ԼՈՒՐԵՐ
ԱԺ պատգամավորներն այցելել են Եղբայրական հուշահամալիր
02 ապրիլի 2021

Ապրիլի 2-ին՝ 2016թ Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի առիթով,ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան երեք պատերազմներում նահատակված զոհերի հիշատակին:

Պատերազմը փաստացի չի ավարտվել, որովհետև դեռևս 2016թ-ից սկսվել էր հիբրիդային պատերազմ, իսկ 2020թ.աշնանը այն մտել էր ակտիվ ռազմական գործողությունների փուլ: Մինչև հիմա շարունակվող հուղարկավորությունները փաստում են, որ պարզապես այն տեղափոխվել է բոլորովին այլ՝ տեղեկատվական դաշտ, և որևէ երաշխիք չկա հնարավորության դեպքում այն ևս մեկ անգամ ռազմի դաշտ տեղափոխվելու: Ուստի պետք է միշտ սթափ ու զգոն լինենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

ԼՈՒՐԵՐ