Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառով:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետում «միջպետական համաձայնագրերի» բառերը փոխարինել «միջազգային պայմանագրերի» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-31-Ն