31 մարտի 2021
31 մարտի 2021
Մարտի 31-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետի համաձայն` ԱԺ նախագահը որոշում է կայացրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Այն կգործի հետևյալ կազմով․
Խմբի ղեկավար՝ Գագիկ Բաղունց - «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար ,ԱԺ փոխնախագահ, խմբի ղեկավար
Անդամներ՝
Արամ Գրիգորյան ՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն
Դավիթ Գալստյան ՝ Արցախի «Արդարություն» խմբակցություն
Արթուր Մոսիյան ՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
Գեղամ Ստեփանյան՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
Սևակ Աղաջանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Անահիտ Քոչարյան՝ քարտուղարության պետ
Կամո Ազատյան ՝ փորձագիտական ծառայության ղեկավար
Լիա Ասրյան՝ իրավաբանական բաժնի վարիչ
Խմբի քարտուղար՝
Լուսինե Դադայան՝ քարտուղարության գլխավոր մասնագետ
Աշխատանքային խմբին հանձնարարվել է աշխատանքները սկսել ապրիլի 1-ից և ավարտել մայիսի 10-ին՝ ներկայացնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ։
Խորհրդակցությանը ներկա էին աշխատանքային խմբի անդամները ,ովքեր պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկումների կազմակերպման ժամանակացույցի մասին։