Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2015 թվականի փետրվարի 26-ի ՀՕ-7-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «միջպետական համաձայնագրերին» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերին» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-44-Ն