ԼՂՀ արժույթի մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2003թ. դեկտեմբերի 29-ին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ար-ժույթի թողարկման և շրջանառության մեջ դնելու հետ կապված իրավահարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արժույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրամն է (այսուհետ` Դրամ): Մեկ Դրամը հավասար է հարյուր լումայի: Դրա-մը թողարկվում է (շրջանառության մեջ է դրվում) թղթադրամի և մետաղադրամի ձևով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուման` մետաղադրամի ձևով:

3. Սույն օրենքի համաձայն թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկո-նոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրամի փոխարժեքը սահմանվում է Հայաս-տանի Հանրապետության դրամին հավասար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեկ դրամը հավասար է Հայաստանի Հանրապետության մեկ դրամին:

 

Հոդված 2. Թղթադրամ և մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հանելու              

                   իրավասությունը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրամը` թղթադրամի և մետաղադրամի տես-քով թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Նախարարության իրավասությունն է:

2. Նախարարությունը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետա-ղադրամի հատումը, առկա թղթադրամի և մետաղադրամի անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում՝ դրանց ոչնչացումը:

3. Թղթադրամը և մետաղադրամը շրջանառության մեջ դնելը և շրջանառությունից հանե-լը իրականացվում է Նախարարության կողմից լիազորված բանկերի կողմից:

 

 

 

Հոդված 3. Օրինական վճարամիջոցը

 

Նախարարության կողմից թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մե-տաղադրամը գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժե-քով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում` փողով արտահայտված բոլոր պար-տավորությունների դիմաց:

 

Հոդված 4. Թողարկված թղթադրամի և մետաղադրամի հաշվապահական

                  հաշվառումը

 

Թողարկված թղթադրամի և մետաղադրամի ամբողջական հանրագումարը հաշվառվում է Նախարարության հաշվեկշռում` որպես Նախարարության պարտավորություն: Պահուստում գտնը-վող թղթադրամը և մետաղադրամը Նախարարության պարտավորություն  չեն  հանդիսանում և հաշվառվում են արտահաշվեկշռային հաշիվներում:

 

Հոդված 5. Դրամի հատկանիշները

 

Նախարարությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական  վճարամիջոց հանդիսացող թղթադրամի և մետաղադրամի անվանական արժեքը, չափը, կշիռը, պատկերներով ու մակագրություններով էսքիզը, պաշտպանական ու վճարունակության հատկա-նիշները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական  վճարամիջոց հանդիսացող թըղ-թադրամի վրա պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմի-կայի նախարարի ստորագրությունը:

 

Հոդված 6. Թղթադրամի և մետաղադրամի փոխանակումը

 

1. Նախարարությունն իր կողմից սահմանված կարգով անվճար փոխանակում է հնամաշ և վնասված, սակայն վճարունակության հատկանիշներին համապատասխանող թղթադրամներն ու մետաղադրամները` առանց գումարային սահմանափակումների:

2. Նախարարության սահմանած թղթադրամի և մետաղադրամի պաշտպանական ու վճա-րունակության հատկանիշներին չհամապատասխանող արժույթը չի հատուցվում վերջինիս կող-մից և հանվում է շրջանառությունից:

3. Նախարարությունը չի հատուցում կորցրած թղթադրամը և մետաղադրամը:

 

Հոդված 7. Թղթադրամը և մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը

 

1. Նախարարությունը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչել և հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ կամ նոր անվանական արժեքով թղթադրամ կամ  մետաղադրամ:

2. Նախարարությունը սահմանում է շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը փոխանակելու համար ներկայացնելու ժամկետը: Փոխանակման համար ներկա-յացվող թղթադրամի կամ  մետաղադրամի քանակը և գումարը չեն կարող սահմանափակվել:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո շրջանառու-թյունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը դադարում է օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա է փոխանակման առանց սահմանափակումների:

 

 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


20 հունվարի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 93