Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «միջպե-տական» բառը փոխարինել «միջազգային» բառով։
Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-48-Ն