Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-204 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը։
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «միջպետական» բառը փոխարինել «վավերացված միջազգային» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-30-Ն