ԱԺ նախագահը Երևանում մասնակցել է Քիք- Բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության բացման արարողությանը
03 ապրիլի 2021
03 ապրիլի 2021
Այսօր՝ 2021թ. ապրիլի 3-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ մասնակցել է «Միասնություն սպորտով» խորագիրը կրող Հայաստանի Քիք-Բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության բացման արարողությանը՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։
Ներկաները ողջունել են նախաձեռնությունը, համոզմունք հայտնել, որ այն, որպես ռազմահայրենասիրական յուրօրինակ դաս, կծառայի մատաղ սերունդներին կրթելու համար:Աժ նախագահը մասնակիցներին հաջողություն և հաղթանակ է մաղթել:
Խաղերին մասնակցում էր նաև Արցախի հավաքականը։