Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ ՀՀ-ում է
02 ապրիլի 2021
02 ապրիլի 2021
Այսօր՝ ապրիլի 2-ին, Արցախի Հանրապետության պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան առաջին, 2016թ. Ապրիլյան և 2020թ.աշնանային պատերազմների զոհերի հիշատակին և մասնակցել Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի հուղարկավորությանը: