«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

Ն-1-02/1,ԱԺ-011-02,23.06.2020թ.,ՊԱՕ-ՄՀ

Լրամշակված, մտից`  23.03.2021թ

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի հունիսի 14-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառը հանել.

2) 2-րդ մասի «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.

2) 5-րդ  մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   

«Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Ոստիկանության պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասին 2-րդ պարբերությունում «կենտրոնական ապարատի այլ ծառայություններ կամ ոստիկանության պետի լիազորած ոստիկանության շրջանային բաժինը» բառերը փոխարինել «այլ ծառայությունը կամ ծառայողը» բառերով.

2) 3-րդ մասի «լիազորած ծառայությունը» բառերից հետո լրացնել «կամ ծառայողը» բառերով.

3) 4-րդ մասի «կենտրոնական ապարատի այլ ծառայություն և (կամ) ոստիկանության շրջանային բաժիններ» բառերը փոխարինել «այլ ծառայության կամ ծառայողի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը» բառերը հանել:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «կամ տեղակալի» բառերը հանել, իսկ՝ «Լեռնային Ղարաբաղի» բառերն փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «22-րդ» բառերը փոխարինել «21-րդ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   

«Հոդված 40. Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը

1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:

3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքարկում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:»:

 

Հոդված 8. Օրենքի 42.1-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «բ» կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.

2) 5-րդ մասի «ա» և «գ» կետերի «ոստիկանության պետին» բառերը փոխարինել «պետական կառավարման մարնի ղեկավարին» բառերով.

3) 8-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 2-րդ 1-ին մասի, 4-րդ հոդվածի 1-ին մասի «Ոստիկանությունում ծառայության մասին», իսկ՝ 2-րդ մասի «Քաղաքացիական ծառայության մասին» բառերից, 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 15-րդ հոդվածի 3-րդ մասի, 17-րդ հոդվածի, 24-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը հանել:

 

Հոդված 10. Օրենքի վերնագրում, նախաբանում, 1-ին հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին մասի «Սահմանադրություն» բառից առաջ, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերի, 21-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի «Լեռնային Ղարաբաղի» բառերը խոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը (կցվում է):

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետև` ոստիկանություն) ծառայողական կարգապահության կանոնները, կարգավորում է ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու, անցկացնելու, կարգապահական տույժեր կիրառելու կարգն ու պայմանները, ոստիկանության ծառայողի էթիկայի, ինչպես նաև ծառայողական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ծառայողական քննություն` սույն օրենքով և «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված դեպքերում և կարգով ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը, նրա գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննություն.

ծառայողական քննություն նշանակող անձ` սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ.

ծառայողական քննություն իրականացնող անձ` ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորած` ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբի ծառայող կամ ծառայողների խումբ, ինչպես նաև ծառայողական քննություն իրականացնելու պաշտոնեական իրավասություն ունեցող ոստիկանության ստորաբաժանման ծառայող կամ ծառայողների խումբ.

հատուկ ծառայություն` ոստիկանության կազմում գործող այն ծառայությունները, որոնց ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ:

 

Հոդված 4.

Ոստիկանությունում ծառայողական կարգապահության օրենսդրությունը

 

1. Ոստիկանությունում ծառայողական կարգապահության օրենսդրությունն են կազմում Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, սույն օրենքը, այլ օրենքներ և իրավական ակտեր, ինչպես նաև միջազգային պայմանագրերը:

2. Ոստիկանության քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական աշխատողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և աշխատանքային օրենսդրությունը:

 

Հոդված 5.

Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում

 

1. Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում ոստիկանության ծառայողների կողմից Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների խստիվ ու ճշգրիտ պահպանումն է, կատարումը և իրավազորությունների իրականացումը:

........

Հոդված 6.

Ղեկավարի (հրամանատարի) դերը ծառայողական կարգապահության ամրապնդման և պահպանման գործում

 

1. Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ոստիկանության ծառայությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի և սույն օրենքի պահանջները կատարելիս ղեկավարը պետք է մշտապես օրինակ ծառայի ենթականերին, բարձրացնի վերջիններիս պատվի և ծառայողական պարտքի գիտակցումը:

......................

Հոդված 7.

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:

2. Խրախուսանքները կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, խրախուսանքների կիրառման սահմանները, կարգը և պայմանները սահմանվում են ոստիկանության պետի պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

 

Հոդված 8.

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:

(2-րդ նախադասությունը հանվել է 26.10.2011 ՀՕ-54-Ն)

3. Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նա, կարգապահական խախտումից բացի, կատարել է քրեորեն հետապնդելի արարք: Ոչ արդարացնող հիմքերով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատված ոստիկանության ծառայողները կարող են տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

4. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ղեկավարի (հրամանատարի) իրավունքների սահմաններից դուրս կարգապահական տույժ կիրառելու համար նա միջնորդում է այդ իրավունքն ունեցող վերադաս ղեկավարին (հրամանատարին):

5. Ոստիկանության այն ծառայողի նկատմամբ, որն ունի գործող կարգապահական տույժ և կատարել է կարգապահական նոր խախտում, պետք է կիրառվի գործող տույժից ավելի խիստ կարգապահական տույժ:

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը վերապահվում է ոստիկանության պետին: Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է ոստիկանության պետը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:

Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Ոստիկանության պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` իր հրամանով, որով սահմանվում են  նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:

 

 

Հոդված 9.

Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները

 

1. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:

2. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված` ոստիկանության ծառայողի վարվելակերպի (վարքագծի) և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են (այսուհետև` վարքագծի կանոններ):

3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ոստիկանության ծառայողին վերջինիս վարվելակերպի առումով, ինչպես նաև իրազեկել քաղաքացիներին, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ոստիկանության ծառայողից:

4. Ոստիկանության ծառայողը պարտավոր է`

ա) հավատարիմ լինել երդմանը, ցուցաբերել անմնացորդ նվիրվածություն Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետությանը, հարգել Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշները և պետական լեզուն.

բ) հարգել Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.

գ) նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որևէ քաղաքական կուսակցության.

դ) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.

..........

 

Հոդված 10.

Ծառայողական քննության խնդիրները

 

Ծառայողական քննության խնդիրներն են`

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սկզբունքների իրականացումը.

բ) ծառայողական կարգապահության ամրապնդումը.

..............

 

Հոդված 11.

Ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումները և ծառայողները

 

1. Ծառայողական քննություն իրենց իրավասության սահմաններում կարող են կատարել ոստիկանության բոլոր ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարները:

Ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը կատարում են ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանումը կամ ոստիկանության պետի հանձնարարությամբ` ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություններ կամ ոստիկանության պետի լիազորած ոստիկանության շրջանային բաժինը այլ ծառայությունը կամ ծառայողը:

2. Ոստիկանության ստորաբաժանումներում կրտսեր, միջին և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կատարելիս ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստեր հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ոստիկանության պետի հանձնարարությամբ ուղարկվում են ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում կամ ոստիկանության պետի հանձնարարությամբ` ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություն:

3. Ոստիկանության հատուկ ծառայությունների ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն համապատասխանաբար կատարում են հատուկ ծառայությունները կամ ոստիկանության պետի լիազորած ծառայությունը կամ ծառայողը:

4. Ոստիկանության պետի ցուցումով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվող ծառայողական քննության նյութերը ցանկացած փուլում կարող են փոխանցվել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում կամ ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություն և (կամ) ոստիկանության շրջանային բաժիններ այլ ծառայության կամ ծառայողի` հետագա ընթացքը սույն օրենքով սահմանված կարգով լուծելու համար:

5. Ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություն իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանմանը ծառայողական քննություն կատարելու ցուցում տալու իրավունք ունեն ոստիկանության պետը կամ նրան փոխարինող տեղակալը:

 

Հոդված 15.

Կարգապահական տույժ չկիրառելը

 

1. Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից, կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը:

2. Ծառայողական քննությանն օժանդակելու, հանրորեն առավել մեծ վտանգավորություն ներկայացնող խախտումների հայտնաբերմանն ու բացահայտմանը նպաստելու դեպքում կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ, կամ նա կարող է ազատվել կարգապահական տույժից:

3. Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը ազատվում է կարգապահական տույժից, եթե նա գործել է «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմաններում:

4. (մասն ուժը կորցրել է 27.11.2013 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 17.

Ծառայողական քննություն նշանակելու առիթները

 

Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են`

ա) ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.

բ) դատախազի հաղորդումը կամ միջնորդագիրը` համապատասխանաբար ոստիկանության ծառայողի թույլ տված կարգապահական խախտման կամ խախտման պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների մասին.

գ) լրատվության միջոցի հաղորդումը ոստիկանության ծառայողի թույլ տված իրավախախտման մասին.

դ) ոստիկանության ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները.

ե) իրավախախտման անմիջական հայտնաբերումը ոստիկանության ծառայությունների (ստորաբաժանումների) ղեկավարների կամ նրանց լիազորած անձանց կողմից.

զ) ոստիկանության ծառայողի, ոստիկանության ծառայության (ստորաբաժանման) ղեկավարի զեկուցագիրը ոստիկանությունում հայտնաբերված իրավախախտման մասին` հասցեագրված ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնական անձին.

է) ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում:

 

 

Հոդված 18.

Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք

 

1. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձինք:

2. Ծառայողական քննություն նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի մակագրությամբ, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը:

 

Հոդված 19.

Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները

 

1. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

ա) իրավախախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

բ) իրավախախտման հատկանիշները.

գ) ոստիկանության ծառայողի մեղավորությունը իրավախախտում կատարելու մեջ.

դ) իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները.

ե) այն հանգամանքները, որոնցով ծառայողական քննությանն աջակցող անձինք և այլք հիմնավորում են իրենց պահանջները:

2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը (համապատասխան եզրակացությամբ) ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության դատախազության մարմիններ: Ծառայողական քննություն իրականացնող ոստիկանության ստորաբաժանումում պահպանվում են նյութերի պատճենները, և դրանց ընթացքը լուծվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 21.

Ծառայողական քննության ընթացքի կասեցման հիմքերը և վերսկսումը

 

1. Ծառայողական քննություն իրականացնող անձն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցնել`

ա) Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության դատախազության մարմինների քննարկմանն ուղարկված ծառայողական քննության նյութերով մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.

բ) եթե ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ ոստիկանության ծառայողը, որն այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.

գ) եթե հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողի գտնվելու վայրը.

դ) եթե կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.

ե) եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը.

զ) եթե ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է ոստիկանությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությանը:

.............

 

 

Հոդված 22.

Ծառայողական քննության դադարեցումը

 

1. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`

ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա ոստիկանության այլ ծառայողներ չկան.

բ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ.

գ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները.

դ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ, և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

ե) լրացել է սույն օրենքի 22-րդ 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայողական քննությունը կասեցնելու առավելագույն ժամկետը:

2. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած անձի քննարկմանը:

3. Ծառայողական քննություն նշանակած անձը քննարկում է եզրակացությունը և կայացնում համապատասխան որոշում:

 

Հոդված 24.

Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորությունները

 

Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորություններն են`

ա) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն` կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.

բ) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի և ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար նրան ներկայացնել ծառայողական քննության նյութերը և զեկուցել քննության ընթացքի մասին.

գ) ոստիկանության ծառայություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից և կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման և դրան առնչվող անձանց մասին.

դ) վերցնել գործի համար նշանակություն ունեցող և ոստիկանությունում պահվող կամ գտնվող իրեր և փաստաթղթեր.

ե) վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, այլ անձից.

զ) կատարել զննություն.

է ) նշանակել փորձաքննություն.

ը) «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հարապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` ժամանակավորապես դադարեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը.

թ) մինչև ծառայողական քննության ավարտը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին ծանոթացնել ծառայողական քննության նյութերին, ներառյալ` եզրակացությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների.

ժ) իր իրավասության սահմաններում լուծել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությունները.

ժա) պարզաբանել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, մասնագետի, թարգմանչի, այլ անձի իրավունքներն ու պարտականությունները:

Ծառայողական քննություն իրականացնող անձն ունի սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 32.

Ծառայողական քննության նյութերին կցվող փաստական տվյալները

 

Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է ծառայողական քննության նյութերին կցելու հետևյալ փաստական տվյալները՝

ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, այլ անձանց բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները):

Բացատրությունը, այն տվողի ցանկության դեպքում, շարադրվում է անձամբ:

Բացատրությունների կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանը, այդ մասին նշում է կատարում և ստորագրում դրա յուրաքանչյուր էջը: Բացատրության արձանագրության բոլոր էջերը ստորագրում են նաև բացատրություն վերցնելուն մասնակցած թարգմանիչը, մասնագետը և այլ անձինք: Բացատրություն տալուց կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, ինչպես նաև ֆիզիկապես ոչ լիարժեքության կամ անգրագիտության պատճառով ստորագրելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում, որը հաստատվում է ծառայողական քննություն իրականացնող անձի և ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով.

բ) զննության արձանագրությունները:

Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն իրականացնող անձը լիազորված է կատարել փաստաթղթերի, իրերի, առարկաների, վայրերի, ներառյալ` աշխատասենյակների զննություն, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաև այն դեպքերում,

երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն է կազմվում նաև այն դեպքերում, երբ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանը աջակցող անձը, այլ անձը ներկայացնում են իրենց նշած փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ.

գ) սույն օրենքով սահմանված ընթացակարգով կազմված տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ:

Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Տեղեկանքը ստորագրում են այն կազմողը և ներկա գտնվողները: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ և պատճեններ.

դ) փորձաքննության եզրակացությունները.

ե) տեսաձայնագրման կրիչները.

զ) պետական, տեղական ինքնակառավարման, իրավապահ և այլ մարմինների գրությունները, նրանց հասցեագրված հարցումների պատասխանները, այլ փաստաթղթեր և դրանց պատճենները (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և ծառայողական, ինչպես նաև այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների), ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցող մասնագետների եզրակացությունները, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին և խախտում կատարելու հանգամանքներին վերաբերող այլ տեղեկություններ:

 

 

Հոդված 40.

Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը

 

1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կարգով՝ ընդհուպ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

2. Ծառայողական քննության արդյունքները վերադասության կարգով բողոքարկվելու դեպքում, եթե վերադաս ղեկավարի ցուցումով առաջանում է լրացուցիչ ծառայողական քննություն կատարելու անհրաժեշտություն, ապա ծառայողական քննությունը սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը:

 

   

Հոդված 40. Ծառայողական քննության արդյունքների բողոքարկումը

1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:

3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքարկում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:

 

Հոդված 42.1. Որոշումների ընդունումը կարգապահական հանձնաժողովի կողմից

 

1. Կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը քննության են առնվում ոստիկանության կարգապահական հանձնաժողովում:

2. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով և կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ մեղադրական փաստական տվյալներ, ինչպես նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց բացատրությունները, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի` լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները:

3. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ինչպես նաև նրա ղեկավարներն ունեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում լսվելու իրավունք:

4. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարտավոր է պարզել հետևյալ փաստական հանգամանքները.

ա) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ոստիկանության ծառայողը.

բ) այդ արարքը համապատասխանում է արդյոք «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական կոպիտ խախտումների հատկանիշներին.

գ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի կողմից այդ արարքը կատարելը.

դ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի մեղավորությունը տվյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ.

ե) ինչ կարգապահական տույժ պետք է նշանակվի կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի նկատմամբ:

5. Պարզված փաստական հանգամանքների հիման վրա ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) միջնորդել ոստիկանության պետին պետական կառավարման մարմնի ղեկավարին` ոստիկանության ծառայողին ենթարկելու կարգապահական պատասխանատվության.

բ) ազատել կարգապահական պատասխանատվությունից, եթե առկա են սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հանգամանքները.

գ) միջնորդել ոստիկանության պետին պետական կառավարման մարմնի ղեկավարին` դադարեցնելու ծառայողական քննությունը, եթե առկա են սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերով նախատեսված հանգամանքները:

6. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում, բացի ոստիկանության ծառայողներից, ընդգրկվում են նաև պետական այլ մարմինների, ինչպես նաև հասարակական միավորումների ներկայացուցիչներ: Ընդ որում, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված ոստիկանության ծառայողների թիվը չի կարող գերազանցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսը:

7. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակային են:

8. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                    Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության

կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և  լրացում  և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանվում է Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողական կարգապահության կանոնները, կարգավորում է ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու, անցկացնելու և արդյունքների բողոքարկումը, ոստիկանության ծառայողի էթիկայի, ինչպես նաև ծառայողական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես օրենսդրական, այնպես էլ պետական  կառավարման համակարգում կատարված  կառուցվածքային փոփոխություններով:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

- ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու Արցախի Հանրապետության ոստիկանության պետին վերապահված իրավունքը վերապահել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարին.

- ոստիկանության պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունք կվերապահվի՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի պատվիրակված հրամանով, որով կսահմանվեն նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները.

- հստակեցնել բողոքարկման ժամկետների և վերացնել առկա հակասությունները.

- առկա վրիպակների վերացում:

 

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու Արցախի Հանրապետության ոստիկանության պետին վերապահված իրավունքը վերապահել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարին, ինչպես նաև բողոքարկման ժամկետների հստակեցում և առկա հակասությունների վերացում:

 

4. ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումների մասին

««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը հանրային քննարկումների կապակցությամբ սույն թվականի մարտի 11-ից տեղադրվել էր Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում (www.police.nkr.am):

 

 5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության շտաբի կողմից:

 

 

6. Նախագծի նորմատիվ բնույթը

Նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով:

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                           Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                    Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                    Կ.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՏԵՍՈՒՉ-ԻՐԱՎԱԲԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏ                                           Ռ.ԳԱԴՅԱՆ