Արցախի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունները հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ
24 մարտի 2021
24 մարտի 2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Հրայր Մարգարյանի հետ:
Հանդիպումների ընթացքում թեկնածուն ներկայացրել է կենսագրական տվյալներ, խոսել աշխատանքային գործունեության , մասնագիտական փորձի մասին և վստահեցրել, որ ընտրվելու պարագայում կցուցաբերի անկողմնակալ վերաբերմունք և կարդարացնի ընտրողների սպասելիքները:
Հրայր Մարգարյանը պատգամավորների հարցադրումներին ի պատասխան պարզաբանումներ է տվել :
Մարտի 25-ին՝ ժամը 10:00-10:30, կշարունակվեն Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ հանդիպումները «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցություններում: