ԼՈՒՐԵՐ
Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը
24 մարտի 2021

Մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ:

Օրակարգում՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծն էր՝ կից օրինափաթեթով (երկրորդ ընթերցում):

Հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը նշեց, որ օրինագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

4 կողմ ձայնով հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, ԱՀ ԱԳ նախարարը ,պատգամավորներ:

ԼՈՒՐԵՐ