ԼՈՒՐԵՐ
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր Գի Տեսիեի շնորհակալական նամակը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
29 մարտի 2021

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր Գի Տեսիեն շնորհակալական նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, որում ասված է.

«Պարոն նախագահ Ազգային ժողովի

Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար, որ Հովհաննես Գևորգյանը հավատարմորեն փոխանցեց ինձ: Այն թե΄ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց:

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ: Հուսով եմ, որ առիթ և հաճույքը կունենանք Ձեզ հանդիպելու այս ընթացքում՝ Ձեզ հետ զրուցելու հեռանկարով:

Այս ակնկալիքով հղում եմ Ձեզ խորին հարգանացս հավաստիքը:»

Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր Գի Տեսիեին:

ԼՈՒՐԵՐ