Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թափոնների մասին» 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-198 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Եթե Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի «ժզ» կետից հանել «միջգերատեսչական» բառը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-36-Ն