«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-62 օրեն­­­քի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում՝

        1)  տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ավտոբուս`  ինը և ավելի ուղևորների նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղը) ունեցող տրանսպորտային միջոց, որը ստորաբաժանվում է դասերի.».

2) քսանյոթերորդ պարբերությունը «ճանապարհը.» բառից հետո լրացնել «`երթուղու մեկ ուղղությամբ.» բառերով.

3) երեսուներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«երթուղային տաքսի` հատուկ փոքր դասի ավտոբուս (միկրոավտոբուս), որով իրականացվում է կանոնավոր ուղևորափոխադրում ներքաղաքային կամ մերձքաղաքային երթուղով, միայն նախատեսված կանգառներում նստատեղերի քանակին համապատասխան թվով ուղևորների նստեցում և ուղևորի պահանջով երթուղու ուղեգծի թույլատրելի կետերում իջեցում կատարելով.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«երթուղիների փաթեթ` ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասնակցության պարտադիր պայմանով սպասարկման ենթակա ավտոբուսային երթուղիների խումբ, որը կազմավորվում է ցածր և բարձր ուղևորահոսք ունեցող երթուղիներից` անկախ տեսակից: Երթուղիների փաթեթը, որպես խառը երթուղային ցանցի կազմակերպման առաջնային փաստաթուղթ, իր մեջ ներառում է երթուղու անվանումը, ուղեգիծը, համապատասխան երթուղու վարչատարածքային նշանակության հատկանիշը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

 

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների, բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  միջազգային պայմանագրերի պահանջներին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների կողմից լիազորված տրանսպորտային համակարգի պետական կառավարման մարմինների միջև կնքված համաձայնագրերի պահանջներին  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների, բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին  համապատասխան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների, բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Փոփոխական ուղևորահոսքի դեպքում երթուղային տաքսու ռեժիմով կանոնավոր ուղևորափոխադրումները կարող են իրականացվել ըստ ուղևորների կուտակման միջակայքերի:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ հոդվածով.

«Հոդված 111. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի

                        կազմակերպումը փաթեթային համակարգով

 

1. Միջշրջանային, ներշրջանային և ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները կարող են իրականացվել փաթեթային համակարգով` միասնական (խառը) երթուղային ցանց կազմելով:

2. Միասնական երթուղային ցանցը (բացառությամբ Ստեփանակերտի ներքաղաքային միասնական երթուղային ցանցի) կազմակերպում է լիազոր մարմինը` նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ` երթուղիների փաթեթի, չվացուցակի, սխեմայի և սակագնի հաստատման նպատակով:

3. Միասնական երթուղային ցանցում չընդգրկված, սակայն ցանցից առավել մոտ որևէ բնակավայրի հետագա սպասարկման անհրաժեշտություն առաջանալու դեպքում առաջնահերթությունը տրվում է այդ երթուղային ցանցը սպասարկող փոխադրողին:

4. Փաթեթային երթուղիների մրցույթները կազմակերպվում և անցկացվում են լիազոր մարմնի ստեղծած մրցութային հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի մեջ ներգրավելով համապատասխան շրջվարչակազմի և (կամ) համայնքի ներկայացուցիչներ, իսկ Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիներից կազմված փաթեթային երթուղիների մրցույթները կազմակերպվում և անցկացվում են Ստեփանակերտի քաղաքապետի կազմած մրցութային հանձնաժողովի կողմից:»:  

  

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «մարմնի» բառից հետո լրացնել «(երթուղիների փաթեթից` լիազոր մարմնի)» բառերով.

2) 2-րդ մասը 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Խառը երթուղային ցանցի սպասարկման դեպքում որևէ երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ սպասարկման իրավունքից զրկվելու դեպքում կազմակերպությունը զրկվում է ամբողջ փաթեթից.»:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 26-րդ հոդվածի  6-րդ մասերը:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ պարբերությունը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


19 նոյեմբերի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-54-Ն