29 մարտի 2021
29 մարտի 2021
Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:
Քննարկվել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր:
«Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում, քաղաքացիների կողմից հարցեր են բարձրացվում, դրանց արձագանքել է պետք»,-ասել է Արթուր Թովմասյանը:
Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հետ օրենսդիրի ղեկավարը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունների, շրջանառության մեջ գտնվող օրինագծերի սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին:
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրինագծերը փոխանցվել է իր ղեկավարած գերատեսչություն ու գտնվում է լրամշակման փուլում: