«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                մարտի 25-ին    

    

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմ-բերի 26-ի ՀՕ-77 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասում «միջգե-րատեսչական կամ միջկառավարական» բառերը փոխարինել «միջազգային» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի «և միջկառավարական ու միջգերատես-չական համաձայնությունների» բառերը հանել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                

      Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2021 թ. ապրիլի 5

Ստեփանակերտ

ՀՕ-33