
Ծնվել է 1944 թ. հունվարի 2-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
1960 թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը։
1966 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն։
1965-1968 թթ.՝ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող, ապա՝ ավագ ինժեներ:
1968 թ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ատոմային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ:
1981 թ. ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1990 թ. հունվար` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի Ստեփանակերտի նորաստեղծ ընդհանուր տեխնիկական բաժանմունքի տնօրեն։ 1991 թվականին նշանակվել է ԵրՊԻ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն։
1992 թ.` Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (հետագայում՝ Արցախի պետական համալսարան) առաջին ռեկտոր
1994 թ.` ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ:
2004 թ. հոկտեմբեր ընտրվել է ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
2005 թվականից՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ:
2005 թ. մարտ ստացել է ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամի (ակադեմիկոսի) կոչում:
2005թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով: Նույն թվականի հունիսի 30-ին ընտրվել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Աժ առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2010թ. հունվարի 19-ից «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» հասարակական կազմակերպության ԼՂՀ մասնաճյուղի տնօրենն է:
2010թ․-ից Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ/ ակադեմիկոս/ է։
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:
ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ-ակադեմիկոս է, ԼՂՀ և ՀՀ մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր ու պրոֆեսոր․
․ ՀՊՃՀ պատվավոր պրոֆեսոր
․ՀՊՃՀ պատվավոր դոկտոր
․Գորիսի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
․Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
․<<Մեսրոպ Մաշտոց>> համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Հեղինակ է շուրջ հարյուր գիտամեթոդական աշխատանքների և ուսումնական ձեռնարկների:
Ունի ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 85-Ա հրամանագիր, 29.08.2015թ.):
Ամուսնացած է: Ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 95-Ա հրամանագիր, 30.08.2008թ.), «Մովսես Խորենացի» մեդալով, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով, Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալով, ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալով և մի շարք պետական և գերատեսչական մեդալներով: