Շարունակվում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայաստանյան հանդիպումները
27 մարտի 2021
27 մարտի 2021
Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։
Քննարկվել են նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ տեղահանված բնակիչների հետ հանդիպման ընթացքում բնակիչների բարձրացրած անշարժ և շարժական գույքի փոխհատուցմանը վերաբերող հարցեր, անդրադարձել դրանց օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին։
ԱՀ խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ պատրաստ է, որպես օրենսդիր մարմնի ղեկավար, նպաստել գործող և նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակմանը։