո լրացնել «կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավուն-քից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանս-պորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:».
4) 2-րդ մասում.
ա. «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրա-վունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող» բառե-րը,
բ. «ժամկետով» բառից հետո լրացնել «` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասեր.
«4. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վա-րելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպոր-տային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:
5. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վա-րելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրան-սպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կար-գով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:
6. Սույն օրենսգրքի իմաստով անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավուն-քը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է և կասեցման ժամկետը չի լրացել:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-53-Ն