ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

 2021Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

 

 

 

ժԱՄԸ   11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ  ԵՎ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑԸ

Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, ԱԺ հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, հարգարժան պետնախարար, ֆինանսների նախարար, հարգելի Կառավարության անդամներ, հրավիրվածներ: Սկսում ենք փետրվարի 11-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:

Գրանցում.

Գրանցման արդյունքներով` ներկա են 33   պատգամավորներ, բացակա՝  չկա:

Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:

Ընթացիկ տարվա պետական բյուջեի նախագիծը փետրվարի 4-ին կայացած հերթական նիստի ժամանակ, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն ընդմիջվել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» հարցի քննարկումը՝ հնարավորություն տալով պատգամավորներին և խմբակցություններին նոր առաջարկներ ներկայացնելու գործադիր իշխանությանը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն խորհրդարանն այսօր վերսկսում է պետական բյուջեի մասին օրենքի քննարկումը, իհարկե՝ նիստի օրակարգը հաստատելուց հետո:

Գագիկ Բաղունց – Նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրամադրվում է ԱԺ նախագահ պարոն Թովմասյանին:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, փետրվարի 4-ին հաստատել ենք նստաշրջանի օրակարգը: Իսկ հիմա ավելացրել ենք մեկ հարց` Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրելու մասին հարցն է:

Եթե հարցեր կան` խնդրեմ:

Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Քվեարկություն.

Կողմ՝  33, դեմ՝  չկա,   ձեռնպահ՝  չկա

Որոշումն ընդունված է:

Գագիկ Բաղունց – /Չի լսվում/

Արթուր Թովմասյան – Հարհելի գործընկերներ, հիմա անցնենք այսօրվա նիստի օրակարգին: Այստեղ որպես պարտադիր քննարկման ենթակա հարցեր ներառված են «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին», «Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրելու մասին» և առաջին ընթերցմամբ ընդունված «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,  «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, այնուհետև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Այսօրվա նիստի օրակարգում  ներառված են նաև Հարցեր Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին և, ինչպես միշտ, Պատգամավորական հայտարարությունները: Եթե հարցեր կան օրակարգի վերաբերյա, խնդրեմ: Չկան:

Հարգելի գործընկերներ, այժմ քվեարկության է դնում Ազգային ժողովի 2021թ. փետրվարի 11-ի նիստի օրակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քվեարկություն.

Կողմ՝  33, դեմ՝  չկա,  ձեռնպահ՝  չկա:

Որոշումն ընդունված է:

Հարգելի գործընկերներ, իսկ այժմ  վերսկսում ենք Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: Ուզում եմ հիշեցնել՝ Կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցերը: Հայտ ներկայացնելու դեպքում 10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն  նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչները, մշտական հանձնաժողովներից մեկական ներկայացուցիչները, Ազգային ժողովի նախագահն ու նրա տեղակալը, ելույթներից հետո՝ մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է  հանդես գալ պետական ֆինանսների կառավարման բնագավառում` Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը ընդունել որպես օրենք: Այժմ Կառավարության կողմից այն Ազգային ժողովին է ներկայացնում ֆինանսների նախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը, խնդրեմ:

Գրիգորի Մարտիրոսյան - ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: ԱԺ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածին համապատասխան պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացվել է 19 առաջարկ:

Ստացված առաջարկությունների վերաբերյալ կառավարության հայտնած տեսակետները ներկայացվել են Ազգային ժողով` ամփոփաթերթիկի տեսքով: Միաժամանակ, ներկայացվել է 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներառում է պատգամավորների կողմից առաջարկությունները, որոնց վերաբերյալ Կառավարության կողմից տրվել է դրական եզրակացություն: Մասնավորապես, պետական բյուջեի ծախսերում նախատեսվել են հետևյալ փոփոխությունները՝ Պաշտպանություն բաժնի /Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ/ ծախսային ծրագիրն ավելացել է 750,0 մլն դրամով քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների իրականացման համար:  Տնտեսական հարաբերություններ բաժնում՝ 10,0 դրամով ավելացել է ծախսային ծրագիրը՝ այլընտրանքային, այդ թվուն՝ արևային էներգիայի կարողությունների գնահատման  աշխատանքների իրականացման համար,  200,0 մլն դրամով կրճատվել է Պատվիրակությունների ընդունելություններ ծախսային ծրագիրը: Հանգիստ, մշակույթ և կրոն բաժինը լրացվել է (ծախսային ծրագիրը) 30,0 մլն դրամի չափով:  Կրթության բաժինը լրացվել է /Դպրոցական բարձր դասարանների աշակերտների և ուսանողների կրակային պատրաստում/ ծախսային ծրագիրը՝ 30,0 մլն դրամի չափով,    20,0մլն դրամով ավելացել է սոցիալական բաժնի /Սոցիալ հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրում/ ծախսային ծրագիրը՝ քաղաքացիներին հոգեբանական ծառայությունների մատուցման համար:

Կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին: Պետական մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը կրճատվել են մոտ 30 տոկոսով կամ 153,6 մլն դրամի չափով:

Միաժամանակ, նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ կառավարության նախաձեռնությամբ, մասնավորապես.  եկամտային մասով` պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 2,մլրդ 400 մլն դրամով, որը պայմանավորված է պաշտոնական դրամաշնորհների նախատեսմամբ: Նշեմ, որ այդ եկամտի նոր գումարի ավելացումը պայմանավորված է ՀՀ կառավարության ձեռք բերած մեր պայմանավորվածությամբ, որ այս տարվա հունվարի 1-ից կառավարության կողմից արդեն ընդունված որոշման համաձայն նախաձեռնած ծրագիրը, այն է` եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որը կիրականացվի հարկային ռեզիդենտ համարող ընկերությունների համար պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ծրագիրը կֆինանսավորվի ՀՀ կառավարության կողմից Արցախի կառավարության տրամադրված պաշտոնական դրամաշնորհի տեսքով, հետևապես այդ գումարը նախատեսվել է և բյուջեի նախագծի եկամտային մասում, և ծախսային մասում առանձին ծրագրի տեսքով: Ինչպես նշեցի, սոցիալական պաշտպանության բաժինը ավելացվել է 2մլրդ 400մլն դրամով՝ պայմանավորված ԱՀ ռեզիդենտ ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև վարձու աշխատող ունեցող անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարի վերադարձի նախատեսմամբ:

Ծախսային մասով ավելացվող ամենախոշոր ծրագիրը առողջապահության ոլորտի ծախսերն են, որոնք ավելացվել են 3 մլրդ 787,3մլն դրամով և սահմանվել 12մլրդ 537,6մլն դրամի չափով, որը պայմանավորված է հունվարի 1-ից համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ, հանրապետությունում անվճար բուժօգնության ծառայությունների տեսակների ընդլայնմամբ, միաժամանակ նաև պատերազմական գործողություններով պայմանավորված վերականգնողական օգնության ծառայությունների ծախսերի ավելացմամբ,  400,0 մլն դրամով ավելացվել և միաժամանակ միջծրագրային վերաբաշխումներ են կատարվել գյուղատնտեսության ոլորտի ծախսերում, որը պայմանավորված է անասնապահության զարգացման խթանման ծրագրի, գյուղատնտեսության ոլորտում նորարարության և ձեռներեցության խրախուսման ծրագրի, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ծրագրի համար լրացուցիչ գումարների նախատեսմամբ:

Պետական բյուջեի դեֆիցիտը պետական բյուջեի վերամշակված տարբերակում ավելացվել է 5 մլրդ 90,8մլն դրամով:

Այսպիսով, 2021թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն՝ պետական բյուջեի վերջնական ցուցանիշները կազմում են`

--եկամուտների մասով՝ 84,230,7մլն դրամ,

--ծախսերի մասով՝ 132,342,0մլն դրամ,

--դեֆիցիտը՝ 48,111,3 մլն դրամ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Այժմ հարցեր հիմնական զեկուցողին: Խնդրեմ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել:Հարցեր չկան, շնորհակալություն:

Նախանշած ընթացակարգով շարունակում և անցնում ենք ելույթներին: Եթե նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորների մոտ կա ցանկություն ելույթ ունենալու, մենք առաջին հերթին կարող ենք իրենց խոսք տալ, այնուհետև խմբակցությունների ելույթներին ենք անցնելու:

 Ելույթների համար խնդրում եմ գրանցվել: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան - Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, ես մեր խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների մասով որոշ առաջարկություններ ընդունվել են, սակայն շատ առաջարկութուններ կան, որոնք չեն տնդունվել և մեկնաբանությունները շատ անհասկանալի են մեկնաբանված, այն առաջարկները, որոն որ կառավարությունը ոչ մի պատճառ չի հիմնավոր մերժում տա, գրվել է՝ կքննարկվի օրվա ընթացքում մասնավորապես կարող են մի քանիսը նշել.

Առառաջարկությամբ կորոնավիրուս և այլ ինֆեկցիաներով պայմանավորված հիվանդությունների համապարփակ օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ԲՀԿ-ում ստացիոնար բաժանմունքը  լիցքաթափելու նպատակով, ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգման համար առաջարկել էինք 100մլն դրամ գումար ներդնել, կառավարությունը առաջարկը կքննարկի 10 օրվա ընթացքում ելնելով 2021թ. պետական բյուջեի մուտքերի մակարդակից և ծախսերի առաջնահերթությունից: Այսինքն, ամբողջ աշխարհը այսօր կորոնավիրուսի դեմ պայքարը առաջնահերթ է դիտում, մենք դեռ պիտի քննարկենք, տեսնենք սա առաջնահե՞րթ է, թե՝ չէ, որը որ անընդունելի է: Գիտենք, որ ԿՈՎԻԴ-ի դեմ պայքարը առաջնահերթ է, առաջարկներ, որ այսօր գիտենք, որ զբոսաշրջությունը զրո մակարդակի վրա է և հետագայում մենք պետք է որոշակի ծրագրեր ներդնենք, որպեսզի կարողանանք ըստ էության երիտասարդությանը զբաղեցնենք, առաջարկել ենք ակադեմիական թիավարության համար Սարսանգում կատարել 35մլն դրամի սկզբնական ներդրում ծրագիրը սկսելու համար: Կառավարության պատասխանը` ակադեմիական թիավարությունը որպես օլիմպիական սպորտաձևի զարգացում, պահանջում է ֆինանսական մեծ ներդրումներ, 35մլն դրամը անբավարար է այս սպորտի համար, և` վերջ: Չի կարելի այսպիսի մոտեցում նոր ծրագրերի այն դեպքում, որ այսօր խոսում ենք սոցիալական ծրագրերի և երիտասարդության զարգացման ծրագրեր ներդնելու համար, այսօր չկա այդ մոտեցումը կառավարության կողմից: Այս ընդհանուր պատասխանները, որոնք որ մերժվել են մեր կողմից, անհիմն են և չկա որևիցէ բացատրություն: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Գալստյան:

Անցնում ենք բյուջեի նախագծի շուրջ ելույթներին և, այժմ  հրավիրում եմ խմբակցություններին՝

«Արցախի ժողովրդավարական միություն» խմբակցության տեսակետը ներկայացնելու համար հրավիրում եմ խմբակցության ղեկավար պարոն Գեղամ Ստեփանյանը, խնդրեմ:

Գեղամ Ստեփանյան - Հարգելի ներկաներ, «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը անկախ ԱՀ տարեգրության մեջ խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման 1-ին դեպքն է, երբ այն հաստատման է ներկայացվում բյուջետային տարին սկսած փետրվար ամսին: Նշված փաստը հասկանալի պատճառներով կապված է օբյեկտիվ իրողությունների` 2020թ. աշնանը մեր երկրին պատուհասած աղետի հետ: Այս ներածական նախադասությունը կարելի է ընդունել նաև որպես հիմնավորում, որ ընթացիկ տարվա բյուջեից սպասումները բոլորովին ուրիշ էին ու հիմա էլ այդպիսինն են, և դրանք պետք է արտահայտվեն պատերազմից հետո մեր ազգաբնակչության կարիքները բավարարելու, պատերազմի հետևանքները վերացնելու, մեր անվտանգությանը պաշտպանությանը ամրապնդելու և այս կարգի բազմաթիվ խնդիրների լուծմանն ուղղված նոր ծրագրեր առաջարկելու և այս ուղղությամբ անհրաժեշտ գումարներ հատկացնելու միջոցով: Այս ամենով հանդերձ բյուջեի նախագծի խորհրդարանական ուսումնասիրության փուլը հնարավորություն է տվել շահագրգիռ քննարկումներ կազմակերպել և առանձին ոլորտներով և ընդհանրական կտրվածքով: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել հաստատված ժամկետացանկով բյուջեի նախագծի պարզաբանումների համար նախանշված հանդիպումներին, թե մշտական հանձնաժողովների կազմում, թե՝  խմբակցությունների շրջանակում: Որոշ նկատառումներ մենք արդեն ներկայացրել ենք բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, բայց ընդունված կարգի համաձայն վերջնական կարծիք հայտնելն ու բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ մեր դիրքորոշումը ներկայացնելը հենց այս նիստին է վերապահված: Առաջին ու հիմնական տեսակետն այն է, որ ներկայացված նախագիծը, թե 2021թ, սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին զեկույցի բովանդակությամբ, ու թե առաջարկվող ծախսերի թվային տվյալներով որևէ կերպ չի համապատասխանում ընդամենը 3 ամիս առաջ դաժան ու աղետակի պատերազմն ապրած երկրի առջև կանգնած մարտահրավերների ու ամենօրյա խնդիրների լուծման տրամաբանությանը: Բյուջետային քննարկումների սկզբնական փուլում, որտեղ առաջարկներ կային այդ կտրվածքով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը կառավարության կողմից անհրաժեշտ գույքագրման համար պահանջվող ժամանակը բյուջեի նախագիծը հաստատել քաղաքական համաձայնությամբ և այն պայմանավորվածությամբ, որ չորս, հինգ ամիս հետո, երբ իրավիճակը ավելի պարզ կլինի, թվային տվյալները ավելի ստույգ կլինեն, նոր բյուջեի նախագիծ առաջարկել ավելի իրատեսական ու սպասումներին համարժեք: Ինչ-ինչ պատճառներով այս առաջարկը չի ընդունվել: Նախնական քննարկումների փուլում խմբակցությունը հանդես է եկել առաջարկություններով, որոնք մասսամբ ընդունվել են: Խոսքը պետական համակարգում տրանսպորտային և ներկայացուցչության հիմնական ծախսերի կրճատման, իսկ քաղաքացիական պաշտպանության համակարգում միջոցներն ավելացման մասին է: Անպայման ուզում եմ նշել կառավարության կողմից քաղաքացիական պաշտպանության ուղղությունների կտրուկ ավելացման առաջարկը ընդունելու մասին, որի համաձայն այս բնագավառին հատկացվող միջոցները հատկացվել են մեկ մլրդ դրամի: Այնուամենայնիվ, այս դրական միտումները չեն փարատում բյուջեի ընդունման հետ կապված մտահոգությունները, որոնք պայմանականորեն մենք  բաժանել ենք 2 մասի՝ իրավիճակային ոչ համապատասխան ծախսեր և անհրաժեշտ հաշվառների բացակայություն և բյուջեի պակասորդի անհամեմատ մեծ չափը, որը բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելու խոստումներից բացի ուրիշ այլ հիմնավորումներ չունեն: Այս նկատառումներով էլ «Արցախի ժողովրդավարական խմբակցություն» կուսակցությունը դեմ է քվեարկելու «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասինօրենքի նախագծին:Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ստեփանյան:

 «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար պարոն Արթուր Մոսիյանը:

Արթուր Մոսիյան - Հարգելի գործընկերներ, «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին օրենքն, ինչպես ամեն տարի, քննարկվում են խորհրդարանում, սակայն այս անգամ մի փոքր տարբերությամբ, այն տարբերությամբ, որ ամեն անգամ սա կլասիկ, դասական ձևով չպիտի քննարկել և մեր միակ առաջարկությունը քննարկումների ժամանակ դա է եղել, պետք է հաշվի առնվեին նաև ներկա իրողությունները, ինչը մեր կարծիքով հաշվի չի առնվել: Համարյա նույն 2020թ. բյուջեի ծախսերն են, ծախսային մասերը, անգամ պետական նպատակային ծրագրերը համարյա նույնն են, որը չի կարող այդպիսին լինել, եթե չհաշվենք չնչին տարբերությունները` սոցիալական որոշակի փաթեթի ավելացում և այլն: Ընդհանրապես, ամեն մի երկրի պետական բյուջե ցույց է տալիս այդ երկրի տվյալ տարվա զարգացման հիմնական սոցիալ տնտեսական, անվտանգային և այլ ոլորտներում պետության վարվող քաղաքականությունը համահու՞նչ է, արդյոք, այսօրվա ներկայացրած պետական բյուջեի նախագծի ներկա իրողությունների ապագա զարգացման տեսլականի հետ, թե՝ ոչ: Մեր կարծիքով՝ ոչ, երևի այդ է պատճառը, որ ՀՀԴ-ն, թե 1-ին, թե՝ 2-րդ ընթերցման ժամանակ ոչ մի առաջարկություն չի արել, հաշվի առնելով, որ ծախսը միլլիոն ավելացնել, թե 20մլն, ընդհանուր առմամբ ոչ մի բան ընդհանրության մեջ չի փոխում: Պետնախարարի հետ քննարկման ժամանակ առաջարկել ենք մեր մոտեցումը, որ նախորդ տարվա բյուջեն չընդունել հաշվի առնելով, որ օբյեկտիվ պայմաններով ժամանակի խնդիր ունենք, թե գույքագրման, և թե տարբեր առաջնահերթությունների քննարկման խնդիր ունենք, և շարունակենք նախորդ տարվա բյուջեի համամասնությունները, ոնց որ հունվար ամիսն ենք շարունակել և պատրաստվում ենք, որ երկու երեք ամսից հետո կարողանանք ներկայացնել մեր առաջարկությունները, և հնարավոր լինի այն հիմնական մարտահրավերները ֆիքսել և այդ մարտահրավերները պետք է անպայման տեղ գտնեին պետական բյուջեի մասին օրենքում, որոնք, ցավոք, ինչպես հասկացանք, չի ընդունվել: Իսկ որոնք էին այդ առաջնահերթությունները: Եթե մի քանի կոնկրետ մարտահրավերներ առաջնահերթություններ են բոլորի համար, նույնը պետք է լինեն բոլորի համար, թիվ մեկ մեր մարտահրավերն այն է, որ այս աղետից հետո մենք կարողանանք մեր ժողովրդին պահել ԼՂՀ-ում  մեծ քանակով, իսկ դա անելու համար մի քանի պայմաններ կան՝ անշուշտ սոցիալական բաղադրիչը կարևոր պայման է այս բյուջեում, դա եմ արտահայտվել, բայց սա կարծեմ 3-րդ պայմաններից մեկն է, բայց ոչ գլխավորը: Այսօր մեր ազգաբնակչության համար թիվ մեկ խնդիրը անվտանգության խնդիրն է, 2-րդ խնդիրը այս քաղաքական կարգավիճակից ելնելով այս անորոշությունն է, որ պետք է հաղթահարվի, և իհարկե սոցիալական կոմպոնենտը, որ որոշ չափով տեղ է գտել պետական բյուջեում: Այս 3 հիմնական մարտահրավերներն են, կարծում եմ մարտահրավերներ շատ կան, իսկ եթե ընդհանրացնելու լինենք՝ այս հիմնական 3 խնդիրներն են: Անվտանգության որևէ բաղադրիչ ներկա բյուջեում կատարվա՞ծ է, ես կասեի՝ ոչ, իհարկե խաղաղապահների առկայությունը կարևոր է ԱՀ-ում, բայց չպետք է մոռանանք, որ դա միակ երաշխիքը չպիտի լինի, այսօր նոյեմբերի 9-ը կապիտուլիացիայի համաձայնագրից հետո մեր պաշտպանության բանակը թողել է իր ամրաշինական բոլոր բնագծերը և տեղավորվել է նոր բնագծերում՝ չկահավորված և այլն: Պետական բյուջեի մասին օրենքում որևէ ձևով ամրագրված չեն այդ ուղղությանը հատկացվող ծախսեր, մենք պետնախարարի հետ քննարկման ժամանակ մի քանի օրինակ բերել ենք, որպեսզի չասեն ընդհանուր հայտարարություն է, այսօր կան ստրատեգիական իրական կարևոր խնդիրներ, Հադրութի ենթաշրջանը իր ստրատեգիական կարևորությամբ՝ խոսքը այդ միջանցքի մասին է, շատ կարևոր է, որևէ ծրագիր, հատուկ ծրագիր կա՝ չկա, և այսպիսի տասնյակ խնդիրներ, և մեր քննարկման ժամանակ ասել ենք, որ օբյեկտիվ պատճառները հասկանալով, իրոք կառավարությունը պատրաստ չէ: Անվտանգության բաղադրիչը պետք է առկա լինի, մեր քաղաքական կարգավիճակի հարցը, եթե զուտ այս պահի հարց չէ, բայց պիտի լինի այսօրվանից սկսած մնացած բոլոր պահերի հարցը, և 3-րդը սեցիալական կոմպոնենտն է, սոցիալական բաղադրիչը, պետական բյուջեում որոշակի բաներ կան և ընդունելի է, թե առողջական ծախսերից և սոցիալական ծախսերի ավելացումը, բայց կրկնում եմ սա կոմպոնենտներից մեկն է և կարծեմ ոչ կարևորը, կարևոր է, բայց ոչ  բավարար պայման է: Այդ էր պատճառը, որ մենք անիմաստ ենք գտել որևէ առաջարկություն ներկայացնել, որովհետև եթե նայում ես փոքր տարբերություններով նույն 2020թ. պետական բյուջեի նախագիծն է, որոշակի շատ փոքր տարբերություններով: Պարզապես զարմանալի է, մենք կորցրել ենք մեր տարածքի 75 տոկոսը, բայց նախագահի աշխատակազմի ծախսերը, որոշակի 10 մլն ավել պակաս 850մլն, կառավարության աշխատակազմ և այլն, կարծես ոչինչ չի փոխվել, մենք մեր համար կոնկրետ ինչ որ բան փոխել ենք, գտնում ենք, որ քանի որ ինչ որ բան փոխվել է այս մտածողությամբ, այս ձևի բյուջե ընդունելը անընդունելի է ՀՀԴ համար, շնորհակալություն:

  Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Մոսիյան: Արդարություն խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության քարտուղար տիկին Հակոբյանը:

Մետաքսե Հակոբյան – Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, եթե մեկ նախադասությամբ փորձենք գնահատել 2021թ. բյուջեն, ապա կարելի է ասել՝ բացարձակապես անհիմն ու անտեղի կանխատեսումների վրա կազմված բյուջե: Ցավոք, 2020թ. սեպտեմբերից հետո տեղի ունեցած ողբերգալի և կործանարար իրադարձություններից հետո բյուջեն կրկին ներկայացված է ընդհանուր և տարեցտարի կրկնվող, այն դեպքում, երբ հանրությունը իշխանություններից պահանջում է ոչ թե ընդհանուր խոսքեր, այլ կոնկրետ վերլուծություն և կոնկրետ պարտավորություններ (օրինակ, կառավարությունը պարտավորվում է թույլ չտալ մանրածախ առևտրի ոլորտում ՓՄՁ-երի տեսակարար կշռի անկում): Սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության  և վերաբնակեցման բաժնում, երբ ընթերցում ես ուղերձը այնպիսի տպավորություն է, որ ոչինչ չի պատահել և հիմնական միջոցառումները ուղղված են դրամ բաժանելուն և ոչ մի խոսք ընտանիքների կարիքների գնահատման, սոցիալական աջակցության գաղափարախոսության փոփոխման մասին` ելնելով նոր իրողություններից: Կրթության ոլորտում նշելով,որ զարգացման շարժիչը կրթությունն է՝ ոչ մի խոսք, որ անհրաժեշտ է բարելավել և զարգացնել կրթությունը նկատի ունենալով այն, որ ոլորտը գեներացնում է ՀՆԱ և բյուջետային եկամուտներ, ինչպես նաև արմատապես փոխել ոլորտի ֆինանսավորման մեխանիզմները, կոնկրետ առաջադրանքներ սահմանելով մասնագետների քանակի ու որակի մասով: Գիտության ոլորտը համարյա թե չի ստացվել: Խնդիր չի դրվում գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակմանև իրականացման մասին հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները: Չկա որևէ կոնկրետ առաջադրանքներ պատրաստվող կադրերի, թեմատիկ ֆինանսավորման, ակնկալվող արդյունքների մասով: Կարևորագույն խնդիր է գիտությանը հատկացվող միջոցների ավելացումը, դրանց տեսակարար կշռի բարձրացումը ՀՆԱ նկատմամբ: Կատարվել է ճիշտ հակառակը: Առողջապահության ոլորտում պետք է լուծել հարցեր ֆինանսավորման մեխանիզմների և բժիշկների վարձատրության արմատական բարելավման և հանրային առողջապահության մասին: Այո՛, էական փոփոխության կարիք ունի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության բաժինը: Սակայն ուղերձում մենք տեսնում ենք հետևյալ միտքը՝ պատերազմի հետևանքով կտրուկ կրճատվել են ոլորտի ֆինանսական ծախսերը, հետևաբար ծրագրերի ծավալները՝ այն պարագայում, երբ սպորտային միջոցառումներով է նաև Արցախը պահպանելու իր սուբյեկտայնությունը: Բյուջեյում և մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ ոչ մի կետ չտեսանք ՌԴ խաղաղապահ ուժերի և իրենց կողմից գործունեություն իրականացնելու մասին:

Այսօր հարկաբյուջետային ոլորտը շատ լուրջ բարելավման կարիք ունի, որը այս բյուջեով մենք այսպես էլ չտեսանք: Այսպես, անհրաժեշտ է կանխատեսել ԱՀ տնտեսության կառուցվածքի էվոլյուցիան առաջիկա տարիներին ընդհանրապես և 2021թ. մասնավորապես և, ըստ այդմ, հիմնավորել հարկաբյուջետային քաղաքականությունը: Լուրջ վերլուծության կարիք ունի վարկեր /ՀՆԱ և ավանդներ/ ՀՆԱ ցուցանիշների դինամիկան, որը ոչ մի կերպ արտացոլված չէ մեր բյուջեյում, փոխարենը անհասկանալի է, պետության վարկային պատմությունում առկա է խառնաշփոթը:

Առաջին հայացքից արք է ծակում պետական ապարատի պահպանման ծախսերի գերբարձր թվերը, որի կրճատման հաշվին հանրապետության սահմանամերձ գյուղերում և ավաններում բնակիչներին կարելի է զինել, տրամադրել զինվորական հագուստ, այլ պարագաներ:

Այս ամենից ելնելով կարելի է փաստել, որ այս բյուջեն իրատեսական չէ, չկա կոնկրետ իրավիճակի վերլուծություն, չկան իրատեսական կանխատեսումներ, չկան հավակնոտ և նորարական ծրագրեր, ինչու չէ նաև` ոչ ստանդարտ, ուստի Արդարություն խմբակցության դեմ է քվեարկելու «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին նախագծին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, տիկին Հակոբյան:

 «Միասական հայրենիք խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար պարոն Բաղունցը, խնդրեմ.

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, երկու հայկական պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները ընդգրկած խորագույն ճգնաժամի հաղթահարումը, կորուսյալի վերադարձի ձգտումը պետք է դառնա համազգային խնդիր:

Պատերազմական կորուստների վերականգնման ձգձգման անթույլատրելիության ըմբռնումը, նախապատերազմյան ռիթմով և ոճով շարունակել ապրելու կործանարարության ընկալումը պետք է դառնա անայլընտրանքային :

Հենց այս դիրքերից պետք է մոտենալ Բյուջեի մասին օրենքի նախագծի գնահատմանը:

Այս առումով, նախորդ քննարկումների ժամանա, ես արդեն հրավիրել եմ ձեր ուշադրությանը Սահմանադրության 101 հոդվածի կետ 2-ի հետ ակնհայտ հակասության վրա: Այդ հոդվածի համաձայն բյուջեի հիմքում դրված ծրագրերի պլանավորումը և իրականացումը պահանջում է համապատասխանություն 2020-2025թթ նախագահի ծրագրի հետ:

Հետպատերազմյան իրողությունում մոտակա տարիներին երկրի զարգացման ռազմավարության նոր հիմնարար սկզբունքների մշակումը պետք է դառնա անհետաձգելի խնդիր նախագահի աշխատակազմի կառավարության և ԱԺ-ի համար:

Ցավոք, որոշակի չափով օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, մենք գործ ունենք Բյուջեի մասին նախկին օրենքների Copy-passte-ի հետ: Անհրաժեշտ է նոր, ինչ որ տեղ` օրիգինալ մոտեցումներ և լուծումներ, որոնք կնպաստեն ծանրագույն ճգնաժամից հնարավորինս արագ ելքի: Հենց նման մոտեցումները, կօգնեն մեր բնակչությանը հաղթահարել դատապարտվածության վիճակ, հավատք ներշնչել կորուսյալը վերականգնելու հնարավորությունը: Անհրաժեշտ է Բյուջեի մասին օրենքի ուղղվածության ընկալումը որպես ռազմաքաղաքական սոցիալ-տնտեսական և հոգեկան բաղադրիչների համալիր: 2021թ. բյուջեն պետք է ըստ էության դառնար կենսունակության և դեպի անվտանգ ու բարգավաճ ապագան միտվածության խորհրդանիշ: Այն պետք է դառնա սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու պատրաստակամության անկոտրուն կամքի յուրահատուկ մեսիջ, հայտ: Այդ կոնտեկստում առաջարկում եմ շատ ավելի լուրջ ուշադրություն հատկացնել այնպիսի հեռանկարային ոլորտների, ինչպիսիք են կրթությունն ու գիտությունը, այլընտրանքային էներգետիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները: Անշուշտ կառավարության առաջնահերթ և կարևոր խնդիրներից մեկն է հանդիսանում վճռական, օպերատիվ և պատասխանատու քայլերը մեր բռնահանված քաղաքացիների կենսագործունեության անհրաժեշտ մինիմում ապահովումը: Սակայն, դա պետք է դիտարկել սեփական հողում ազգի գոյատևման առաջին պարտադրված քայլ: Ուզում եմ հավատալ, որ կառավարության խոստումները տարվա ընթացքում միջոցներ հայթայթելու մի շարք ակտուալ ծրագրերի ֆինանսավորման համար կիրագործվեն: Միայն այդ պայմանով հնարավոր եմ տեսնում արդարացումը հետպատերազմյան երկրի բյուջեի նմանակումը նախորդ տարիների բյուջեներին: Միայն տարվա ընթացքում մի շարք սոցիալական ծրագրերի իրականացմանը զուգահեռ նոր տնտեսական կուրսի մեկնարկի պայմանով  «Միասական Հայրենիք խմբակցությունը կողմ է քվեարկելու Բյուջեի մասին օրենքի  նախագծի օգտին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Բաղունց:

Ազատ Հայրենիք խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ.

Արթուր Հարությունյան – ԱԺ մեծարգո նախագահ, կառավարության հարգարժան անդամներ, հարգարժան պատգամավորներ, հաստատված ժամկետացանկի համաձայն խմբակցություններում և կուսակցություններում քննարկվել է պետական բյուջեի  նախագիծը, մեր խմբակցության կողմից ներկայացվել է 8 առաջարկություն, որոնց մի մասը ընդունվել է, իսկ մի մասով նշվել է, որ կքննարկվի տարվա ընթացքում և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «2021թ. պետական բյուջեի նախագծում արտացոլված են այն պայմանները, այն նվազագույն պայմանները, որոնք կապահովեն մեր երկրում բոլոր ոլորտների զարգացման շարունակականություն ապահովելու համար, իհարկե մենք լսում ենք քննադատություններ, որ կարող էինք այս ծրագրերը, որ մյուս ծրագրերը լինի, բայց մենք պետք է հաշվի առնենք նաև մեր հնարավորությունները եկամուտներ ձևավորման հետպատերազմյան ժամանակաշրջանում ստեղծված տնտեսության իրավիճակով և այն ծախսորդը, որոնք որ ներկայացված են պետական բյուջեի նախագծով, մեր կարծիքով այն նվազագույն պայմաններն են, որոնք կարող են ապահովել այս փուլում մեր երկրի զարգացման շարունակականությունը և հաշվի առնելով այդ ամենը «Ազատ Հայրենիք-ՔՄԴ  խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի նախագծին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Մենք ավարտեցինք խմբակցությունների տեսակետների մասը: Նմանատիպ իրավիճակներում մենք հայտնվել ենք 90-ական թվականներին ու կոնկրետ թիվը հիմա չեմ կարող ասել, որ բյուջետային տարին ավարտելուց հետո ընդունել ենք պետական բյուջե: Կառավարությունն ասել է` ասել սա, որ ներկայացված է պատերազմից հետո իդեալական բյուջե, միանշանակ՝ ոչ, որովհետև սխեմատիկ է, ուզում եմ պատգամավորներին հիշեցնել, որ դիտողությունները տեղին են: Այն խմբակցությունները, որ քննարկելու, դա դիտողություն է, բայց այս տեսակետից չպիտի լինի, եթե մենք նայեինք այս սխեմային, շատ հնարավոր է, որ մի քանի ամիս հետո մենք նաև փոփոխություն կատարենք մեր իսկ պետական բյուջեում, բյուջեն չընդունվելու դեպքում նույնիսկ մենք առաջնորդվելու ենք 2020թ. պետական բյուջեի համամասնություններով, որն անթույլատրելի է, այս բյուջեում 11 նոր ծրագրեր կան: Այս բյուջեի ընդունումից հետո մեր ուսանողները ովքեր սովորում են և ԱՀ բուհերում, և ԱՀ-ից դուրս,  անվճար են լինելու: Այս բյուջեն ընդունելուց հետո մենք ունենք բազմաթիվ վիրավորներ՝ առողջապահությունը անվճար է լինելու: Այս բոլորը հաշվի առնելով մենք պետք է հնարավորություն տանք կառավարությանը, որը աշխատում է կաթվածահար տնտեսության պայմաններում ավերիչ պատերազմը քայքայել է նաև մեր տնտեսությունը:

Քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին օրենքն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն.

Կողմ՝  25,   դեմ՝ 8,   ձեռնպահ`  չկա:

Որոշումն ընդունված է:

Ընդմիջում

Շարունակում ենք աշխատանքները: Հիմա անցնենք օրակարգով նախատեսված Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրելու մասին հարցին: Առաջնորդվում ենք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածով, որի համաձայն պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, հաջորդը՝ մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն, ելույթից հետո թեկնածուին ներկայացվող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից, այնուհետև`  մտքերի փոխանակություն և մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ:

Այժմ գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ Արցախի Հանրապետության նախագահի  պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանին: Խնդրեմ:

Արտակ Բեգլարյան – ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ԱՀ նախագահի կողմից որպես պաշտոնական ներկայացուցիչ լիազորված եմ ձեր քննարկմանը ներկայացնել ԱՀ գլխավոր դատախազի թեկնածուին՝ Գուրգեն Ներսիսյանին, որպես մարդու իրավունքների նախկին պաշտպանի, որ այդ կարգավիճակում էլ նրա աշխատանքը ես տեսել եմ: Նախ հասկանանք, թե ինչ իրավիճակ ունենք, ընդհանրապես ցանկացած հարց քննարկելիս ես կողմ եմ, որ 1-ին հերթին մենք այդ հարցը դիտարկենք այս իրավիճակով, քանի որ ունենք մեկ ճգնաժամային իրավիճակ պատերազմով պայմանավորված բազմաթիվ խնդիրներ, որին զուգահեռ բնականաբար ունենք նախապատերազմական շրջանի որոշ խնդիրեր, որոնք մնացել են նույնությամբ կամ մի մասը ավելի սրվել է և այս խնդիրները, և նույն ձևով մնացած, և նաև նոր խնդիրները պատերազմով կազմակերպված բնորոշ են նաև քրեական արդարադատության համակարգին: Կարծում եմ, իհարկե բոլորս գիտենք, որ հետպատերազմյան իրավիճակում առավել ևս գլխավոր հիմնախնդիրը մեզ համար անվտանգությունն է, սակայն անվտանգությունից բացի մենք ունենք սոցիալական բնույթի խնդիրներ, ունենք արդարադատության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ և ներքին, և արտաքին առումով, լայն առումով կարող ենք ասել, որ բոլոր խնդիրներում, կարմիր թելի պես գնում է արդարության զգացողությունը, որը մեզ համար այդ տիպի երկրներում մեր տիպի հասարակություններում շատ ավելի անհրաժեշտ է կամ անարդարության զգացողությունը և հասարակության հետ շփվելիս կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա անարդարության զգացողության իրավիճակը շատ ավելի սրված է, ինչը, բնականաբար նաև մեր պետական մարմինների, պետական պաշտոնյանների գործունեության հետևանք է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ առումներով: Հիմա պաշտոնատար բարձրաստիճան անձ նշանակելիս կամ ընտրելիս ես համոզված եմ, որ մենք այս սկզբունքն էլ պետք է հաշվի առնենք և նաև պետք է հաշվի առնենք, թե այդ անձը ինչպես պետք է աշխատի, ինչպես կարող է աշխատել, և արդյոք կարող է գոնե իրենից կախվածը առավելագույնը կատարել, այսինքն տվյալ անձից և պաշտոնից, կարգավիճակից կախվածը, որպեսզի մենք 1-ին հերթին հաղթահարենք համատեղ ուժերով ճգնաժամային իրավիճակը, և հետագայում նաև ձեռնամուխ լինենք նախապատերազմական իրավիճակով պայմանավորված բազմաթիվ խնդիրների լուծմանը՝ ներառյալ ինստիտուցիոնալ բարեփոխումների: Հենց այս տեսանկյունից ես կդիտարկեի գլխավոր դատախազի ընտրությունը, առավել և, որ շատ առանցքային, հիմնարար պաշտոն է արդարադատության կարգի համար, որը առանցքային դերակատարում ունի ու պետք է ունենա պատերազմով պայմանավորված հիմնախնդիրների լուծման հարցում: Այդ տիպի հարցերը բոլորս հասկանում ենք ինչպիսին կարող են լինել և պատերազմի ժամանակ ներսում կատարված ենթադրյալ հանցագործությունների քննություններ և անգործության տարբեր մարմինների տարբեր անձանց հետևանքով առաջացած խնդիրների քննություն և նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների քննություն, պատշաճ փաստահավաք գործունեություն և ներսում և արտաքին լսարաններում դրանց արդյունքների ներկայացում, որը շատ կարևոր է նաև արդարադատության համար, բայց կարևոր է երկարաժամկետ մեր պայքարի համար և քաղաքական  տեսանկյունից, և անվտանգային և մնացած այլ տեսանկյունից: Այս բոլոր համատեքստերը հաշվի առնելով առանց որևէ ենթատեքստի ԱՀ նախագահը հաշվի առնելով Գուրգեն Ներսիսյանի հմտությունները, անցած ճանապարհը, անձնային և մասնագիտական որակները որոշել է, որ գլխավոր դատախազի պաշտոնում պետք է առաջադրի հենց իր թեկնածությունը: Եվ տեղյակ եք նրա կենսագրությանը որոշ չափով առնվազն: Ես մի փոքր ներկայացնեմ, որ ավելի քան 12 տարվա դատախազական փորձառությունն ունի և դատախազությունում, և գլխավոր դատախազությունում ամենաներքևի ստաժօրյա աստիճանից ստեղծել է հատ հատ բարձրանալով բոլոր մակարակներով հասել է բարձրագույն օղակին՝ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնին, շատ կարևոր գործեր է քննել կամ իր դերակատարումն է ունեցել, կարևոր գործառույթներ է կատարել ներառյա ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, համակարգերի հսկողության գործառույթները, որոնց մի մասը ես անձամբ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների կատարելիս նկատել եմ և հիացել եմ, քանի որ ստերեոտիպ կա, որ դատախազը պետք է պատժի տրամաբանությամբ աշխատի, ես կասեմ, որ Գուրգեն Ներսիսյանը աշխատել է վերականգնման տրամաբանությամբ, ինչը մեզ համար, մեր քրեական արդարադատության համակարգի համար ուղղակի պարտադիր պայման է: Բայց այս ճգնաժամային պայմաններում կարող ենք չմտածել այդ ուղղությամբ, սակայն մենք հույս ունենք, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո հնարավոր կլինի նաև նրան ընտրելու դեպքում նաև նրա ջանքերի շնորհիվ համակարգը բարեփոխել և տանել վերականգնողական արդարադատության տրամաբանության: Գալով նրա գործունեությանը պատերազմական գործողությունների ընթացքում և դրանց վերաբերող տարբեր հարցերի շուրժ կասեմ, որ և 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում, և պատերազմից հետո և հատկապես 2020թ. պատերազմի ընթացքում և հետո նա իր նախաձեռնությամբ առանց որևէ անձնական շահագրգռության ընդգրկվել է փաստահավաք գործունեության մեջ այն ժամանակ 2016թ. որպես դատախազության աշխատող 2020թ. հենց 1-ին օրվանից ես ինքս եմ նրան դիմել, խնդրել որպես փորձառու իրավապաշտպան և իրավաբան, գա և մեր թիմին աջակցի: Ու ողջ պատերազմի ընթացքում անձամբ ինձ և իմ թիմի  հետ միասին նա բավականին մեծ գործ է կատարել, որի մի մասը տեսանելի էր, մի մասը տեսանելի չէր ու պատերազմից հետո էլ շարունակել է: Ես կոնկրետ դեպքերի չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ մի քանի անգամ նույնիսկ ուղղակի մահվանից է փրկվել պատահաբար կամ բախտի բերմամբ, կասեմ որ բավականին համարձակ կամ անձնուրաց մարդ է ես գոնե պատերազմի ընթացքում դա տեսել եմ, կասեմ որ շատ պրոֆեսիոնալ է, գիտի թե գործերը ինչպես պետք է քննեն, փաստահավաքությունը ինչպես պետք է կատարեն, նրա ջանքերի շնորհիվ տարբեր անհայտ կորածների ճակատագրեր ենք պարզել, գերիներ ենք գտել և նաև աջակցել է իրավապաշտպանական թիմին, որպեսզի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան տասնայակ գործեր ներկայացվեն, այսինքն այն փաստաբանական խումբն, որը ներկայացնում է այսքան գործ ենք ներկայացրել, դրանց ճնշող մեծամասնությունը անձամբ Գուրգեն Ներսիսյանի կողմից է հավաքագրվել: Այնպես որ ամփոփելով կարող եմ ասել և, որպես նախագահի պաշտոնական ներկայացուցիչ և նաև, որպես մարդու իրավունքների նախկին պաշտպան, որ ուղղակի մեզ համար շատ կարևոր ընտրություն ու նշանակում է և կարծում եմ մեզնից ոչ ոք չի զղջալու և դատախազական համակարգի  և իրավապահ համակարգի և բարեփոխման հարցում: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք Արտակ Բեգլարյանին, խնդրում եմ  գրանցվել:

Գրանցում:

Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:

Կարեն Հովհաննիսյան – Հարգելի խորհրդարան, պարոն Բեգլարյան, 7 ամիս առաջ նախագահի լիազոր ներկայացուցիչը ներկայացրեց նախկին գլխավոր դատախազին, ներկայացման ընթացքում, ներկայացնելով վերջինիս, թե մարդկային, թե մասնագիտական բարձր որակները, սակայն 7 ամսվա ընթացքում վերջինս հարաժարական ներկայացրեց և հիմա Դուք նույն ձևով ներկայացնում եք նոր գլխավոր դատախազին: Ինձ համար հետաքրքիր է՝ ի՞նչն է հրաժարականի պատճառը նախկին գլխավոր դատախազի 6 ամսում ստանալով գեներալի ուսադիրներ, և չունենալով հանրային հնչեղությամբ վարույթ՝ պետական առումով և հիմա կարող է պատահի 6-7 ամիս հետո նոր գլխավոր դատախազը, որին Դուք ներկայացրեցիք կրկին ստանա գեներալի ուսադիրներ և այն տեսլականի տրամաբանությունը, որ Դուք ներկայացրեցիք դտախազական համակարգի կառուցվածքային փոփոխության նոր նպատակների մասով չիրականանան և կրկին հրաժարական տա:

Արտակ Բեգլարյան – Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, թե ինչն էր պատճառը լավ կլինի ներկայացնեք հրաժարական ներկայացրած անձին, այսինքն տվյալ դեպքում նախկին գլխավոր դատախազին, կարծում եմ իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող պատճառը ներկայացնել, քանի որ ինքը դիմում է ներկայացրել հրաժարականի համար, իսկ թե հետագայում ինչ կարող է կատարվել կոնկրետ մեր մասով՝ նկատի ունեմ գործադիր իշխանության ու անձամբ նախագահի մասով, ես հավաստիացնում եմ, որ նախագահը և ես էլ 2007թ. շրջանակներում պատրաստակամ ենք, որ առավելագույնս որպեսզի աջակցենք գլխավոր դատախազին պատշաճ կատարելու համար, իսկ թե ապագայում կյանքում ինչ կարող է կատարվել հաճախակի հնարավոր չէ կանխատեսել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն  Բեգլարյան, կարող եք զբաղեցնել Ձեր  տեղը:

Այժմ հրավիրվում է գլխավոր դատախազի  թեկնածու Գուրգեն Ներսիսյանը:

Գուրգեն Ներսիսյան - Հարգարժան նախագահ ԱԺ, հարգելի խորհրդարանականներ, ներկաներ: Սույն թվականի փետրվար ամսում ԱՀ նախագահի կողմից ստացել եմ Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվելու առաջարկ: Երկար մտորումներից ու բազմաթիվ քննարկումներից հետո ընդունել եմ առաջարկը և փետրվարի 8-ին  իմ թեկնածությունը ներկայացվել է ԱՀ ԱԺ: Երեկ հանդիպել եմ խորհրդարանական ուժերի խմբակցությունների հետ, իմ բնութագրությամբ տեղի են ունեցել անկաշկանդ, առանձին դեպքերում նաև բուռն ու թեժ քննարկումներ, որի ընթացքում, վստահաբար կարող եմ ասել, որ եղել ենք առավելագույնս բաց և անկեղծ: Խորհրդարանական ուժերը ներկայացրել են բազմաթիվ մտահոգություններ ու խնդիրներ, որոնք անկասկած պարունակել են հանրային տրամադրությունների բովանդակային ու իմաստային գրեթե բոլոր բաղադրիչները: Ներկայացվել են դիտարկումներ, գաղափարներ ու առաջարկներ, որոնք պետք է հիմնարար ու ելակետային հռչակվեն դատախազական հետագա գործունեության համար, հիմք հանդիսանան քրեական քաղաքականության կարճաժամկետ ու երկարաժամկետ մոտեցումները մշակելու գործում:

Հենց մեր քննարկումների ընթացքում ընդգրկված, շեշտադրված գաղափարների, առաջարկների, դիտարկումների ու հարցադրումներում պարունակվող ենթատեքստերի շուրջ էլ կփորձեմ կառուցել ելույթիս շարունակությունը՝ փորձելով Ձեզ ներկայացնել մերօրյա դատախազության վերաբերյալ իմ պատկերացումները, համակարգում ուրվագծվող անելիքներս, ծրագրերս ու քրեական արդարադատության որակական բնութագրիչները բարելավելու իմ մոտեցումները:  Կենսագրական և մասնագիտական գործունեության վերաբերյալ կցումներին ավելորդ եմ համարում  անդրադառնալու, որովհետև դրանք ներկայացնելը և գրավոր, և մեր քննարկումների ընթացքում դրանց անդրադարձ է կատարվել:

Առաջին և ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը դատախազության՝ որպես իրավապահ մարմնի, որպես իրավակարգի  ապահովման առանցքային դերակատարի և որպես իրավապահ համակարգի՝ այսպես ասած առաջնորդի դերի վերականգնումն է: Դատախազությունը սահմանադրական մարմին է, որն օժտված է այնպիսի հատկանիշներով, ինչպիսին մինչդատական  քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի (չի լսվում) է քրեական հետապնդման լիազորության տնօրինող լինելն է:

Ընկալում և գիտակցում եմ, որ դատախազության սահմանադրական դերի վերականգնման և որպես անշրջելի ու անբեկանելի արժեք պահպանելու վերաբերյալ իմ այս հայտարարությունը կարող է թերահավատորեն ընդունվել, բայց վստահեցնում եմ, որ դրան հասնելու համար երկար ժամանակ, մեծ միջոցներ ու ցավոտ որոշումներ պետք չեն, բավարար է, որ մենք բոլորս մեր մեջ իմաստավորենք այս գաղափարը և համակարգին նայենք նոր դիտանկյունից, նոր ընկալումներով: Կարծում եմ այս մոտեցումը կարելի է որդեգրել ոչ միայն դատախազության համակարգի առնչությամբ, մենք պարտավոր ենք ամբողջությամբ արժևորել ու գնահատել բավականին թանկ գնով, մեծ դժվարությունների ու փորձությունների ճանապարհով անցած արցախյան պետականության բոլոր բաղադրիչները՝ այդ թվում պետական կառավարման ինստիտուտների դերն ու նշանակությունը:

Առանց անգամ նվազ մտավախության վստահաբար կարող եմ ասել, որ այս խնդիրը հնարավոր է լուծել համատեղ ուժերով, գիտակցված և կշռադատված քաղաքականությամբ, հանրության և հանրային իշխանությունը կրող սուբյեկտների ողջախոհության ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ու գոյության պայմաններում:

Օրենքի առջև բոլորի հավասարության և օրինականության սահմանադրական սկզբունքների գոյության ու գործողության՝ այլ կերպ ասած արդարադատության և արդարության շոշափելիության ապահովում: Սա հաջորդ խնդիրն ու նպատակն է, որը լինելու է ոչ միայն դատախազության, ալյև ողջ իրավապահ համակարգի գործունեության համակարգված, փոխգործակցված ու ծրագրված ուղղությունը: Երբեք կողմ չեմ եղել խնդիրները, թերությունները և բացերը թաքցնելու, բարձրաձայնելուց վախեր ունենալու  քաղաքականությանն ու մոտեցումներին, սակայն այդ քողի տակ մշտապես թաքնված էին նաև արդարության ու արդարադատության մատչելիության վերաբերյալ հանրային՝ մեղմ ասած բացասական ընկալումներն ու գնահատականները: Մենք պետք է քաջություն ունենանք և պատասխանատվություն ստանձնելով հանդերձ խիզախորեն հայտարարենք, որ չունենք անհրաժեշտ վստահություն վայելող քրեական արդարադատություն և արդարության հանդեպ բավարար վստահություն: Եթե վեճի բռնվելու լինենք, համոզված եմ կգտնենք դրա և օբյեկտիվ, և սուբյեկտիվ մարդածին պատճառներ, բայց կարծում եմ այլևս դրա ժամանակը չէ, անհրաժեշտ է ուղղակի վերացնել օբյեկտիվ պատճառները չեզոքացնել սուբյեկտիվ կամայականության դրսևորումները: Եվ եթե այս ամենը տեղի ունենա բաց, հանրային տեսադաշտում դատախազական գործունեության հետ համատեղելի  երկխոսության ճանապարհով, ապա կարծում եմ, որ արդյունքը երկար սպասել չի տա:

Արդարության՝ որպես սոցիալական, պաշտոնեական հայացքներով ու գաղափարներով պայմանավորված խտրականությունից զատ հավասարության քաղաքացիական ընկալման ու զգացողության թույլ չափն է, որը ծնում է մի մեծագույն չարիք, ինչպիսին էմոցիոնալ, զգացմունքային արդարադատությունն է, երբ քաղաքացին երևույթը դատապարտում է առաջնորդվելով զգացմունքներով, նույն երևույթին դրանից շեղվող ցանկացած պետական իրավական գնահատական համարելով ոչ օբյեկտիվ, անօրինական, հանցավոր և այլն: Զգացմունքային արդարադատությունը անարդարության ծնողն է և` հակառակը, անարդարությունը էմոցիոնալ արդարադատության մայրն է, ուստի երկուսն էլ բացառելու համար անհրաժեշտ է ունենալ կայուն և վստահելի արդարադատություն՝ հիմնված պետական մարմինների գործողությունների արդարացիության կանխավարկածային գաղափարի վրա:

Օրինականության և օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքների գործողությունը իրական ու վստահելի դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատախազությունը ընդամենը գործի ԱՀ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, պարտականությունների  կատարմամբ: Թող տպավորություն չստեղծվի, որ դատախազությունը պետական մի մարմին է, որ պետք է գործի սուրը թափահարելով կամ սպառնալիքների մթնոլորտում, կամ ես դրա կողմնակիցն եմ, ամենևին ոչ, անգամ գործող օրենսդրությունը իրավացիորեն կառուցված է այնպես, որ իրավապահ մարմինները չունենան հանրային կամ պետական կյանքին անիրավաչափորեն, անտեղի միջամտելու իրավասություն, սակայն մշտապես պետք է իշխի այն ընկալումը, որ դատախազական արձագանք պահանջող իրավիճակում դատախազական պատշաճ արձագանքը լինելու է անխուսափելի, ԱՀ քաղաքացու շահը, իրավունքը լինելու է պաշտպանված, իսկ այն խախտվելու դեպքում պետությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները խախտումը և կամ դրա հետևանքները վերացնելու համար:

Դատախազությունը լուրջ անելիք ունի պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ապահովման գործում՞ որպես սահմանադրական գործառույթ: Մենք ունենք անհրաժեշտ պայմաններով ապահովված քրեակատարողական հիմնարկի, քննչական մեկուսարանի խնդիր, այս հարցերը ներկայումս փորձ է արվում լուծել  ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակում, սակայն դա արվում է դատապարտյալների և կալանավորված անձանց որոշ իրավունքների սահմանափակման հաշվին, որը չպետք է տեղի ունենար, սակայն գոնե երկար չպետք է տևի ու դա կարող է կանխվել բացառապես դատախազության սահմանադրական գործառույթի պատշաճ իրացմամբ: Այս ոլորտում լրջագույն անելիքներ կան հատկապես պետական մարմինների վերահսկողության տակ գտնվող օբյեկտներում քաղաքացիներին խոշտանգելու վերաբերյալ հայտարարությունների արագ, վստահելի ու օբյեկտիվ քննություն նախաձեռնելու պրակտիկ մոտեցումների վերանայման և խոշտանգումների կանխարգելման ռազմավարություն մշակելու գործում: Նախապատերազմյան փուլում որպես իրավապաշտպան՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մեծագույն ջանքերով համատեղ նախաձեռնել  էինք խոշտանգման դեպքերի ուսումնասիրության և դրանց քննության  առանձնահատկությունների ու կանխարգելման մեթոդների ձեռնարկը կազմելու գաղափարը, սակայն հայտնի  պատճառով աշխատանքները մնացել են կիսատ: Հուսով եմ այս մտահղացումը առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել:

Այն, որ դատարանում մեղադրանքի պաշտպանության դատախազական լիազորությունը պետք է նոր որակ և արտահայտություն ստանա, անհերքելի և ուշացած իրողություն է: Դատախազությունը պետք է լուրջ դերակատարություն ունենա հավասար և մրցակցային քրեական դատավարության պրակտիկ մշակույթի կայացման գործում, իսկ դատական համակարգը պետք է լինի իրավական վեճի վերաբերյալ վերջնական՝ վստահելի խոսքի կրողը, սակայն իրավական պետությանը բնորոշ այս կարևորագույն մտքերը արժեք չեն կարող ունենալ, եթե հրապարակային դատաքննության ժամանակ դատախազությունը տկար է, երկիմաստ, ոչ վստահ և մեղմ ասած՝ ոչ համոզիչ: Թվարկված երևույթները բացառելու համար ոչ միայն  անհրաժեշտ է լինելու դատախազական վստահելի վարքագծի պարբերական մարզում, այլև մասնագիտական որակների մշտական և հետևողական հղկում ու զարգացում:

Պետության գույքային շահերի պաշտպանության գործառույթի իրականացման պրակտիկ մոտեցումների ամբողջական վերանայումը լինելու է դատախազական համակարգում իմ աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը և կարևորագույնը ԱԺ վստահության քվեին արժանանալու դեպքում: Ինձ ուղղակի անհնար է համոզել, որ այդ ուղղությամբ տարվում է բավարար աշխատանք և դատախազությունը գործադրում է պետության գույքային շահերի պաշտպանության իր ողջ գործիքակազմն ու հնարավորությունները: Ընդ որում, Արցախի Սահմանադրությամբ  և Դատախազության մասին օրենքով համակարգին տրված է ոչ միայն անձամբ պետության գույքային շահերի պաշտպանություն իրականացնելու առաքելություն, այլև այդ ոլորտում իրենց պարտականությունները պատշաճ կատարելու միջնորդությամբ պետական մյուս մարմիններին դիմելու իրավունք, իսկ սա նշանակում է, որ դատախազական ներգոր]ության հնարավորությունները կան, մնում է կամքը և ցանկությունը, որի պակասը` ես, որպես ԱՀ գլխավոր դատախազի թեկնածու, չունեմ:

Կադրային քաղաքականության ճիշտ մեթոդաբանությունը, առհասարակ կադրերի խնդիրը ցավոտ է ոչ միայն գործադիր կամ այլ իշխանությունների, այլև դատախազության համար: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ինձ ուղղվել են հարցեր նաև կադրային կանխատեսվող քաղաքականության վերաբերյալ, հնչել են և կոշտ, և մեղմ մոտեցումներ ու առաջարկներ: Դատախազության համակարգում աշխատել եմ գրեթե 12 տարի և բարեբախտաբար ծանոթ եմ բոլորին, ծանոթ եմ համակարգում ծառայողներից յուրաքանչյուրի մասնագիտական կարողություններին ու որակներին և վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ու մասնակցությունը ունենալ դատախազության համակարգի առողջացման, հեղինակությունը վերականգնելու և բարձրացնելու գործում: Սակայն թույլ տվեք վերապահումով և սեփական մեկնաբանությամբ արձագանքել այն տեսակետներին, որ դատախազությունը աշխատատեղ է, որի միջոցով լուծվում են նաև սոցիալական խնդիրները: Նորություն ասած չեմ լինի, որ դատախազական գործունեությունը պետական գործունեության տեսակ է, որի հիմքում պետք է դրվի մասնագիտական պրոֆեսիոնալությունը, բարձր մարդկային որակական հատկանիշները և մնացյալ այն բոլոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են պետական այս ծառայության որակը, մատչելիությունը և բավարարությունն ապահովելու համար: Մենք պետք է գիտակցենք, որ դատախազական ցանկացած սխալ հետևանքածին է անկախ դրա ծանրության աստիճանից, այն իրավունքը խախտված քաղաքացուն և մարդուն պարտադրում է հաղթահարել լրացուցիչ բարդույթներ, գործադրել լրացուցիչ իրավական ջանքեր և անգամ ֆինանսական միջոցներ խախտված իրավունքը վերականգնելու համար, ուստի պետությունը պատասխանատու է դատախազական գործունեության տեսքով մատուցվող պետական ծառայության որակի և պատշաճության համար: Այս պայմանն ապահովելուց հետո միայն դատախազությունն աշխատատեղ  է և աշխատողի սոցիալական բաղադրիչի կարգավորիչ:

Կրկնում եմ սակայն, որ դատախազության համակարգում ծառայում են այնպիսի արժանավոր երիտասարդներ և վաստակավոր իրավաբաններ, ովքեր ունակ են կատարելու համակարգի առջև դրված ցանկացած խնդիր:

Կադրային քաղաքականության  արդյունավետությունն ապահովելու և նոր որակյալ կադրեր ներգրավելու համար առկա են օրենդրական դաշտի որոշակի բարդություններ կամ հավելյալ ծանրաբեռնվածություն հաղորդող նորմեր, որոնք կարող են վերանայվել Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու եղանակով, սակայն այդ մասին` ավելի ուշ:

Ունենք համագործակցության ամուր կապեր հաստատելու խնդիր արցախյան և հայաստանյան մի շարք պետական մարմինների, փորձագիտական հիմնարկների հետ: Արցախի առողջապահության և արդարադատության նախարարությունների հետ անհրաժեշտ է լինելու կազմակերպել գործնական մի շարք քննարկումներ հիշյալ նախարարությունների կողմից հիմնադրված փորձագիտական հիմնարկների խնդիրները վեր հանելու և դատական փորձագիտական ոլորտը բարելավելու  ուղղությամբ, քանի որ այս բնագավառում արդեն իսկ արձանագրված խնդիրները քրեական գործերի քննության ժամկետների արգելակման պատճառ են դառնում, ինչը հանգեցնում  կամ կարող է հանգեցնել նախաքննության ժամկետների ողջամտության, հետևաբար նաև արդար դատաքննության իրավունքի խախտման: Համագործակցությունը շարունակվելու է նաև ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև արդարադատության Ակադեմիայի հետ և այդ շփումները փորձելու ենք առավելագույնս ծառայեցնել Արցախի դատախազական աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակը բարձրացնելուն:

Չեմ ուզում հիմնավորումներ և պարզաբանումներ ներկայացնել, քանի որ դա բոլորիս պարզ է, ուղղակի պետք է ասեմ, որ պարտադիր է քննության առնվեն 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախին պատուհասած արհավիրքի օրերին տեղի ունեցած բոլոր ենթադրյալ հանցավոր դրսևորումները՝ ռազմական հանցագործությունները, քաղաքացիական անձանց դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունները և այլն:

Ներկայումս Արցախում կան հարկադրաբար, իրենց բնակության վայրից տեղահանված հազարավոր բնակիչներ, ովքեր փաստացի լինելով խոցելի խումբ կրում են այս կամ այն իրավունքի խախտման պոտենցիալ վտանգը, հետևաբար անհապաղ ու անհետաձգելի անհրաժեշտություն է հիշյալ քաղաքացիների իրավունքների հավանական խախտման դեպքով զբաղվելու համար դատախազական աշխատանքային խմբի ձևավորումը, որը պետք է մեր այդ խումբը հայրենակիցների հետ անմիջական շփումների, հանդիպումների, այցելությունների և ընդունելությունների կազմակերպման միջոցով հայտնաբերի նրանց իրավունքների հանցավոր և այլ բնույթի խախտումները՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու և խախտումները կանխելու կամ հետևանքները վերացնելու համար:

Հարգելի խորհրդարանականներ, փորձեցի հնարավորինս և հակիրճ, և բովանդակալից մատուցմամբ Ձեզ ներկայացնել դատախազության համակարգի գործունեության հետ կապված մտահոգություններս և Ազգային ժողովի վստահության քվեին արժանանալու դեպքում՝ անելիքներիս ուրվագծերն ու ուղղությունները: Գիտակցում եմ, որ այս պաշտոնը կարող եմ ստանձնել պատասխանատվության աննախադեպ չափի ու ծավալի, աշխատանքի՝ սահմաններ չենթադրող ծանրաբեռնվածության պայմաններում և որոշումս ընդունել եմ Արցախյան կյանքի այս բարդ շրջանում իմ մասնակցության և դերակատարության նշանակության բարձր գիտակցումով: Շնորհակալ եմ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, հարցեր պարոն Ներսիսյանին: Հակոբյան, Հովհաննիսյան, Գալստյան, Աղաբեկյան: Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հովհաննիսյանը:

Մետաքսե Հակոբյան – Արայիկ Հարությունյանը 2020թ. դեկտեմբերի 5-ին իր հայտնի ուղերծում մասնավորապես նշել է, որ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը ԱՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ներքին ու արտաքին բավարար լծակներ այս լայնածավալ պատերազմում լրիվ երաշխավոր են 4 արժեքները, և արդյո՞ք իրենից կախված առավելագույնը չեն կատարել  այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում պաշտպանության բանակն ինչպե՞ս և որտեղի՞ց է կառավարվում /մեջբերման ավարտ/: Ոuստի հարցս հետևյալն է. արդյո՞ք նման նախագահը լեգիտիմ է և, արդյո՞ք, սա հայտարարություն է սահմանադրական կարգի տապալման մասին, շնորհակալություն:

Գուրգեն Ներսիսյան - Շնորհակալ եմ, ուրեմն ես փաստացի լինելով գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված թեկնածու, Ձեր բոլոր հարցադրումներին պետք է պատասխանեմ, հաշվի առնելով, թե ինչպիսի գործառույթ եմ իրականացնելու դատախազության համակարգում: Ըստ էության նաև ասեմ, որ բնականաբար դատախազության գործունեության հիմնական ուղղվածությունը նաև նա է, որ դատախազությունը պարտավոր է արձագանքել հավանական ենթադրյալ գործերի վերաբերյալ: Հիմա տեսեք, Դուք ներկայացրեցիք Ձեր հարցադրումը սահմանադրական կարգի տապալման մասին հայտարարությունը, քանի որ սահմանադրական տապալումը ինքնին իրենից ներկայացնում է հանցագործություն, ես կանխակալ որևէ հայտարարություն չանեմ, բայց կպատասխանեմ հետևյալ կերպ. և սահմանադրական տապալման կամ ցանկացած այլ հանցագործության վերաբերյալ հայտարարության կապակցությամբ երկրի ներսում որպես քրեական հետապնդում տնօրինող գործառույթ իրականացնող մարմին, դա դատախազության մաս է, որը պարտավոր է ապահովել պատշաճ պարտավորություն: Հիմա տեսեք, քրեական դատավորության օրենսդրությունը դատական դատավարության առջև դրված հիմնական խնդիրներից մեկը վարում է ենթադրյալ հայտնագործության վերաբերյալ տեղեկության հանգամանքների ստուգումը: Ըստ էության, հանգամանքները ստուգելուց հետո միայն և դրանց ստուգման ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա է որոշվում առկա հանցագործության, թե՝ ոչ, կամ մեղավոր է, թե՝ ոչ, և այլն: Այն, որ Ձեր կողմից նշված հայտարարությունն ինքնին հանցագործություն է, թե՝ ոչ, հիմա ասել չեմ կարող, բայց որ հայտարարությունները այդ և նմանատիպ այլ հայտարարություններ պահանջում են պատշաճ դատավարական ընթացակարգով քննություն, սա կարող եմ միանշանակ փաստել:

Մետաքսե Հակոբյան – Ուրեմ, ըստ իս, քանի որ այս հարցը նաև քննարկվել է այլ իրավապահների և սահմանապահների հետ, ըստ իս սահմանադրական կարգի տապալման, քանզի իր հայտարարության մեջ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փաստում է, որ կան ինչ որ ուժեր կամ անձիք, որոնք իրեն սահմանափակում են ինչ որ նախագահական լիազորությունների կատարման մեջ, այն լիազորությունների, որ ժողովուրդն է տվել և միայն ինքն էլ իրավասու է իրականացնել: Մենք համոզված ենք, որ ուժը կամ անձը Նիկոլ Փաշինյանն է: Հետագայում, երբ որ դա պարզվի և քննում կկատարվի, ես խնդրում եմ սա ընդունել որպես հայտարարություն և բնականաբր հարուցել համապատասխան վարույթ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Կարեն Հովհաննիսյան – Պարոն Ներսիսյան, գլխավոր դատախազ ընտրելուց հետո Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ պատրաստակամ եք 2020թ. սեպտեմբերյան պատերազմի ընթացքում տեղի ունեցող առերևույթ հանցագործությունների մասով վարույթներ հարուցել, թշնամու տիրապետության տակ մնացած մեր տարածքներում պատշաճ ձևով չի կատարվել տարհանում` փաստաթղթերի, պատմամշակութային արժեքների և այլ նյութական գույքի: Իսկապես պատրաստ ե՞ք պաշտոնական հմտություններ կամ (չի լսվում) վարույթով հոդվածներ հարուցել և ասել, թե մեր ազգային ինքնությունը փաստող պատմամշակութային արժեքները ներկայացնող նմուշները ինչի՞ չեն տարհանվել,  Շուշիից  ինչքա՞ն գույք է մնացել թշնամու տակ մնացած տարածքներում և ովքե՞ր են եղել մեղավորները, չնայած ունեցել ենք քաղպաշտպանության զորավարժություններ, և շտաբում ընդգրկված անձիք պետք է, որ տեղյակ լինեն 1-ին անհրաժեշտության ... կամ ինչպես տարհանել պետական գույքը կամ փաստաթղթերը:

Գուրգեն Ներսիսյան - Պարոն Հովհաննիսյան, Ձեր կողմից բարձրացված հարցին նաև առանց քննարկելու անդրադարձ է եղել խմբակցության հետ հանդիպման ժամանակ, ես նորից կրկնում եմ, որ միանշանակ կողմ եմ, որ ենթադրյալ հանցագործության դեպքի մասին վկայող ցանկը տեղեկացվածություն է պետք պատշաճ դատավարական ընթացքի շրջանակում, երբ հատկապես հարցը վերաբերվում է պետության գույքային շահերին, և միայն պատմամշակութային արժեքները չեն, այլ պետական գույքի մասին է խոսքը, այս կապակցությամբ ևս տակավին պետք է քննություն անցկացվի, ավելին ասեմ, մենք  ունենք քաղաքացիական բնակչության գերեվարման բռնության դեպքեր և ուղղակի կյանքի իրավունքի հարգման և կոնվենցիայից բխող պարտականությունը և սահմանադրությունից բխող պարտականությունը, ուղղակի ոչ թե իմ հայեցողությանն է թողնվում, այլ ուղղակի իրավապահ մարմնին պարտադրում է այդ կապակցությամբ իրականացնել քրեական վարույթ: Թե քրեական վարույթի արդյունքում կբացահայտվե՞ն հանցավոր դեպքեր, թե՝ ոչ, սա, բնականաբար, քննության արդյունքների հիման վրա միայն, բայց ուզում եմ անպայման շեշտել, որ քննությունն առհասարակ ենթադրում է հանցագործության դեպքերի բացահայտման դեպքում հանցավոր դեպքերի կապակցությամբ քրեական դեպքերի պատասխանատվության նախաձեռնում, բայց այստեղ նաև քննությունը ոչ միայն դրա համար է, այլ անհրաժեշտ է պարզել այս կամ այն երևույթում, այս կամ այն գործառույթների կատարման ընթացքում` բացերը, թերությունները, որովհետև մեր դատախազության մասին օրենսդրությունը և դատաիրավական օրենսդրությունը իրավապահ համակարգին տալիս են նաև նման բացերը հայտնաբերելու և միջնորդագրերի տեսքով դրանց վերացնելու առաջարկության պետական մարմիններին դիմելու համար, հետևաբար ոչ միայն հանցավոր, այլև բացերը, թերությունները բացահայտելու, այդ պարտավորությունը ապահովելու համար քննությունը միանշանակ պարտադիր է ու անհրաժեշտ:

Կարեն Հովհաննիսյան – Ընտրվելուց հետո ակնկալում ենք անաչառ քննություն և հասարակության մեջ բարվոք տրամադրությունների բավարարում, որպեսզի անտեղի շահարկումներ չլինեն, հատկապես որ զանգվածային լրատվամիջոցները արդեն վաղուց եթերային ժամանակ է, որ շրջանառվում են այդ բնույթի, այսինքն պաշտոնեական անգործնեություն կամ ոչ պատշաճ կազմակերպում, որպեսզի մեր հասարակությունը տեղեկացված լինի և ավելորդ հույզերից կարողանանք զերծ պահել:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Ներսիսյան, կարող եք զբաղեցնել Ձեր  տեղը:

         Ընդմիջում       

Արթուր Թովմասյան - ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից, պարոն Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ԱՀ ՆԳ նախարար նշանակվելու կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ հաջողություններ և անձնական կյանքում, և հետագա աշխատանքներում:

Շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ժամը 1-ին հարց ու պատասխան է նախատեսված ԱՀ կառավարության անդամների հետ ԱԺ Կանոնակարգ օրենքի 109-րդ հոդվածի համաձայն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել. Բաղունց, Ստեփանյան, Գալստյան, Հակոբյան, Հովհաննիսյան, Մոսիյան, Մելքումյան, Սարգսյան, Հարությունյան Աղաբեկյան, Ավանեսյան: Պարոն Բաղունց, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Ստեփանյանը:

Գագիկ Բաղունց - ԱԺ մեծարգո նախագահ, ԱՀ կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, նոյեմբեր ամսվա տվյալների համաձայն պատերազմի ընթացքում ՀՀ են տեղափոխվել մոտ 90 հազար Արցախի բնակիչներ, մինչ այսօր վերադարձել են 53 հազարը: Կա լուրջ մտավախություն, որ այդ 30-35 հազարը առաջին իսկ հնարավորության դեպքում կլքեն ՀՀ-ը: Նախ ինչքանո՞վ են հավաստի այս տվյալները և ի՞նչ ծրագրեր կան մեր բնակչության գրեթե քառորդ մասի օպերատիվ վերադարձի պայմանների ապահովման վերաբերյալ, և 2-րդ հարցը, մոտ 15 օր առաջ ԱԺ հերթական քննարկումներից մեկում ուշադրություն եմ հրավիրել ադրբեջանի նախագահի այն հայտարարության վրա, որ Արցախի տարածքը մտնող օտարերկրացիների, այդ թվում` նաև ՀՀ պաշտոնատար անձիք պետք է թույլատրություն ստանան ադրբեջանական կողմից: Նման մի հայտարարություն հնչեց խաղաղապահ ուժերի ղեկավարության կողմից, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում մեր բնակչության մոտ: Նման տենդենցների վտանգավորության աստիճանը համարժեք եմ համարում մեր կարգավիճակի հանդեպ ոտնձգությունների կամ` պաշտպանության բանակի կազմալուծման պահանջների: Ո՞նց կմեկնարկեք այս իրավիճակը: Շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանԱռաջին հարցին պատասխանում է տիկին Մանե Թանդիլյանը:

Մանե ԹանդիլյանՀարգարժան գործընկերներ, իհարկե, պարոն Բաղունց, տվյալը, որ հնչեցրեցիք, ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներ կան կայքում, որոնք իրենք տեղադրում են, թե ինչքան մարդ է վերադարձել Արցախ և այդ տվյալները նրանք ստանում են ավտոբուսներով Արցախ վերադարձող քաղաքացիների մասով, որը որ ստուգում են իրականացնում: Սակայն ստույգ տվյալը բնականաբար դա չէ, ինչու, ես հիմա կպարզաբանեմ, թե ինչու ենք մենք վստահ, որ մոտ 100 հազար մարդ է վերադարձել Արցախ, որովհետև մենք ուղիղ ֆինանսական աջակցության մեխանիզմ ունենք, որ մարդիկ ստանում են հենց Արցախփոստից, այսինքն այդտեղից ստացող ֆինանսական աջակցության թիվն անգամ գերազանցում է այն, ինչ հնչեցվել է և այստեղ նաև ներառված չեն, ինչպես գիտեք աշխատող մարդիկ և տղամարդկանց կատեգորիան 18-50 տարեկան, հետևաբար, երբ ու մենք ավելացնում ենք և մեր ազգաբնակչության թվաքանակը տոկոսային առումով, ավելացնում ենք, ակնհայտորեն մեզ մոտ վերադարձել է մինչև 100 հազար քաղաքացի և այդ դեպքում ինչպես են նրանք եկել, սեփական ավտոմեքենաներով, տարբեր միջոցներով եկել են Արցախ, որը չի արձանագրվում այդ տվյալների մեջ: Այնպես որ ուղղակի իրենց հետ ուղիղ աշխատանքի արդյունքում մենք վստահ ենք, որ Արցախում ապրում են մոտավորապես այդ թվաքանակի մարդիկ, ասեմ ավելին` գալիք 2 ամսվա ընթացքում մենք ամբողջական ընտանիքի կարիքների գնահատման միջոցառում ենք իրականացնելու, որով բառացիորեն արձանագրելու են Արցախում ապրող համարյա բոլոր ընտանիքների կազմը և թվաքանակը, որը մեզ էլ ավելի ստույգ հնարավորություն կտա ճշգրիտ թվեր հնչեցնելու, բացի այն, ինչ ճանապարհով այդ հիմա ես ձեզ տրամադրում եմ:

Գագիկ ԲաղունցԱյսպիսով ամփոփելով  Ձեր գնահատականը ինչպիսի՞նն է, ինչքա՞ն բնակիչ կա Հայաստանից Արցախի Hանրապետությունւոմ տվյալ պահին:

Մանե ԹանդիլյանԱրցախից Հայաստանում բնակվող այս պահին մնում է մոտավորապես 40 հազար բնակիչ և մեր քաղաքացիների այն հատվածն է, որը տեղահանված տարածքից է և Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքներից տեղահանված քաղաքացիների 60 տոկոսը մոտավորապես 30 տոկոսը վերադարձել են, իսկ նաև որոշ քաղաքացիներ, որոնք մեր վերահսկողության տակ գտնվող տեղանքից են, սակայն այլևս չեն վերադարձել, մոտավորապես  բաշխումը այսպիսինն է, եթե այլ պարզաբանման կարիք կա

Գագիկ ԲաղունցԱրձագանքելու իրավունք չունեմ, բայց թվերը 100 հազար վերադարձող և 40 հազար ՀՀ-ում դա արդեն ամբողջ ԱՀ բնակչությունն է: Ստացվում է, որ Ղարաբաղում մարդ չի մնացել:

Մանե ԹանդիլյանՈչ, կարող է սխալ հասկացանքմոտավորապես 100 հազարը վերադարձել են Արցախ, իսկ 40 հազարը Հայաստանում են:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, 2-րդ հարցին պատասխանում է ԱՀ ԱԳ նախարար պարոն Բաբայան:

Դավիթ ԲաբայանՀարգելի բարեկամներ, լիովին հասկանալի է այդ մտահոգությունները կախված Արցախ ելքի վերջերս եղած զարգացումներին: Բայց ես ասեմ հետևյալը, նախ և առաջ հասկանանք այդ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այնպես չի, որ փոփոխությունները մեզ պարտադրվել են, որևէ արմատական փոփոխություն կարգի հետ կապված տեղի չի ունեցել, այսինքն մենք շարունակում ենք տրամադրել վիզաներ այն երկրների համար, որոնք պետք է ստանան համապատասխանորեն վիզա, բացի դրանից երկրներ կան, որոնք պետք չի որպեսզի վիզա ստանան, բայց այնուամենայնիվ նրանք պարտավոր են նրանց քաղաքացիները գան ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչուն և ստանան համապատասխան փաստաթուղթ, որ թույլատրում է իրենց մուտքը ԱՀ: Ինչի համար է մի քիչ ավելի կանոնակարգվել այդ գործընթացը, որովհետև ռուս խաղաղապահներն էլ են մեզ հետ: Մենք բավականին սերտ կապերի մեջ ենք, նրանք մտահոգություն ունեն, որ կարող են Արցախ ներթափանցել որոշ ահաբեկչական տարեր, և եթե նրանց հաջողվի Արցախի տարածքում ինչ որ մի գործողություն կատարել, բնական է, որ պատասխանատվությունը պետք է կրի նաև ռուս խաղաղապահ առաքելությունը, հետևաբար այս համատեքստում պետք է ավելի կանոնակարգվի մուտքի գործընթացը: Ի՞նչ է դա պահանջում իրենից: Պարզապես ժամկետների խնդիր է, այսինքն մարդիկ գալիս են, մարդիկ, ովքեր պետք է գան ԱՀ, դիմում են ՀՀ մեր ներկայացչություն, ստանում են վիզա, այնուհետև ներկայացչությունից մեզ ուղարկվում է այդ մարդկանց ցանկը, մենք նրանց այցելությունից մեկ օր առաջ տեղեկացնում ենք խաղաղապահներին, որպեսզի իրենք էլ տեսնեն, որովհետև իրենք էլ ունեն մեծ հնարավորություն ստուգելու` ով ով է, բայց առ այսօր դեպք չի եղել, որ որևէ մեկին ասեն, որ մենք կասկածներ ունենք և այդ մարդը իրավունք չունի գա ԱՀ: Դեռևս չի եղել, միգուցե հետագայում կլինի, ես չգիտեմ, բայց խնդիրը նրա մեջ է, որ սա բարձրացնելու է անվտանգությունը, սա ոչ թե ԱՀ մուտքը ինչ որ մեկը վերահսկում է, առավել ևս Ադրբեջանը, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, որևէ մեկը չի գնալու այն քայլին, որպեսզի Ադրբեջանը ինչ որ կերպ կարողանա վերահսկի, թույլ տա կամ թույլ չտա ԱՀ որևէ մարդու:

Գագիկ ԲաղունցՊարոն Բաբայան, այսինքն հաստատում եք, որ օրինակի համար սփյուռքահայության մուտքը ԱՀ ոչ մի ձևի սահմանափակում չկա տեսանելի ապագայում:

Դավիթ ԲաբայանՈրևէ ձևով չի կարող սահմանափակվել, պարզապես պետք է մեկ օր սպասել, որպեսզի այդ ցուցակը ներկայացվի, որպեսզի որևէ խնդիր չլինի: Հիմա պատկերացրեք տեսականորեն ենք մոտենում, եթե մի բան եղավ, ո՞վ է պատասխանելու բացի մեզանից: Նրանք էլ են չէ պատասխանատու լինելու: Նա էլ ասում է` ինչի՞ պիտի ես պատասխանեմ, երբ պետք է մի հատ ստուգենք, տեսնենք, եթե հնարավորություն կա, անցանկալի է, ասենք, ինչ որ մարդ կարող է լինել ինչ որ ահաբեկչական ցուցակում, նրանք ավելի մեծ հնարավորություն ունեն ստուգելու մարդու ինքնությունը: Այս է խնդիրը, ուրիշ ոչ մի խնդիր չկա այստեղ:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Ստեփանյան, թող պատրաստվի պարոն Գալստյանը:

Գեղամ ՍտեփանյանՇնորհակալություն, հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, 1-ին հարցս կառավարությանը հանրային հնչեղություն ունի, տարբեր լուրեր են շրջանառվում կապված ԱՀ       ՊԲ կարգավիճակի հետ: Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ մեծից մինչև փոքր իրենց անվտանգության գլխավոր երաշխավորը համարել են պաշտպանության բանակը: Այսօր անվտանգության երաշխավորի գործառույթները իրականացնում են նաև ՌԴ խաղաղապահ զորքերը, բայց պաշտպանության բանակի առկայությունը, նրա կատարելագործումը որպես ժամանակակից ՄՈԲ-ի ռազմական միավոր, մեր յուրաքանչյուր քաղաքացու համար շարունակում է մնալ գլխավոր անվտանգության երաշխիք և ապագայի նկատմամբ հավատի հիմնական գործոն: Խնդրում եմ պարզաբանումներ տալ այս հարցում սպասվող զարգացումների մասով: Երկրորդ հարցս վերաբերվում է 21-րդ դարում համամարդկային գլոբալ դարձած ԿՈՎԻԴ-19 համավարակի հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Տարբեր երկրներ արդեն արտոնագրել են մի շարք պատվաստանյութեր և այս պահի դրությամբ նաև առողջապահությանը համաշխարհային կազմակերպության կարծիքով համավարակի հաղթահարման հիմնական միջոցը համարվում է բնակչության պատվաստումը: Ի՞նչ աշխատանքներ է տանում կառավարությունը այս ուղղությամբ և նաև հայտարարվել է, որ Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի զինծառայողների համար մեկնարկվել է պատվաստման գործընթացը հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում ՌԴ և ՌԴ խաղաղապահ զորքերի հետ տարբեր հարցերում մենք գտնվում ենք ակտիվ գործունեության մեջ, արդյոք մենք նպատակահարմար չենք համարում, որ մեր քաղաքացիները նույնպես պատվաստելու հնարավորություն ստանան այդ շրջանակում, շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, 1-ին հարցին պատասխանում է պարոն Մարտիրոսյանը:

Գրիգորի ՄարտիրոսյանՇնորհակալություն հարցի համար: Բարձրացված հարցը ընդհանրապես պաշտպանության բանակի հետ կապված կառուցվածքային կամ այլ հարցեր այս պահի դրությամբ քննարկում են անվտանգության խորհրդի հարթակում և անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից նաև հանրապետության նախագահի կողմից: 1-ին հերթին անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից այդ հարցը պարզաբանվել է և որևէ խոսք  մեկի կազմալուծման մասին չկա:

Արթուր Թովմասյան - Երկրորդ հարցին պատասխանում է առողջապահության նախարար պարոն Հայրիյանը:

Միքայել Հարությունյան - Շնորհակալություն հարցի համար, իհարկե շատ ակտուալ հարց է և այս պահին խորը քննարկման մեջ է և ամսի 17-ին մենք վերջնական պատասխանը կունենանք: Վակցինացիան կատարվելու է թե ամբողջովին և թե անհատական մոտեցումներով, որովհետև դրա վրա աշխախատում է հանձնաժողով իր մասնագետներով, որի եզրակացությունը մենք շուտով կիմանանք` ամենաուշը ամսի 18-ին:

Գեղամ ՍտեփանյանԻսկ պատվաստման հնարավորությունը խաղաղապահ զորքերի այդ ծրագրի շրջանակում ինչքանո՞վ եք հնարավոր տեսնում:

Միքայել ՀայրիյանՀնարավորության խնդիր չկա, քանի որ այս պահին իրենք էլ են տրամադրել ՀՀ առողջապահության նախարարությունն էլ է պատրաստել այդ վակցինաները, ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ մենք պիտի որոշում կայացնենք վակցինավորվու՞մ ենք, թե՝ ոչ: Այդ է խնդիրը, որպեսզի հստակ լինի այդ ամեն ինչը այս պահին, և, ո՞ր վակցինան ենք մենք ընտրելու մեր վակցինացիայի համար:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Գալստյան, թող պատրաստվի տիկին Հակոբյանը:

Դավիթ ԳալստյանՀարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հարցս հետևյալն է՝ այսօր պատերազմից հետո ունենք տուժած քաղաքացիներ, թե շարժական գույքի առումով, թե անշարժ գույքի առումով, ի՞նչ գործընթացներ է կատարվում, գույքագրելու ի՞նչ գումար է կազմում և, հետագայում ի՞նչ տեսլական կա այդ վնասները ինչ որ չափով փոխհատուցելու: Խոսքս հիմնականում շարժական գույքի մասին է, որովհետև հանրության կողմից բարձրացված հարցեր կան, որ չգիտեն ում դիմեն: Պետավտոտեսչություն դիմում են, նման գործառույթ պետավտոտեսչությունում այս պահին չկա: Եվ, 2-րդ հարցս այն կառավարության որոշմանն է վերաբերվում, որով պետք է փոխհատուցվեն մեր քաղաքացիների վարկերը կամ վարկերի մի մասը: Կան մտահոգություններ և մենք նախաձեռնություն ենք ուզում վերցնել մինչև որոշումը կայացնելը մի հատ լսումներ կազմակերպել, որ ավելի հստակ կազմի այդ որոշումը մեր առաջարկություններն ու դիտողությունները անելու համար և կցանկանայի, որ առաջարկս ընդունվեր մինչև որոշումը կայացնելը լսումներ կազմակերպվի, շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է պարոն Մարտիրոսյանը:

Գրիգորի ՄարտիրոսյանՇնորհակալություն հարցերի համար, հրապարակային ելույթներում և հանրապետության նախագահի այլ պաշտոնների կողմից պարբերաբար հնչեցվել է ընդհանուր վնասների թիվը և այն մոտավոր գնահատականները, և այդ թիվը իսկապես համադրելի է համախառն ներքին արդյունքի ցուցանիշի հետ, սակայն բնականաբար ճշգրիտ տեղեկություններ և պատկեր ունենալու համար կառավարության կողմից դեռևս պատերազմի ընթացքում ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ԱՀ անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը, ներկայումս այդ հանձնաժողովի կազմը թարմացվում է, ներգրավում են բացի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներից նաև փորձագետներ, մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որովհետև այդ աշխատանքը պահանջում է բավականին մասնագիտական մոտեցում և մեթոդոլոգիայի կիրառում, որին մեր հրավիրվող փորձագետները տիրապետում են ավելի շուտ ՀՀ-ում կլինեն այդ փորձագետները և այդ հանձնաժողովի կողմից կիրականացվի ամփոփ գնահատում ամբողջ գույքի ոչ միայն նյութական, այլ նաև մասնավոր, այդ թվում անշարժական, այդ թվում ենթակառուցվածքների, գյուղատնտեսական նշանակության օբյեկտների և մնացած այլ գույքի, որը որ այս կամ այն ձևով վնասվել է կամ կորցրել է պատերազմի արդյունքներով: Նշեմ, որ այս պահի դրությամբ պետության կողմից նախաձեռնվել է առնվազն 2 մեծ, խոշոր մասնաբաժին, 1-ը բնակելի տների հարցն է և, ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է պետության կողմից նախատեսվում է տարբեր ֆինանսական աղբյուրների ներդրմամբ իրականացնել մեծածավալ կառուցապատում և ապահովել մեր տարհանված բնակչությանը բնակելի տարածքով: Դրանով բնակելի տարածքի գերակշիռ հարցը պետության կողմից կընթացքավորվի նաև ևս մի խոշոր ենթաբաժին, դա ֆինանսական վարկային հարաբերություններնեն:

Դավիթ ԳալստյանԽոսքս հիմնականում ուղղված է, այո, ճիշտ եք նկատել, որ շատ բնագավառներ տուժել են և այսօր քաղաքացիներն ունեն իրենց շարժական գույքը, ավտոմեքենա, որը տուժել է անվադողերից, ասենք տարբեր մասերն է տուժվել ավտոմեքենայի և իրենք իրենց միջոցներով փորձում են վերականգնել, սակայն չկա այսօր մի տեղ, որ դիմում գրվի, իրենք իրենց միջոցներով եթե կարողանում են այդ գույքը նորից շահագործման մեջ դնեն հետագայում, կամ կստանան փոխհատուցում կամ՝ չէ, կամ ինչ բաժնում կառավարությունը կորոշի, բայց որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին:

Գրիգորի ՄարտիրոսյանԱյդ աշխատանքները, ինչպես արդեն նշեցի այդ հանձնաժողովը կադաստրի կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ընդ որում բնակելի տների, վարկայինի հետ կապված հարաբերությունները և հարկային պարտավորությունները պետության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է այդ տարածքների, մեր հայրենակիցների վնասների չափով որոշակի աջակցություն կամ փոխհատուցում: Ավելացնեմ նաև, որ այդ աշխատանքներն արդեն սկսվել են, իրենք իրականացնում են այժմ զուտ բազաների ուսումնասիրմամբ, էլեկտրոնային վկայականների առկայությամբ: Ինչ վերաբերվում է շարժական գույքին՝ մեքենաներին, քանի որ ծավալները ավելի մեծ են, մենք այս պահին հիմնականում կարողանում ենք կենտրոնական շարժական գույքի վրա, ենթադրում եմ, որ դա արդեն հետագայում հաջորդ փուլ կլինի: Այժմ 2-րդ հարցի մասին: Ինչպես նշեցի այդպիսի գործընթացը մեր կողմից իրականացվել է, ձևավորվել են առաջարկություններ, այդ առաջարկությունների մասով ես հանդիպում եմ ունեցել նաև ՀՀ առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ, բնականաբար այդ առաջարկությունների հիման վրա հիմա կառավարության կողմից մշակվում է կառավարության որոշման նախագիծ, որում ավելի մանրամասն կհստակեցվի բոլոր կատեգորիաները և աջակցության չափերը: Բնականաբար, մենք բաց ենք առաջարկությունների ընդունման համար, այն փաթեթը, որը այս պահի դրությամբ մեր կողմից մշակվել է կարող ենք փոխանցել Ձեզցանկացած առաջարկություններ պատրաստ ենք քննարկելու մեր նախատեսված ֆինանսական հնարավորությունների շրջանակներում խմբագրելու կամ քննարկելու պատրաստակամությունը:

Դավիթ ԳալստյանՇատ բարի, մենք պատրաստ ենք աջակցելու ծրագրում ավելի ճիշտ մոտեցումներով, մեր կարողություններով, առաջարկներով ներկայանալ, բայց մինչ այդ խնդրանքս այն է, որ որոշումը այսօր կամ վաղը չլինի, որ հետո որոշ փոփոխություններ մտցվի մանրակրկիտ քննարկելու, եթե առաջարկությունների տեսքով արվի կամ  մենք առաջարկենք, եթե լրացումները մինչև որոշումը չկատարվի, հետո հաշվի առնելով առաջարկն ու դիտողությունները նոր արդեն որոշումը կառավարությունը կկայացնի, շնորհակալություն:

Գրիգորի ՄարտիրոսյանԵս այսօրվա ընթացքում կփոխանցեմ շրջանառվող այդ առաջարկությունները, դեռևս նախկին այդ գիծը պատրաստ չէ, քանի որ մյուս կողմից մենք շահագրգռված ենք արագ այդ նախագիծը դնել շրջանառության մեջ և ընդունել, կխնդրեմ Ձեզ մեկ, երկու օրվա ընթացքում Ձեր առաջարկությունները ներկայացնել քննարկելու համար:

Արթուր Թովմասյան Շնորհակալություն, տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի պարոն Հովհաննիսյանը: Կանոնակարգին հետևեք, 13 պատգամավոր է հարցի համար ընդգրկվել, ամեն մեկն էլ երկու հարց է տալիս:

Մետաքսե Հակոբյան Եթե թույլ տաք թող ինձանից հետո էլի սկսեն հետևելը, ես արդեն նախատեսած 4 հարցով եկել եմ, արագ-արագ եմ խոսելու: Ուրեմն համար մեկ. գիշերօթիկների երեխաները դեռևս գտնվում են Երևանում: Ո՞րն է պատճառը, որ առայսօր այդ երեխանները չեն վերադարձել Արցախ, որովհետև տեղեկություններ կան, որ չեն հարմարվում, դեպքեր են եղել, որ փորձել են փախչել, մի խոսքով խնդիրը ո՞րն է, որ չեն վերադարձել, մանավանդ բյուջեով նախատեսված գումարներ կան, եթե չեմ սխալվում, համար մեկը 60 մլն, համար 2-ը՝ 55մլն կամ 56մլնՀաջորդ հարցը. մեզ հայտնի է, որ առնվազն մեկ անգամ արդեն հաշմանդամների փորձաքննություն է կատարվել Գորիսում նոյեմբեր ամսից առ այսօր չի ձևավորվել ԲՍՓ կենտրոնը, ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ և, արդյոք, ՀՀ կատարված փորձաքննություններով հաշմանդամության խումբ ստացած անձիք հետո օրենսդրական խնդիրներ չե՞ն ունենա և չե՞ն առաջանա այդ խնդիրները: Հաջորդ հարցս. Ճարտար քաղաքի վերաբերյալ է՝ ջրամատակարարման հետ կապված: Բնակիչներն ամեն օր ահազանգում են, այնտեղ ջրի ահավոր խնդիր կա, մարդիկ օրերով ջուր չունեն, կարծեմ Գյունե թաղում ջուր չկա, Ղուզե թաղից վաճառում են այդ թաղամասի վրա: Ե՞րբ է լուծվելու ջրի հարցը, մարդիկ սպասում են: Նաև մենք ունենք բազմաթիվ մարդիկ, ես օրերս էլի եմ հնչեցրել այդ հարցը, որոնք առայսօր մեքենաներում են քնում: Եթե ձեզ հետաքրքիր է ես կարող եմ կոնկրետ իրենց տեղերը ասել: Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք տանիքի հարցը չեն կարողացել լուծել և մնացել են փողոցներում, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան  - Շնորհակալություն, 1-ին հարցին պատասխանում է տիկին Մանե Թանդիլյանը:

Մանե Թանդիլյան Շնորհակալություն հարցերի համար, տիկին Հակոբյան: Կգամ վերջին հարցից, իհարկե ուզում եք տաք տվյալներ, Դուք, պարբերաբա, տարբեր ձևաչափերով մեկնաբանում եք, բայց մեզ չեք տվել և մեզ նման դիմող չի եղել, իսկ մենք պարբերաբար հետաքրքրում, ուսումնասիրում ենք որտեղ են այդ քաղաքացիները, ովքեր են, Ձեր հնչեցրած համատեքստում, քնում են այլ վայրերում, կամ բնակարանն է, կամ տանիքն է և այդ մասով, քանի որ մենք նաև տարբեր հյուրանոցներում ենք քաղաքացիներ տեղավորել տեղահանված վայրերից, ինչպես նաև մեր տուն-ինտերնատում են բնակվում քաղաքացիներ, այսինքն մենք ունենք հնարավորություն, էլ չեմ ասում, որ նաև կարելի է բնակարանային այլ վարձակալական միջոցներով այդ հարցերը լուծել: Հետևաբար, մենք նման դիմում չունենք, որ որևէ քաղաքացի ապրում է մեքենայի մեջ, շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ օգնեք և տաք այդ մասին տեղեկատվություն: 1-ին և 2-րդ հարցերի հետ կապված, ինչ վերաբերվում է գիշերօթիկ դպրոցի երեխաներին: Մեր երեխաները 2 մանկատներից գտնվում են Սոս  գյուղերում, Հայաստանում, Կոտայքի շրջանում: Ես չգիտեմ առիթն ունեցել եք այցելելու, թե՝ ոչ, ես 2 անգամ այցելել եմ այնտեղ: Պայմանները շատ լավ են` ուղիղ եմ ասում, որովհետև բնակարանային պայմաններ են այնտեղ, տներ են, այնտեղից 2-ն արդեն տուն են գնացել, այսինքն մեծ մասը տուն են գնացել, այդտեղ կային 32-ը, որից 3-ը, նույնպես տուն են գնացել, 29 երեխա է և մեր մոտեցումը այն է, որ երեխաներին հնարավորինս վերադարձնենք իրենց կենսաբանական ընտանիքներ, եթե խնդիրը սոցիալական է, աջակցելով սոցիալապես, որովհետև երեխայի շահերից է բխում, որ նա ապրի ծնողների ընտանիքի հետ: Եվ այս ընթացքում զուգահեռաբար կատարում ենք այդ ուսումնասիրություններ, որպեսզի էլ ավելի շատ երեխա վերադառնա, որից հետո արդեն այս մեկ ամսվա ընթացքում կդիտարկենք նրանց վերադարձը և ինչ պայմաններով ու ինչ  ձևաչափով՝ սա էլ ենք մտածում: Ինչու եմ այսպես ասում, որովհետև, եթե այցելել եք գիշերօթիկ դպրոցը, պայմաններն այնտեղ, առնվազն ինձ համար, որպես կին, մայր, ծնող անընդունելի է և այդ պայմաններում երեխաների պահելը՝ առնվազն ձմեռը, հասկանալի չէ: Եվ, թե վերանորոգման կարիք կա տարբեր տեղերում, և տարբեր հարցեր կան, հետևաբար մենք նախքան իրենց վերադարձը ուզում ենք ապահովել այնպիսի պայման, որ իրենք կարողանան ավելի բարվոք պայմաններ վերադառնալ: Եթե դա կլինի մանկական շենքը, առնվազն կարգի կբերենք այնպես, որ պատերազմից հետո մենք կարողանանք լիարժեքորեն մեր երեխաների խնամքը ապահովենք այդ հաստատությունում, քանի դեռ չեն վերադարձել իրենց ընտանիքներ: Ինչ վերաբերվում է ԲՍՓ-ներին, հավանաբար հետևում եք, որ մենք, որ երրորդ անգամ երկարացնում ենք բժիշկների հայտարարությունը առ այն, որ նյարդաբանի կարիք ունենք և հիմա արդեն էլի ենք ավելացրել: Հասկանում ենք, որ բժշկի չդիմելու, այսինքն 2 հաստիքի համար 3 հոգանոց հանձնաժողովի հաստիքներից  երկուսի համար մեկական անձ է դիմել և մենք պատրաստվում ենք բնականաբար դիտարկել այդ դիմումները, իսկ մեկ հաստիքի, որը նյարդաբանն է, մինչ այսօր արդեն 2-րդ անգամ ենք հետաձգում՝ դիմող չունենք: Պետք է բնականաբար փորձենք Արցախում ձևավորել ԲՍՓ-ն,  2-րդ կարծիք այստեղ չկա, բայց միևնույն ժամանակ նշեցինք, որ մեր քաղաքացիներին տեղափոխում ենք մոտակա հնարավոր ԲՍՓ փորձաքննությունն անցնելու և այստեղ որևէ օրենսդրական խոչընդոտ ու խնդիր չկա, որովհետև փոխադարձ, ճանաչելի հաշմանդամության խմբեր են: Բնականաբար, մեր քաղաքացիները հնարավորություն կունենան վիճարկելու, եթե որևէ հարց լինի ինչպես կարգն է և 6 ամսվա ընթացքում հնարավորություն ունեն դիմելու, եթե որևէ անհամաձայնություն ունեն խմբի հետ և հաջորդ ատյանն էլ դատարանն է, որը նույնպես աշխատում է, գործուն է երբ կան այդպիսի հայցեր: Այսինքն սա բնականոն պրոցես է, զուգահեռաբար ակնհայտորեն մենք ինտեսիվ զբաղվում ենք հանձնաժողովի ձևավորմամբ, որը ցավոք սրտի օբյեկտիվ պատճառներով դեռևս չի ձևավորվում մասնագետներ չլինելու պատճառով:

Արթուր ԹովմասյանՏիկին նախարարը 2 հարցն էլ միաժամանակ պատասխանեց, դրա համար կանոնակարգ չի խախտել: Արձագանքում ե՞ք:

Մետաքսե ՀակոբյանԲնակիչները, որոնք ասում էի, երևի պիտի նախապես նշեի, որ Ստեփանակերտ քաղաքում չեն: Խոսքս գյուղերում տեղափոխված անձանց մասին է: Ես կարող եմ հետո մոտենալ Ձեզ կոնկրետ տեղերը նշել որտեղ են, չեմ ուզում  հանրայնացնել: Իսկ ինչ վերաբերվում է գիշերօթիկի երեխաներին, փոքր է Արցախը, մենք՝ հատկապես այն մարդիկ ովքեր կրթությամբ զբաղվում են իրենք, այդ երեխաներին անձամբ ճանաչում են, ճանաչելով ընտանիքները այնտեղ կան երեխաներ, որոնց նաև անձամբ ես եմ ճանաչում, որոնք զուտ սոցիալական խնդիր չէր, որ հայտնվել էին գիշերօթիկում, այլ պատճառներով էին և այսօր ես ինքս որպես մանկավարժ հարմար չեմ գտնի, որ այդ երեխաները, օրինակ, վերադառնան ընտանիք: Ուրեմն պիտի լինի այնպիսի գործառույթներ, որ կարողանան ապահովել կամ ճիշտ վերադարձը ընտանիքին կամ ստեղծել ամենալավ պայմանները: Ես համամիտ եմ այդ հարցում, որ երեխաները պիտի ապրեն լավագույն պայմաններում:

Մանե ԹանդիլյանՇնորհակալություն, տիկին Հակոբյան, իսկապես շատ շնորհակալ կլինենք, եթե այդ ընտանիքների տեղերը արձանագրենք, առանձին մոտեցեք, որ իմանանք, անպայման այդ խնդիրները լուծենք: Ինչ վերաբերվում է երեխաներին, նորից կիսում եմ Ձեր տեսակետը, բնական է, որ երեխայի լավագույն շահից բխելը, այո, կենսաբանական ընտանիքն է, մենք նաև հասկանում ենք, որ կան ընտանիքներ, որտեղ անհնարին է վերադառնալ՝ հարցը սոցիալական չէ: Ինչպիսին էլ, որ լինի մենք փորձելու ենք դիտարկել կարիքը, եթե լուծելի է մեր միջոցներով համատեղ լուծենք, վերադարձը ապահովենք, եթե՝ ոչ, մենք պետք է ներդնենք քառաստիճան համակարգ, որից հետո գալիս է որդեգրման փուլը, որից հետո՝ խնամակալ ընտանիքը, որից հետոշուտով կբերեմ, Ձեր դատին կհանձնեմ խնամատար ընտանիքի մասին օրենքը, որտեղ մենք ուզում ենք երեխան ապրի ընտանիքում: Եվ սա խնամատար ընտանիքի ինստիտուտն է: Մանրամասն կքննարկեմ Ձեզ հետ, ուրախ կլինեմ եթե ակտիվ ներգրավածություն ունենաք, որովհետև երեխայի լավագույն շահը մնում է ընտանիքում դաստիարակվելը, քան թե հաստատությունում: Հետևաբար, սա հաստատություններից երեխաներին ընտանիք տեղափոխելու պրոցոսն է, դա քննարկման առարկա է և ուրախ կլինենք, եթե համագործակցենք, շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, հաջորդ հարցին պատասխանում է պարոն Խանումյանը:

Հայկ ԽանումյանՃարտարի ջրի խնդիրը պայմանավորված է էլեկտրաէներգիայի գծերի վնասման հետ և` տրանսֆորմատորի: Մասնագետները վստահեցնում են, որ 10-օրյա ժամկետում այդ հարցը լուծվելու է: Ղուզե Ճարտարից Գյունե Ճարտար արտագաղթի մասին տեղեկություններ չունեմ, 2-ը՝ մարդկանց տեղավորման մասին: Այո՛, լուրջ խնդիր է, բնակֆոնդի պակասություն է և, իրոք, Ձեր ասած խնդիրը կա, մարդիկ տեղ չեն ունենում քնելու, շատերը վերադառնում են, փորձում են ընտանիքների համար կացարան գտնել, չեն գտնում, վերադառնում են Երևան մի քիչ սպասելու: Խնդիրը նաև այն է, որ բնակչության մի զգալի մասը կենտրոնացած է Ստեփանակերտի վրա, դրա համար էլ այս խնդիրը ավելի կարևոր է դառնում: Համայնքներում համեմատաբար ավելի հեշտ է այդ խնդիրը լուծել: Առաջիկայում գյուղական տների հիմնանորոգման հետ կապված, տարբեր փոքր ծրագրերի հետ կապված որոշակի բնակֆոնդ կավելանա, հույս ունենք, որ առաջիկայում նաև հումանիտար օգնությամբ հավաքովի տներ կունենանք և այս խնդիրը հնարավորինս կմեղմանա: Բայց խնդրի գլխավոր պատճառը օբյեկտիվ է` բնակֆոնդի խրոնիկ պակաս:

Մետաքսե Հակոբյան  - Ջրի հետ կապված ասածս այն է, օրինակ մի թաղամասից վաճառում են մյուս թաղամասի վրա ջուրը, ես դա էի ասում: Գինն էլ գիտեմ` մեկ տոննան 2500-3000 դրամով: Բնակիչները իրար վրա վաճառում են: Մարդիկ իրոք լավ վիճակում չեն ջրի առումով, իսկ բնակֆոնդի հետ կապված բոլորս լիահույս ենք, որ խոսքը հենց գյուղերում բնակվողների մասին էր: Համայնքապետերի հետ ունեն խնդիր այն մարդիկ, ովքեր գնում են այդ համայնքներում բնակվելու, նաև չեն կարողանում լուծել այդ խնդիրը հենց համայնքապետերը: Կոնկրետ մի գյուղում, օրինակ պետական շենք է եղել համայնքի հաշվառման մեջ գտնվող, սկզբից տվել են, հետո՝ վերցրել: Այսպիսի մանր խնդիրներ, որոնք ես կարող եմ կոնկրետ տեղերով էլ ասել: Իրոք, այդ կարիքը կա մարդկանց, մանավանդ նրանց, ովքեր իրենց կամքով գյուղ են գնացել և ուզում են ապրել գյուղում: Պետք է աջակցել միանշանակ, շնորհակալություն:

Հայկ ԽանումյանԿոնկրետ տեղերով կասեք, որպեսզի արագ լուծումներ տանք:

Արթուր ԹովմասյանՊարոն Հովհաննիսյան խնդրեմ, թող պատրաստվի պարոն Մոսիյանը:

Կարեն ՀովհաննիսյանՀարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, հարցը հետևյալն է` թշնամու տիրապետության տակ մնացած տարածքներում արտաշիրիմում են կատարելու նահատակներին իրենց հարազատներին վերադարձնելու ուղղությամբ: Պետական ինչպիսի՞ քաղաքականություն է մշակվում հիմա, և, 2-րդը՝ 2021թ. բյուջեն հաստատեցինք, որում ամրագրվեց նշված տարածքներից տեղահանված  ազգաբնակչության պետական կառույցներում աշխատողների աշխատավարձերի թիվը: Ունենք դեպք, չնայած այն հանգամանքին, որ աշխատավարձերը մի տարով հաստատվել է, ծանուցում է ուղարկվել աշխատողներին աշխատանքից ազատվելու վերաբերյալ, հետագայում այլ աշխատանքի տեղավորելու խոստումով: Սա կառավարության ընդհանուր քաղաքականությու՞նն է, թե՞ նախարարություններն իրենք են որոշում իրենց կադրային քաղաքականությունն անկախ այն հանգամանքից, որ բյուջեով մենք արդեն ամրագրել ենք մեկ տարվա աշխատավարձը:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, հարցին պատասխանում է պետնախարար պարոն Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցերի համար: Հանրության համար բավականին ցավոտ հարց է, կառավարությունը ջանքեր է գործադրում, բանակցում է խաղաղապահ ուժերի հետ նաև իրենց միջնորդությամբ, որպեսզի այս պատերազմի զոհերի շիրիմների տեղափոխման հնարավորությունը կարողանա իրականացնել: Այդքանը: Երկրորդ հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցումը հետևյալն է՝ մենք թեև պետական բյուջեի նախագծով կամ արդեն ընդունված բյուջեով նախատեսել ենք ֆինանսական միջոցներ, այս պահի դրությամբ մենք շարունակում ենք ֆինանսավորել աշխատավարձերը և այն քաղաքացիների մասով, որոնք որ չեն գտնվում կամ չեն իրականացնում անմիջական աշխատանք իրենց աշխատանքի տեղում տարբեր պատճառներով, այդ թվում նաև տարահանված բնակչության մասով: Մենք ունենք նաև մի առանձին խումբ, որոնք թեև գտնվում են ՀՀ կամ այլ բնակավայրերում, այնուամենայնիվ աշխատանքներ իրականացնում են, օրինակ մեր գյուղապետերը, որոնք աշխատում են ՀՀ բնակչության հետ կամ Ստեփանակերտ քաղաքում կամ այլ շրջաններում: Ընդհանուր մոտեցումը այս պահի դրությամբ` պահպանել աշխատավարձը, քննարկվում է նաև այդ աշխատավարձի պահպանման տևողությունը: Այս պահի դրությամբ հարցը քննարկվում է, դա կլինի հավանաբար մի քանի ամիս, ժամկետը քննարկվում է, ինչպես նաև քննարկվում է այդ աշխատավարձի չափը: Տարբերակներից մեկն ինչ-որ որոշակի ֆիքսված գումարի չափով բոլորին վճարելն է, այն անձանց մասին է խոսքը, ովքեր փաստացի չեն աշխատում: Ու այս պահի դրությամբ չնայած 2 կարևոր հարցը գտնվում է քննարկումների ընթացքում և երևի մինչև ամսվա վերջ այդ հարցը կկարգավորվի և արդեն մյուս ամսվա աշխատավարձը մենք կունենանք կանոնակարգված մոտեցմամբ իրականացնելու հնարավորություն:

Արթուր Թովմասյան  - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Պարոն Մոսիյան, թող պատրաստվի պարոն Սարգսյանը:

Արթուր Մոսիյան – Շնորհակալություն, հարցս ուղղում եմ սոցապ նախարար տիկին Թանդիլյանին: 2021թ. փետրվարի 3-ին Հայաստանի Ձեր գործընկերը ՀՀ ԱԺ դահլիճից հայտարարեց, որ հետպատերազմյան Արցախում սոցիալական և հումանիտար խնդիրները լուծված են և առ այսօր շարունակվում է 20 հազարից ավելի մարդ բնակություն հաստատել ՀՀ-ում: Նախ ասենք, որ այդ 20 հազարի մասով Դուք արդեն ասացիք, որ այդքան շատ է: Համամի՞տ եք Ձեր կոլեգայի հետ, որ հետպատերազմյան Արցախում մեր այսօրվա սոցիալական և հումանիտար խնդիրները լուծված են: 2-րդ հարցը, ճիշտն ասած, ուզում եմ վիզաների հետ կապված տալ, բավարարվենք նրանով, որ ԱԳՆ մեզ հավաստիացրեց, որ մեր սփյուռքի ցանկացած սփյուռքահայ որևէ խնդիր չի կարող ունենալ և եվրոխորհրդարանի պատգամավորները, որոնք հաստատ տեռորիստ չեն նրանք էլ անարգել մտնելու են Ղարաբաղ, բավարարվենք դրանով, հիմք ընդունենք իր ասածը: Երկրորդ հարցն էլ մեր Ավդուռ, Մյուրիշեն և Նոր-շեն այդ գծում արդեն 3-րդ դեպքն է կատարվում, մի անգամ մարդ են տարել կովերի հետ միասին, օպերատիվ միջամտությունից հետո հետա բերվել, 2-րդ անգամ փորձել են, չի ստացվել, մեր տարածքի մասին է խոսքը, 3-րդ անգամ նորից էլի կովեր են տարել, սահմանապահները ուշ են նկատել: Այնտեղ մենք ունենք 3 դիտակետ, իրենցն ավելի շատ է`  6-ն է, թե՝ 7-ը: ՊՆ տեղում չի, կխնդրեի կառավարությունը քննարկի կամ ուժային ՆԳ, այսինքն սա արդեն վերջին 20 օրվա մեջ 4-րդ դեպքն է: Սա խոսում է այն մասին, թե խաղաղապահների միջոցով, թե մեր ուժային կառույցների միջոցով կխնդրեի ուշադրություն դարձնեք այդ հարցին:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, 1 - ին հարցին պատասխանում է տիկին նախարարը:

Մանե Թանդիլյան – Շնորհակալություն, հարցի համար: Եթե դիտարկենք տեղահանված միջին ընտանիք՝ 5 հոգանոց, ապա նոյեմբերի 10-ից հետո այդ 5 հոգանոց միջին ընտանիքը 2 ծնողով և 3 երեխայով մոտովորապես ստացել է կառավարությունից, պետությունից 2 մլն դրամի կարգի ֆինանսական ուղիղ աջակցություն: Այս ժամանակահատվածում տարբեր միջոցներով ապահովվել են տարբեր ընտանիքներ, թե տեխնիկայով կենցաղային, թե կացարաններով տարբեր ձևաչափի ու տեսակի: Ես ընդամենը նշեցի մի ծրագիր, 2 ծրագրի համադրություն, որը վերաբերվում է տեղահանվածներին և, թե տարբեր քաղաքացիների, որոնք  ուղղակի ֆինանսական տարբեր աջակցություններ են ստացել: Կարող ենք համարել, որ բոլոր խնդիրները, ներառյալ` բնակարանային, լուծված են, բնական է որ ոչ, և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բայց կարող ենք համաձայնել, որ սոցիալական խնդիրը, որոնց լուծումը հնարավոր էր ֆինանսական միջոցով տալ, տրված է, համաձայնեք ինձ հետ, այո, մեծամասամբ խնդիրները լուծված են: Եթե խոսում ենք 108 հազար ընտանիքի մասին, որից 100 հազարը ուղղակի ֆիանանսական աջակցություն են ստացել, միջին չափով, որը նշեցի 68-100 հազարի կարգի տարբեր ծրագրերով է տարեկան երեխայի 20 հազարները, աջակցությունները նաև չեն ստացել նրանք ովքեր աշխատավարձ են ստանալու և, նաև խոսենք 35 հազար տեղահանվածի համար նախատեսված 300 հազարական դրամների մասին, որոնցից 33 հազարը ուղղակի արդեն ֆինանսավորվել է, այնտեղ առանձին խնդիրներ են առաջանում, որոնց ուղղությամբ ամենօրյա ռեժիմով աշխատում են մեր աշխատակիցները, որովհետև նաև համաձայնեք, որ որևէ մեկը պատրաստ չէր եղել ենթակառուցվածքային իմաստով հետպատերազմյան իրավիճակում վայրկյանական սպասարկման խնդիրներին, բայց ամեն օր մենք անում ենք տարբեր տեսակի հարցեր, որոնց ամենօրյա ռեժիմով լուծումներ ենք տալիս: Բայց եթե տոկոսային տեսակարար կշռով դիտարկենք, եթե 98 տոկոսից ավելի խնդիրներին առնվազն ֆինանսական ուղիղ աջակցությամբ լուծում է տրվել, ես կարծում եմ արդարացի է տրվել, որ ֆինանսական, սոցիալական հարցերը, այնուամենայնիվ, լուծվել են: Բնակարանային հարցեր ունենք և դեռ ունենալու ենք: Մենք հիմա քննարկում ենք նաև այնպիսի միջոցառում, որ մարդիկ համոզված լինեն երբ և ինչպիսի բնակարաններ կստանան, բայց դրանք դեռ քննարկման առարկա են, բայց չեմ հնչեցնում, բայց մենք նաև գյուղական համայնքների ծրագիր ենք իրականացնում, որտեղ կոչ ենք արել  մեր քաղաքացիներին գալ մեր գյուղական վայրերում, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում վերահսկողության տակ գտնվող տներում բնակության հաստատելու ցանկություն հայտնել, մոտ 300 դիմումից մի քիչ ավելին տարածքային կառավարման նախարարությունում է, այդ ընտանիքներին ապահովելու ենք գույքով և խթանելու, որ նրանք վերադառնան: Շնորհակալություն:

Արթուր Մոսիյան – Ես հարցը արտգործնախարարին չեմ տվել, որ դիվանագիտորեն պատասխանի, ես հարցնում եմ` լուծվա՞ծ են: Եթե նկատի առնենք, որ 30 հազարից ավելի մարդ տեղահանված է և բնակարան չունի, վարձով է ապրում, վարձերի փողերի մասին տված է, թե՝ չէ, եթե հաշվի առնենք, որ 40 հազար բնակիչ է գտնվում այնտեղ և հարցը լուծված չէ: Ես այն օրը պարոն Խանումյանի հետ եմ խոսում, այսօր հարցեր կան, որ դեռ կառավարությունը շրջանառում է այո, կլուծվի, բայց դեռ լուծված չեն: Հայտարարել հումանիտար և սոցիալական հարցերը լուծված են, դա պարզապես պոպուլիզմ է, ես դրա մասին եմ խոսում, եթե այո, որոշակի գործողություններ կատարվել են: Հայաստանի նախարարի հետ Դուք համաձա՞յն եք, թե՝ ոչ, խնդրում եմ կարճ ասեք:

Մանե Թանդիլյան – Ես դիվանագետ չեմ և դիվանագիտական պատասխաններ չեմ տալիս: Ես ընդամենը հնչեցնում եմ փաստեր, որ Դուք և հանրությունը դատողություն անեք, թե որքանով է լուծված, լուծված են, թե՝ ոչ, ում համար և ինչպես: Բնական է, չլուծված հարցեր կան և դեռ լինելու են, բայց սոցիալական, ճգնաժամային հարցերը լուծված են, ես կարծում եմ՝ այո: Շնորհակալ եմ:

     Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Սարգսյան, թող պատրաստվի պարոն Հարությունյանը:

Դավիթ Սարգսյան – Մարտակերտի շրջանի վերին գոտու գյուղամերձ տարածքներում տարիներ շարունակ վարելահողերը մնացել են անմշակ: Գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության և հող օգտագործողների ֆինանսական միջոցների սղության պատճառով, որի հետևանքով վարելահողերի մի մասը ծածկվել են թփուտներով: Ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում կառավարության կողմից գյուղատնտեսական ապահովման և գյուղամերձ տարածքների մշակումը կազմակերպելու ուղղությամբ: Երկրորդ հարցս վերաբերվում է զորահավաքների, զինծառայողների և աշխարհազորայինների վարձատրությանը: Այսօր նրանց մի մասը դեռևս չի վարձատրվել: Ավելի կոնկրետ Կոճողոտ համայնքի 70 պահեստազորայիններից պատերազմի 1-ին օրից զորակոչվել են և շուրջ 2 ամիս 7-րդ պաշտպանական շրջանի ստորաբաժանումներում մասնակցել են պատերազմական գործողություններին:  Ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Սարգսյան, 1-ին հարցին պատասխանում է պարոն Բախշիյանը:

Աշոտ Բախշիյան – Շնորհակալություն հարգարժան գործընկերներ, իրականում պատերազմի ընթացքում, մենք, ցավոք, կորցրել ենք մեծ չափով, մոտ 75 տոկոս մեր վարելահողերը և նախնական հաշվարկներում մոտ 20 տոկոս գյուղտեխնիկա: Ներկայումս իրականացվել է համարյա ավարտման փուլում է գտնվում գյուղտեխնիկայի գույքագրումը, ինչ է մնացել, նախնական պատկերով այն գյուղտեխնիկան ինչ մնացել է Արցախում լրիվ բավարար է այն հողերին, ինչը մեր վերահսկողության տակ է վերամշակելու համար: Կոնկրետ խոսքը եթե Մարտակերտի շրջանի վերին ենթաշրջանի մասին է, մոտ 2 օր առաջ գյուղտեխնիկայով այնտեղ ապահովել են և իրականացրել են աշխատանքներ, հերկի աշխատանքներ գարնանացան հողերի պատրաստման համար: Խոսքս Հաթերքի ենթաշրջանի մասին է:

Արթուր Թովմասյան – Արձագանքու՞մ եք:

Դավիթ Սարգսյան – Միայն Հաթերքը չի Մարտակերտի շրջանից, կան  նաև այլ գյուղեր:

Աշոտ Բախշիյան – Ես լավ գիտեմ Մարտակերտի շրջանի գյուղերը, և բոլոր Մարտակերտի շրջանի հողերը, ինչը մնացել է, համարյա թե լրիվությամբ կատարվել են աշխատանքները, այս պահի դրությամբ, եթե հետաքրքիր է կարող եմ հնչեցնել, որ 35 հազար հեկտար վարելահող մնացել է մեր տիրապետության տակ և 20 հազար հեկտարի վրա իրականացվել է հերկի աշխատանքները մոտավորապես 19 հազարի վրա էլ աշնանացանի և այսօր ինչպես գիտեք գարնանացանի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում և մեր հաշվարկներում մոտավորապես մի 7-8 հազար գարնանացան կարվի:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախարար, 2-րդ հարցին պատասխանում է պարոն Խանումյանը:

Հայկ Խանումյան – Աշխարհազորայինների ցուցակները, պարոն Սարգսյան, հաստատում է համապատասխան հանձնաժողովը Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ: Հինա այդ հանձնաժողովը կարծես թե չկա, կամ ինչ որ տարօրինակ բաներ են կատարվում, բայց միջանկյալ լուծումը կա: Մինչև նոր հանձնաժողովի ձևավորումը գնում եք նախագահի խորհրդական Վարդան Բալայանի մոտ` ցուցակներով, որոնք հաստատված չեն նախորդ հանձնաժողովում, այդ թվում նաև Կոճողոտի ցուցակը հաստատվում է, նոր բերում եք նախարարություն ֆինանսավորման: Մեր նախարարությունը կապ ունի դրա հետ ընդամենը նրա համար, որովհետև այդ բանկերի չաշխատելու հետ կապված, որպեսզի ջոկատների, համայնքների հետ այդ կապը նախարարության միջոցով այս  գումարը վերցնենք, ֆինանսների նախարարությունից փոխանցենք գյուղապետերին կամ ջոկատների հրամանատարներին: Իսկ աշխարհազորայինների ցուցակները հաստատում է համապատասխան հանձնաժողովը այս պահին Վարդան Բալայանը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչը, խորհրդականը:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախարար, պարոն Հարությունյան, թող պատրաստվի պարոն Աղաբեկյանը: 3 րոպե ժամանակ է մնացել հարցերի համար, բայց դեռևս կան 4 պատգամավոր:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ: Հարցս վերաբերվում է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման մասով բնակչության փոխհատուցման չափին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռային ժամանակահատվածում ջեռուցումը մեծամասամբ բնակիչների  կողմից իրականացվում է էլեկտրաէներգիայի շնորհիվ և մենք օրեր առաջ 2 հանձաժողովներում՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հանձնաժողովների համատեղ քննարկում է կազմակերպվել և ներկա են եղել կառավարության ներկայացուցիչները. հարցի քննարկման ժամանակ տեղեկություններ ենք փորձել ստանալ, և պարզվեց, որ Ստեփանակերտ քաղաքում մինչև 500 կվտ էլեկտրաէներգիայի սպառողների թիվը ընդհանուր բաժանորդներ 14 270 բաժանորդից մինչև 500 կվտ սպառում են ընդհամենը 5900 բնակիչ բաժանորդ: Պարզվում է, որ կեսից ավելին սպառում են 500 ավել կվտ էլեկտրաէներգիա, որը դժվարություններ է առաջացնում ձմեռային ժամանակահատվածում և հիմա առաջարկություն կա, որպեսզի էլեկտրաէներգիայի չափը 500 կվտ դարձնել 750, քանի որ այնտեղ նաև մենք տեղեկությունները վերցրել էինք 500-700կվտ էլէկտրաէներգիա սպառողները, որոնց քանակը կազմում էր 2200 բնակիչ բաժանորդ:

Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է պարոն Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան  - Շնորհակալություն հարցի համար: Առաջարկությունը վերաբերվում է էլեկտրաէներգիայի սուբսիդավորման սահմանաչափին: Այս պահի դրությամբ ձմեռային ժամանակահատվածի համար կառավարության որոշմամբ սահմանված է 500կվտ ժամ սահմանաբաժինը գազաֆիկացված բաժանորդի համար և 1500 չգազաֆիկացված բնակավայրերում և թաղամասերում: Ըստ էության, և իմ կողմից, և գազավորման ղեկավարների կողմից պետական բյուջեի քննարկման շրջանակներում այդ թվում նաև բարձրացված այդ հարցին տրվել է պատասխան, որի համաձայն մենք սահմանաչափը որոշելիս առաջնորդվել ենք ոչ այնքան ֆինանսական միջոցների տնտեսման, այլև ցանցի հզորություններին դիմակայելու նպատակներով առաջարկը` բարձրացնել սահմանաչափը, կարծում եմ անհրաժեշտ կլինի քննարկել նաև այդ տեսանկյունից, այսինքն ցանցի հնարավորություններից՝ այդ բարձրացվող սպառմանը դիմակայելու հնարավորությունը, եթե տեխնիկական հնարավորությունները ներեն` այդ փոփոխությունը կարող ենք իրականացնել: Մոտակա այս օրերի ընթացքում կքննարկենք ընկերության հետ, մեր մասնագետները նույնպես կուսումնասիրեն և եթե այդ հնարավորությունը լինի այդ փոփոխությունները կնախաձեռնեն զուտ տեխնիկական հնարավորությունների հարցը:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, արձագանքու՞մ եք:

Արթուր Հարությունյան – Պարոն Մարտիրոսյան,  քանի որ ձմեռային սեզոնը արդեն ավարտին է մոտենում, կխնդրեի, որպեսզի այդ առաջարկությունները, այդ քննարկումները հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել և եթե փոփոխությունները իրականացնելու լինեն, որպեսզի այդ ժամանակահատվածում իրականացնեք և մինչև վերջ հարցս չհասցրեցի ասել, նաև մնացած ժամանակահատվածների համար նաև կարող ենք համաչափ այդ փոխհատուցման չափը բարձրացնել:

Գրիգորի Մարտիրոսյան – Շատ լավ, կրկնեմ, որ ցանցի վթարային կամ հետպատերազմյան վիճակում գտնվելու խնդրով է պայմանավորված այդ սահմանաչափի որոշումը: Անպայման տեխնիկական, մասնագիտական եզրակացությունը շատ արագ կփորձենք ստանալ և անդրադառնալ կարգի փոփոխությանը և իմանալ ինչպիսի անհրաժեշտություն և հնարավորություն լինի:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն պետնախարար, պարոն Աղաբեկյան, թող պատրաստվի տիկին Ավանեսյանը:

Արամայիս Աղաբեկյան – Շնորհակալություն, հանրության մեջ բավականին հետաքրքրություն ունեցող և քննարկում ունեցող հայտի ամսական 68 հազարներին է վերաբերվում, բացառությամբ 18-58 տարեկաններին: Ինչպես գիտենք նախնական տվյալներով պետք է, որ հունվար ամսից սկսեր: Ի՞նչ փուլում է գտնվում այդ ծրագիրը: 2-րդը՝ Ադրբեջանական  օկուպացիայի հետևանքով տեղահանված 35 հազար մեր համաքաղաքացիների ճակատագրի մասին է: Հասկացանք, որ գոնե անշարժ գույքի մասով որոշակի հստակեցումներ կան՝ հանրային հարթակում բավականին տարածված են մի քանի թեզեր, ըստ որում դրանց, օրինակ շրջանառվում է Նոր Հադրութ բնակավայր կառուցելու մասին թեզը, կամ որոշակի գյուղեր համակենտրոնացնելու մասին թեզը: Ինչքանո՞վ է այս թեզերը ճշմարտացի, և, վերջին հարցս` արհեստական բեղմնավորմանն երկու ծրագրով տրամադրվում է մոտ 500մլն դրամ միանվագ գումար, ինչքանո՞վ է դա նպատակային: Հնարավո՞ր է, արդյոք, դա կատարել փուլ առ փուլ, քանի որ այդ գումարները հիմնականում ծախսվելու են դրսում և, արդյոք, չե՞ք կարծում, որ այդ գումարների մի մասը ավելի լավ կլինի ուղղել հենց ծնելիության բարձրացմանը, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, 1-ին հարցին պատասխանում է տիկին Թանդիլյանը:

Մանե Թանդիլյան – Շնորհակալություն, հարցի համար և` պարզաբանումներ տալու հնարավորության: Նախքան կարողանանք 2-րդ փուլի և հաջորդիվ 68 հազարների ծրագիրը կրկնելու, շարունակելու, մենք անհրաժեշտություն ունենք մաքրելու, այսպես ասեմ, 1-ին փուլի 68 հազար պլյուս 15 հազարները և այստեղ մեր համակարգերը ինչի մասին խոսում են ենթակառուցվածքները, բնակիչների գրանցման պետական ռեգիստրը մի շարք այլ տեղեկատվությունը բնականաբար մաքրման փուլում էր և պատրաստ չէր ամբողջական այդ ծավալն սպասարկելու: Եվ հենց դա է նաև այն խնդիրների առաջացման պատճառը, որի ընթացքում նույնիսկ կարելի է արդեն մատով հաշվել, թե քանի մարդու դիմումներ են ավարտին հասցնում, կամ որ ավարտեն: Բայց անհրաժեշտ է փուլը փակել, որ կարողանանք հաջորդն սկսել: Եվ հաջորդ ծրագրի մասին խոսելիս, որ արդեն կարող ենք մի փոքր փակագծերը բացել, նախ շատ ուզում եմ, որ մինչև նախարարությունը հայտարարություն չանի այդ մասին, որևէ մեկը ինֆորմացիաներ չտարածի, որովհետև քաղաքացիներն արդեն գալիս դիմում են, այնինչ մենք դեռ չենք սկսել այն, ինչը նախատեսում ենք: Այդ մասին արդեն կարող ենք ասել, որ մարդիկ իմանան: Մենք խնդրել ենք դեռ հունվարի 15-ին մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր գրանցման ենթակա են` արցախցի են, պատշաճ կարգով բնակչության պետական ռեգիստրում, ինչպես նաև հորդորել ենք, որ բանկային քարտեր բացել, որպեսզի հաջորդիվ կարողանան ավելի որակյալ սպասարկում առաջարկել, ավելի արժանապատիվ ձևով մեր քաղաքացիների աջակցությունը տրամադրել: Նախկինում չէինք կարող, որովհետև լինում են հերթեր, որ գոյանում են նաև դրա համար, բայց հիմա ունենք այդ կարևորությունը և խնդրել ենք մեր քաղաքացիներին օգնել մեզ, օգնել իրեն: Եվ այս առումով, քանի որ հիմնական աշխատանքներն ավարտին են հասցված, 68 հազարների հաջորդ փուլը կմեկնարկի բառացիորեն մոտ օրերս, և շահառու կդառնան կանայք, երեխաները, 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամները, թոշակառուները: Շահառու չեն լինի փաստացի իմ նկարագրածի համատեքստում 18-63 տարեկան առողջ տղամարդիկ, այս իմաստով և մենք չենք դիտարկելու աշխատելու չաշխատելու կանանց պարագայում հանգամանքը: Այսինքն մի քանի փոփոխություն կար և մնում է` բնակչությանը խնդրել ենք պատշաճ կերպով պատրաստ լինել աջակցության տրամադրմանը առաջիկա 4 ամիսների համար: Եվ, հետևաբար պիտի ժամանակին դիմել և ճիշտ ձևաչափով աջակցություն ստանալը շատ հրամայական է մեր այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանա բանկային հարցերը լուծել, հաշմանդամություն ունեցողներից և թոշակառուներից մենք նախատեսում ենք դիմում չակնկալել, այլ իրենց թոշակների և պետության կողմից հատկացվելիք այլ գումարների միջոցով այդ աջակցությունը տրամադրել ճիշտ այնպես, ինչպես դա անում են իրենց պետական աջակցությունները` նախորդիվ: Հետևաբար, համակարգերը պատրաստ են, օրերի ընթացքում նաև քննարկումն ենք ավարտելու և այդ մասին կհայտարարենք լրացուցիչ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, տիկին նախարար, արձագանքու՞մ եք:

Արամայիս Հարությունյան – Մեկնարկի պահից քանի՞ ամիս է նախատեսվում, որ այդ ծրագիրը գործելու է:

Մանե Թանդիլյան – 4 ամիս, շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, տիկին Թանդիլյան, 2-րդ հարցին պատասխանում է պարոն Խանումյանը:

Հայկ Խանումյան – Անունների հետ կապված որևէ քննարկում չի եղել: Անունները, դա համայնքի բնակիչների անունների որոշման նախապատվություն է` համայնքի բնակիչներն են, այսպես ասեմ, որևէ այդպիսի քննարկում չի եղել: Ինչ վերաբերվում է կոմպակտ բնակեցման, այո, այդպիսի մի քանի ծրագրեր կան, որ համայնքներն ավելի կազմակերպված են, որոնք ցանկանում են համատեղ բնակվեն, այդպիսի մի քանի նախաձեռնություններ կան, թե Ասկերանի շրջանից, թե Հադրութի շրջանից մի շարք գյուղեր, գյուղախմբերով որոշում են, որ միասին պետք է ապրեն և տարբեր համայնքներում բնակարանաշինություն նրանց համար լինելու է համատեղ: Օրինակ շաբաթ օրը մեկնարկում է Սղնախ, Մոշմահատ, Ջրաղացներ և Մադաթաշեն գյուղերի բնակիչների համար նախատեսված բնակավայրի կառուցումը Աստղաշեն համայնքի տարածքում: Մի շարք համայնքներ նույնպես, օրինակ` Մոխրենես, Հակակու, Թաղոտ համայնքները կողմնորոշվել են և ցանկանում են Դահրավ գյուղում տեղավորվել ու այսպես շարունակ: Այն համայնքները, որոնք կկողմնորոշվեն` համայնքային ժողովներ կանեն, կորոշեն, որտեղ են ուզում են բնակվել և տարածքը կընտրեն, իրենք կբնակվեն կոմպակտով, ովքեր չեն կարող այդ ամեն ինչը կազմակերպել, ապա` ըստ սոցապ նախարարության տված ցանկերի: Նախարարի անունով դիմումի ձև կա, որտեղ բնակիչը նշում է, որ համայնքում կցանկանա բնակվել:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, արձագանքու՞մ եք:

Արամայիս Հարությունյան -  Կարծում եմ, հենց այդ կոմպակտ բնակավայրի և նախկին բնակավայրերի ֆորմատները պահպանելը … հետագայում նաև վստահ եմ, որ հարց ենք ունենալու փախստականների հետ կապված և սա լինելու է մեզ համար դիվանագիտական գործիք և իմ կարծիքով սա ճիշտ մոտեցում է:

Հայկ Խանումյան – Համայնքները որպես կազմակերպման ձև, իր` պահպանվում են, խոսքը բնակավայրի տեղավորման մասին է:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Խանումյան, 3-րդ հարցին պատասխանում է պարոն Հայրիյանը:

Միքայել Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար: Ընդհանրապես ԷԿՈ  ծրագիրը հանդիսանում է վերարտադրողական ծրագրի մի մասը, որը հնարավոր չէ իրականացնել այստեղ, իսկ վերարտադրողական ծրագիրը գործում է տարիներ շարունակ այստեղ և ունի բավականին լուրջ չափանիշներ իր գործի մեջ, իսկ ԷԿՈ  ծրագիրը հասցրել ենք այն իրավիճակին, ոի ԷԿՈ ծրագրի գումարի գրեթե կեսը երևի ծախսելու ենք այստեղ, մնացածը տրամադրելու ենք, որ ԷԿՈ-ի կատարման, որը լինելու է ՀՀ-ում, որը հնարավոր չէ այս պահին իրականացնել այստեղ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն նախարար, տիկին Ավանեսյան, համեցեք, թող պատրաստվի տիկին Պետրոսյանը:

Էլեոնորա Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հարցս վերաբերվում է սոցիալական աջակցության ծրագրերում վերջերս կատարված լրացմանը: Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում ծրագրային միջավայր շահառուի տվյալները մուտքագրելուց հիմնականում ստանում են մերժում: Մերժման պատճառն է պաշտպանության նախարարության ներկայացված տվյալներում տվյալ շահառուի տեղեկությունների բացակայությանը: Հարց. ու՞մ պիտի ներկայացվի տվյալ շահառուի տվյալները և ո՞վ է հանդիսանում տվյալ բազայի թարմացման աղբյուրը: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան  - Շնորհակալություն, հարցին պատասխանում է տիկին Թանդիլյանը:

Մանե Թանդիլյան – Շնորհակալություն հարցի համար, տիկին Ավանեսյան, այն պարզաբանման հնարավորության, որովհետև ծրագիրը նոր է գործարկվել: Մենք նաև պատրաստվում ենք տեսանյութ, որով մանրամասն բոլոր հարցերին կանդրադառնանք, թե ով ինչ և երբ պետք է անի: Ինչ վերաբերվում է այդ հիմքին մեզ այդ բազաները տրամադրում է պաշտպանության նախարարությունը և այդ մերժման տեքստում մենք նաև հուշում ենք դիմում լրացնողին, որ այս հարցով դիմեք պաշտպանության նախարարություն, որպեսզի նրանք ձեզ տեղեկություն տրամադրեն, որից հետո տեղի է ունենալու ավտոմատ թարմացում և քաղաքացին կարողանալու է կամ դիմում լրացնի կամ ավտոմատ լրացնի տրված տվյալները, եթե ամբողջական են միանգամից արդեն այլևս երկրորդի կարիք չի լինի, եթե ամբողջական չլինի, կհորդորենք, որ ևս մեկ անգամ մուտք անի դիմումը լրացնի, որ աջակցությունը ստանա: Այստեղ շահառու են հանդիսանալու պարզաբանման համար բոլոր նրանք, ովքեր 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն չունեն կամ չեն ունենալու և մարտական, ռազմական գործողությունների արդյունքում ստացել են վիրավորում: Շնորհակալություն:

Էլեոնորա Ավանեսյան – Այդ ճանապարհով կարող են գնալ նաև քաղաքացիական անձինք, ովքեր վիրավորում են ստացել ոչ մարտական գործողությունների ընթացքում:

Մանե Թանդիլյան – Խոսքը գնում է մարտական գործողությունների ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածների մասին, իսկ ինչ վերաբերվում է քաղաքացիական անձանց, մենք առանձին ծրագիր ունենք իրենց համար և մենք 180- ից ավելի նման քաղաքացիներ ունենք, ովքեր կարող են դիմել մեկ այլ ծրագրով ուղիղ և մեկ անգամ աջակցություն ստանալու միլիոնից 3 մլն շեմում տատանվում է կախվածից վիրավորումի աստիճանից կախված է կարգավիճակից, բայց դա քաղաքացիական անձանց համար առանձին ծրագիր է: Այստեղ խոսքը գնում է զուտ ռազմական գործողություններին մասնակցած այն անձանց մասին, ովքեր որ չեն ունենալու կամ չունեն 1-ին կարգի հաշմանդամություն և բուժում ստանում են կամ ստացել են մեր բժշկական հաստատությունում:

         Արթուր Թովմասյան – Շնորհակալություն տիկին Թանդիլյան, տիկին Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի Ավագյանը:

Արևիկ Պետրոսյան – Շնորհակալություն, կփորձեմ հարցերս ձևակերպել կարճ. 1-ին հարցս վերաբերվում է քաղաքային տրանսպորտի սանիտարական իրավիճակին, էլ չասենք, որ ԿՈՎԻԴ-19-ի տարածման պայմաններում բնակչությունը խտացվել է, տրանսպորտային միջոցները կրճատվել են, անհրաժեշտ է պահպանել այս սանիտարական պահանջները, որը որ չեն պահպանվում: 2-րդ  հարցս ուղղված է  կրթության նախարարությանը: Փաստորեն նորից եմ անդրադառնում այս հարցին, երբ խախտվում է բուհական ստատուսի պահանջները դասախոսի վերաբերյալ, և բուհական ծրագրերը դարձրել են կամայական իրենց մերձավորներից սոցիալական աջակցության ծրագրերի, երբ դասախոս են ընդունում մարդկանց, որոնց պահանջները, ընդհանրապես, թե գիտական, հատկապես գիտական պահանջները չեն բավարարում բուհական ստատուսի պահանջներին: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, 1-ին հարցին պատասխանում է պարոն Խանումյանը:

Հայկ Խանումյան – Տիկին Պետրոսյան, ճիշտն ասած հարցը լավ չհասկացա սանիտարական վիճակի մասին, ալկոգելի առկայությու՞նը նկատի ունեք:

Արևիկ Պետրոսյան – Ավտոբուսները կեղտոտ են:

Հայկ Խանումյան – Լավ, եղավ: Համապատասխան կազմակերպությանը, սպասարկող կազմակերպություններին նման հանձնարարականներ կտրվի, ինչ վերաբերվում է ընդհանուր ցանցին, տրանսպորտին, եթե հետաքրքիր է այս անդրադառնամ ապա պատերազմի հետևանքով մինչև այդ լուրջ մաշվածություն ունեինք և պատերազմի հետևանքով ավելի է մաշվել և շատերը վերացել: Առաջիկայում որոշ համարներ ունեն, ունեն նաև նոր երթուղիները ամբողջ երկրով մեկ: Իսկ Ձեր ասած դիտողությունը ընդունեցինք, կփոխանցենք կազմակերպություններին:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն նախարար, 2-րդ հարցին պատասխանում է տիկին Ղարախանյանը:

Լուսինե Ղարախանյան – Շնորհակալություն, ասեմ, որ հիմա Արցախի պետական համալսարանը, եթե խոսքը Արցախի պետական համալսարանի մասին է, և ընդհանրապես մեր ԲՈՒՀ-երը անցնում են ինստիտուցիոնալ համագրման գործընթաց և այդ հանձնաժողովն է ուսումնասիրում ԲՈՒՀ-ի կադրերի հետ կապված և ըհդհանրապես բոլոր հարցերը: Եթե խոսքը ծածկագրերի անհամապատասխանության մասին է, էլի դա պետք է լուծի այդ հարցը ԲՈՒՀ-ի ղեկավարությունը: Բայց մենք մի քանի տարի առաջ ուսումնասիրել ենք և այո բացը կա շիֆրերի անհամապատասխանություն, բայց կրթության համապատասխան աստիճան չունեցող կադր այնտեղ դասավանդող չկա: ԲՈՒՀ-ում այդպիսի մարդ չկա, բայց կա ծածկագրերի համապատասխանության խնդիր: Բազմառարկայություն, որը չի կարելի ու չի խրախուսվում:

Արթուր Թովմասյան – Տիկին Պետրոսյան, խնդրեմ:

Արևիկ Պետրոսյան – Ուրեմն, տիկին նախարար, կա դեպք, երբ բակալավրիատ ավարտածը դասավանդում է մագիստրատուրայում, կոնկրետ իմ դասավանդող առարկայի վերաբերյալ, երբ գիտությունների դեկտորը և գիտությունների թեկնածուն և դոցետը և պրոֆեսորը համապատասխան առարկան տալիս է ոչ գիտական թեկնածություն ունեցողին և ընդհանրապես շիֆրը չի համապատասխանում: ԱՊՀ–ում այս պահվածքը որդեգրվել է վերջին 5 տարիներում և շարունակելով զարգանում է: Դա նաև տարածված է բոլոր ԲՈՒՀ-ում, մասնավոր ԲՈՒՀ-ում էլ: Դուք պիտի ունենայիք արդեն սեպտեմբերի 1-ի վրա դասախոսական ցանկը, առարկաների ցանկը, լիցենզավորված մասնագետների ցանկը: Եվ Դուք պիտի տեղյակ լինեք, պետք չէ ուրիշ հանձնաժողովների վրա բարդել այդ խնդիրը:

Լուսինե Ղարախանյան - Չենք բարդում: Դա անկախ հանձնաժողով է, որը որակի ապահովման ազգային կենտրոնում է ձևավորվում ՀՀ և բացառվում է բակալավրի որակավորման մասնագետը դասախոսի ոչ միայն ԲՈՒՀ-ում, կարող եք անուն ազգանուններով դրսում ասել, դա քրեական գործ է ուղղակի և չկա հավատարմագրված ԲՈՒՀ-ում նաև մասնագետ ով բակալավրի որակավորմամբ դասավանդի բակալավրում: Դա կփորձենք առանձին պարզել: Բայց առարկայական ծրագրերը, ասեմ, որ ձևավորվում և հաստատում են ԲՈՒՀ-ի խորհրդի նիստերում:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, տիկին նախարար, պարոն Ավագյան, խնդրեմ:

Արեգ Ավագյան – Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հարցս բանկային վարկերի մասին է: Ժողովրդին հետաքրքրում է այդ օրենքը կամ նախագահի հրամանագիրը, որով պետք է մինչև 3 մլն դրամ վարկերը սուբսիդավորվեն կառավարության կողմից: Հիմա որոշ մարդկանց վրա հաղորդագրություններ է գալիս և աշխատավարձերից այդ վարկերը, տոկոսները պահվում են, իսկ մի մասն էլ հաշվի առնելով, որ պետք է սուբսիդավորվի այդ վարկերը` չեն մուծում: Հիմա երբ է այդ որոշումը ուժի մեջ մտնելու և այն մարդիկ ովքեր որ մուծումները աշխատավարձից պահել են արդեն, այդ գումարների հարցը ոնց է կազմակերպվելու:

Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է պետնախարար, ֆինանսների նախարար պարոն Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար, արդեն նշեցի, որ վարկերի սուբսիդավորման վերաբերյալ առաջարկությունները քննարկվել են հանրապետության նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունում: Նախագահի մամուլի ծառայությունը տարածել է համապատասխան տեղեկատվություն սուբսիդավորվող վարկերի տեսակների մոտավոր չափերի, այսինքն այն առաջարկությունները, որոնք որ քննարկվել են դրանք հանրայնացվել են: Ներկայումս կառավարության կողմից մշակվում է կառավարության կողմից այդ նախագիծը, ավելացնեմ, որ այդ առաջարկությունները քննարկվել են նաև ՀՀ բանկերի հետ, և այս մոոտակա օրերի ընթացքում կառավարության որոշման նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Նաև պայմանավորվեցինք, եթե այս ընթացքում կան առաջարկություններ, առաջարկում եմ նաև պատգամավորներին էլ ներկայացնել դրանք կառավարություն քննարկելու և կառավարության որոշման նախագծում ներառելու նպատակով: Նշեմ նաև որ համաձայն մեր առաջարկությունների, եթե վարկը ընկնում է այդ սուբսիդավորման ծրագրի շրջանակ, այսինքն եթե ինքը համապատասխանում է, սակայն այս ընթացքում մարվել է, ապա մենք նախատեսում ենք դա նույնպես հաշվի առնել: Այժմ քննարկվում է, թե ինչ եղանակով դա կլինի ուղղակի հաշվանցում, թե ուղղակի գումարի վերադարձ, այդ զուտ մեխանիզմները քննարկում են, բայց որ դա հաշվի կառնվի մենք նախատեսում ենք անպայման այդ դրույթը նախատեսել, որպեսզի արդարության հնարավորությունը պահել: Ինչպես գիտեք սովորաբար այս ընթացքում մի քիչ ավելի պարտաճանաչ վարկառուները միգուցե արդեն մարել են ինչ որ մասնակի կամ լրիվությամբ, այդ մարդկանց մենք դուրս չթողնենք ընդհանուր ծրագրից քննարկվող:

Արեգ Ավագյան – Ես առաջարկում եմ, որ այդ պարտաճանաչ քաղաքացիներին այդ հնարավորության դեպքում այդ գումարները հետ վերադարձվեն, որ ճիշտ լինի:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Մարտիրոսյան: ԱԺ 12 պատգամավորների կողմից հնչեցվել է 24 հարց, որոնց ԱՀ ղեկավարության անդամների կողմից տրվել է սպառիչ պատասխաններ: Շնորհակալություն կառավարության հարգարժան պետնախարար: Մենք ժամանակ ունենք 5 րոպե, մի որոշում էլ կայացնենք մինչև ընդմիջում:

Ընդմիջում

Արթուր Թովմասյան - Շուտով կմիանան մեզ մեր գործընկերները, հիմա մնացել է 2 հարց, պարոն Գալստյանը և պարոն Աղաբեկյանը: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան – Պարոն Ներսիսյան, ճիշտն ասած հանրային հնչեղություն ստացած հարց է, այս վերջերս բոլորս ականատես եղանք, որ հանրապետության հրապարակում 2 վրան սունկի պես բուսնեց` անունը դնելով Վերջին խրամատ/: Դուք էլ էիք հայտնվել այդ խրամատում և նախագահի հետ հանդիպում է եղել: Կազմը, որը որ այսպես կոչված Վերջին խրամատում  տվել են բոլոր հարցերը տարբեր ուղղություններով` այսօր պաշտոններ են ստացել, հերթականը, ոնց որ Ձերն է: Դուք ի՞նչ կապ ունեիք այդ կազմի հետ, որոնք որ քաղաքականությամբ են զբաղվում և Ձեր քաղաքական դիրքորոշումը որոշակի հայտնել էիք, թե՝ չէ, ինչ կոնտեկստում: Ցանկություն կա հիմա իմանանք, թե այդ հարցը ոնց է եղել:

Գուրգեն Ներսիսյան – Շնորհակալ եմ, պարզաբանեմ: Կազմը, որը Ձեր կողմից կարելի է կոչել կազմ, որը հավաքվել էր հրապարակում, ըստ էության հրապարակային արտահայտված տեքստերում և հրապարակային արտահայտված կարգով ցույց են տվել, թե որ գաղափարի շուրջ են համախմբվել: Այդտեղ գաղափարական որոշակի նպատակների շուրջ էր համախմբված և չեմ կարծում, որ քաղաքականությամբ զբաղվելու կամ քաղաքականության մեջ մտնելու ինչ որ հայտերի տեսքով է դա արտահայտված քաղաքական կոչելու համար, այս առումով ես ավելի շատ դա կդիտարկեր որպես քաղաքացիական կեցվածք, որը որ տվյալ դրությամբ և առայսօր հանրության որոշ շրջանակներում մարդիկ ունեն և ազատորեն կարող են արտահայտել իրենց դիրքորոշումը այս կամ այն շրջանակներով համախմբվելու կամ թեկուզ առանձին-առանձին վերցրած: Եվ որպես քաղաքական գործունեություն ես միանշանակ Ձեր կարծիքը եթե դա պնդում էր, չեմ կիսում, կարծում եմ սա քաղաքակամ ոչ թե գործունեություն է, այլ քաղաքացիական կեցվածք և առկա իրողություններին սեփական մոտեցումը, դիրքորոշումը արտահայտելուց և վերաբերմունքն արտահայտելու ձևավորված դիտողություններին տվյալ ժամանակահատվածում: Հետագայում տվյալ գործողությունը, որը եզրափակվեց 2020թ. դեկտեմբերի 16-ին հանրապետության նախագահի կողմից ուղերձով Արցախի ժողովրդին դիմելու ձևով, և ըստ էության այդ շրջանակը, որը այդ գաղափարի շուրջ համախմբված մարդկանց դիրքորոշումը որոշակիորեն արտացոլվել էր նաև ժողովրդին ուղղված ուղերձում, որից հետո կարծում եմ Արցախի բոլոր քաղաքացիները, ովքեր երկրում որևէ մասնագիտական ունակությունների միջոցով կամ ցանկացած որևէ այլ տարբերակով երկրի առջև ծառացած խնդիրներին իրենց ներդրումն ունենալու կարողությունների շրջանակում ներդրում ունենալու հնարավորություն են տեսել ներգրավելը, ինձ թվում է ցանկացած նման աջակցություն պետական կառավարման համակարգում և որևէ այլ տարբերակով պետք է ողջունելի ու դրական լինի, թեև կարծես տպավորությունն այնպիսինն է, որ ենթատեքստ այնպ ընկալեցի, որ դա գործընթաց էր, որը ուղղված էր ինչ որ պաշտոներ ստանալուն, գուցե այդպես ասած` առկա գործողությունները և հետևանքները… իրոք համադրելու արդյունքում նաև ողջամտորեն թույլ կտա նման ենթադրություն անել, բայց նման հարցն ինձ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ էլ էր հնչել, վստահեցնում եմ Ձեզ երևի աշխարհում որևէ տեղ Դուք նախադեպը չեք գտնի, որ նման ծրագրավորված միջոցառման արդյունքում   որևէ մեկին գլխավոր դատախազի պաշտոն առաջարկվի:

Արթուր Թովմասյան – Արձագանքու՞մ եք:

Դավիթ Գալստյան – Եվ 2-րդը կուզենայի ճշտենք, թե պարոն Բեգլարյանի ներկայացման ընթացքում ասացին, որ թե նախագահը, թե նախագահի աշխատակազմի ղեկավարը ամեն ինչով կաջակցի: Ի՞նչ աջակցություն եք Դուք ակնկալում երկրի նախագահի կամ պետական այլ մարմինների կողմից որպես աջակցություն:

Արթուր Թովմասյան – Ամենալավ աջակցությունը այն է , որ մենք չխանգարենք:

Գուրգեն Ներսիսյան – Պարոն Գալստյան, ուրեմն իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ պարոն Բեգլարյանը, որպես խոսք փոխանցող, փոխանցելով հանրապետության նախագահի խոսքը` որպես բարի կամքի, որպես աջակցության այսպիսի խորհրդատվական խոսք, դրա մասին է խոսքը: Իրականում դատախազությունը պատկերացրեք, որ աջակցության և օգնության կարիք չի կարող ունենալ և դատախազությունը, բնականաբար բացառիկ սահմանադրական մարմիններից է երկրում, որն ունի այնպիսի բացառիկ լիազորություն, որը քրեական հետապնդման լիազորության տնօրինումն է: Եվ այս հարցում որևէ կերպ աջակցելը սա առնվազն միջամտություն է իմ պատկերացմամբ:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն և վերջին հարցը, պարոն Աղաբեկյան, խնդրեմ:

Արամայիս  Աղաբեկյան – Շնորհակալություն, նախ ուզում եմ նշել, որ իրավաբանական հանրույթի կողմից բավականին դրական արձագանք է ստացել Ձեր թեկնածությունը: Անմիջապես պատերազմի ավարտից հետո տեղեկատվական հարթակում ավելի կոնկրետ սոցիալական ցանցերում և մեդիա դաշտում հսկայական քանակությամբ ապատեղեկատվութուն է դուրս սպրդել, որոնք որ անհետևանք չեն մնացել: Ժողովրդի մեջ այն առաջացնում է խուճապ, շատ դեպքերում` հայրենիքը լքելու տրամադրություն: Արդյոք նման հարցագործների վերաբերյալ վարույթներ լինելու՞ են. և, արդյոք, արդեն եղե՞լ են: Ինչքան ես տեղյակ եմ ֆրակցիայում հանդիպման ժամանակ Դուք մի այդպիսի դեպքի մասին խոսել եք, ինչպիսի՞ ընթացքավորում է ստանալու հետագայում և, արդյոք, լինելու՞ են հստակ վարույթներ, շնորհակալություն:

Գուրգեն Ներսիսյան – Շնորհակալ եմ պարոն Աղաբեկյան, ուրեմն տեսեք, երբ խոսում ենք տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության մասին այստեղ, բնականաբար լուրջ հավասարակշռելու խնդիր է առաջանում, այդ դեպքում տեղեկատվության և մարդկանց իրենց տեսակետը, կարծիքը ազատորեն արտահայտելու հնարավորությունն է, 2-րդ դեպքում մեր Սահմանադրությամբ հռչակված ֆիզիկական անձանց ազատության սահմանների որոշակի չափազանցումը: Մեր՝ ԱՀ Սահմանադրությունը ֆիզիկական անձանց տալիս է ազատություն գործելու այնքանով, որքանով արգելված չէ տվյալ գործողությունը, սակայն միաժամանակ տրված է նաև պարտականություն չխախտել այլոց իրավունքներն ու ազատությունները: Հավասարակշռելու խնդիրն այստեղ է առաջանում, որ պետք է իրավապահ համակարգը միջամտի այն դեպքերում, երբ միջամտության անհրաժեշտությունը առկա է այս 2 կարևոր իրավունքների և ազատությունների հավասարակշռման արդյունքում: Տեղեկատվական դաշտում դատախազությունը, իրավապահ համակարգը արձագանքելու ոչ թե իրավունք պետք է ունենա, այլ պարտականություն և, ըստ էության, սահմանված է դատավարական օրենսդրությամբ, եթե տվյալ տեղեկատվությունը, թող լինի դա ապատեղեկատվության տեսքով թեկուզ, իր մեջ, իր բովանդակության մեջ առերևույթ պարունակում է իրական օրենքով արգելված արարքի որևէ արարքի հատկանիշ: Այս դեպքում մի կողմից տեղեկատվական դաշտը այս չհիմնավորված հայտարարությունների մաքրելու տարբերակը և միակ տարբերակն է ընդ որում օրինական ճանապարհով մաքրելու և 2-րդ դեպքում նաև տեսեք տեղեկատվական դաշտում նման ապատեղեկատվության արդյունքում մարդիկ հաճախ դառնում են զրպարտության զոհ, մինչդեռ զրպարտության այս ճանապարհում դատական կարգով ճանապարհում իրենք որոշակի հաջողության հասնելու և իրենց արժանապատվությունը, պատիվը պաշտպանելու հարցում ստիպված են լինում ակնկալել նաև իրավապահ մարմինների արձագանքը: Խմբակցության հետ հարդիպման ժամանակ հենց նման օրինակ ներկայացրեցի Ձեզ, որ պետական դավաճանության մասին Հադրութում կոնկրետ իրադրությունում կոնկրետ ինչ որ դավաճանության մասին հրապարակային հայտարարություններ է արվել, սակայն այն իրականում դատախազությունը կամ իրավապահ համակարգը չասենք, միայն դատախազությունում, սա նաև արձագանք է իրավունք և պարտականություն ունի նաև ոստիկանությունը: Ըստ էության ոչ թե նախաձեռնությամբ էր արձագանքը, այլ տվյալ տեղեկատվության արդյունքում որպես զոհ դիտարկվող անձ: Սակայն, ես գտնում եմ, որ պետք չէ սպասել անպայման զոհի հայտարարությանը և ինքնին մեր նախաձեռնության մենք պետք է հնարավորինս միջոցներ ձեռնարկենք դրանց սեփական նախաձեռնության արձագանքելու և այդ ճանապարհով հնարավոր տեղեկատվական չհիմնավորված խոսքերը որոշակիորեն ընթացքը դանդաղեցնելու համար: Շնորհակալ եմ:

Արամայիս Աղաբեկյան – Այստեղ մի կարևոր նյուանս կա, երեկ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ էլ մենք խոսեցինք դրա մասին, շատ դեպքերում, երբ որ ապատեղեկատվությանը հընթացս չի արձագանքվում` իրավական ճանապարհով հանրության մեջ կարող է ձևավորվել կարծիք, որ ապատեղեկատվություն է…

Գուրգեն Ներսիսյան – Ես, եթե թույլ տաք լրացնեմ, իրականում շատ Ձեր դիտարկումը տեղին է, որովհետև կոնկրետ իմ կողմից նշված վկայակոչած օրինակում  մենք ըստ էության իրավապահ համակարգը թեկուզ հայտնագործության մասին հաղորդման վրա արձագանքել, այսինքն քրեական վարույթ նախաձեռնել, բայց քրեական վարույթի արդյունքը հրապարակվեցին և սա հավասարազոր է չարձագանքելուն, որովհետև հանրությունը և պետք է, եթե լսում է ապատեղեկատվությունը, ապա դրա հետ զուգահեռ նաև պետք է հանրությունը պատշատ տեղեկացված լինի այս տեղեկատվությունը, բայց դրական կապակցությամբ կատարված քննարկման արդյունքներին, որպեսզի տարանջատելու և այս կամ այն հայտարարության բովանդակությունը, էությունը գնահատելու հավասար հնարավորությունը ունենան և ապատեղեկատվություն լսողի և դրանից հետո քննության արդյունքները:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն պարոն Ներսիսյան, զբաղեցրեք Ձեր տեղը:  Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Եթե կա եզրափակիչ ելույթի ցանկություն` խնդրում եմ գրանցվել. Արևիկ Պետրոսյան, պարոն Բաղունց: Տիկին Պետրոսյան, խնդրեմ:

Արևիկ Պետրոսյան – Շնորհակալություն, պարոն Ներսիսյան, Դուք երևի տեղյակ եք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաառաջին սկզբունքը դա պաշտոնյանների փոխարինության սկզբունքն է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում դատախազի պաշտոնը առանցքային տեղ է գրավում և ուստի զարգացած պետություններում, որոնց նաև վերաբերվում է և մենք իմ կարծիքով, հաճախ տեղի է ունենում դատախազի փոփոխություն և իմ ցանկությունը այն է, որ եթե դատախազը փոխվում է ժամկետից շուտ, ապա ենթարկեն դատական հետապնդման, և ես հուսով եմ, որ Ձեր գործունեությյամբ ընտրվելու դեպքում այնպիսինն է լինելու, որ մենք ստիպված չենք լինելու վաղաժամ պաշտոնաթողություն պահանջել: Շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՊարոն Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց – Գլխավոր դատախազի թեկնածուի գնահատման հարցում  Միասնական հայրենիք խմբակցությունը առաջնորդվել է 3 հատկանիշներով`

  1. Թեկնածուն օժտված է լուրջ մասնագիտական, ինչպես տեսականի, այնպես էլ պրակտիկ գիտելիքներով.
  2. Դատախազությունում ծառայության ամբողջ ժամանակահատվածում դրսևորել է իրեն որպես ազնիվ և սկզբունքային աշխատող.
  3. Աշխատանքային գործունեության վճռորոշ պահերին աչքի է ընկել հստակ պատրաստակամությամբ գերադասել պետական և հանրային շահը անձնականից:

Ելնելով վերոնշյալներից Միասնական Հայրենիք խմբակցությունը իր աջակցությունն է հայտնում  գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Գառնիկի Ներսիսյանին: Շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՇնորհակալություն, պարոն Բաղունց: Երեկ պարոն Ներսիսյանը հանդիպեց նաև Հայիենիք-ՔՄԴ դաշինք խմբակցության հետ, հարցերին տրեց պրոֆեսիոնալ պատասխան: Այսօր էլ բավականաչափ հիացած ենք Ձեր պատասխաններով՝ անաչառ, անկեղծ պատասխաններով, և համոզված եմ, որ խորհրդարանի աջակցությունը ստանալուց հետո Դուք իրականում կիրագործեք այն ծրագիրը, որը ներկայացրիք այսօր մեր դատին: Հայրենիք- ՔՄԴ դաշինք խմբակցությունը նույնպես կողմ է քվեարկելու Ձեր թեկնածության օգտին: Շնորհակալություն: Հիմա կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Կարծում եմ՝ պայմանները, պահանջները հայտնի են, այժմ հայտարարվում է գաղտնի քվեարկություն:

--------

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքները: Քիչ առաջ մենք ավարտեցինք Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության գաղտնի քվեարկությունը և այժմ հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում արձանագրություն ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնաժողովի փետրվարի 11-ի  արձանագրությունը

ԱՀ գլխավոր դատախազ ընտրելու համար առաջարկվել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեատուփում: Քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր: Բացելով գազտնի քվեարկության քվեատուփը հաշվիչ հանձնախումբը պարզեց` քվեատուփում առկա է եղել 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր՝ 0: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ՝ 30,  դեմ՝ 3, ձեռնպահ՝ չկա:

Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Պարոն Ներսիսյան, Արցախի խորհրդարանից և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ԱՀ գլխավոր դատախազ ընտրվելու համար, հետագայում նշանակվելու կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ հաջողություններ և անձնական կյանքում և աշխատանքում:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 126-րդ  հոդվածով՝ Ազգային ժողովը  որոշում  է        Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրել Գուրգեն Գառնիկի Ներսիսյանին:

Հարգելի գործընկերներ, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 42-րդ հոդվածի, գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնելիս Ազգային ժողովում տալիս է երդում: Երդում տալու համար հրավիրվում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Գուրգեն Ներսիսյան -  Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ անշեղորեն ղեկավարվել  ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ԱՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:

Արթուր  Թովմասյան – Պարոն Ներսիսյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

Գուրգեն Ներսիսյան – Եթե թույլ կտաք, հարգելի նախագահող, ուզում եմ իմ երախտիքի խոսքը հայտնել խորհրդարանի բոլոր պատգամավորներին անկաշկանդ հարցադրումների և վստահության քվեն տալու համար: Ես իմ բոլոր պատասխաններում և այս կամ այն հարցի շուրջ ես իմ կարծիքն արտահայտելիս եղել եմ նույնպիսի անկաշկանդությամբ և անկեղծությամբ և վստահ եմ, որ դատախազության թիմին, մեր թիմին այս պահի դրությամբ բավականին լուրջ պատասխանատվությամբ դատախազության համակարգին ամբողջությամբ կհաջողվի լուծել նոր իրողություններում և դատախազության առջև դրված հանրային բոլոր պահանջներից բխող բավարարել բոլոր պահանջները:

Արթուր Թովմասյան – Հաջողություն, պարոն Ներսիսյան: Կարող եք նաև աշխատանքով զբաղվել:

Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա հերթական նիստի աշխատանքները, անցնում ենք օրակարգային մյուս հարցերին:

Այժմ Ազգային ժողովի 2-րդ ընթերցման է ներկայացվում  «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,  «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթը ներկայացնելու համար հրավիրվում է ԱՀ պետական եկամուտների նախագահ պարոն Դավիթ Պողոսյանը: Խնդրեմ, պարոն Պողոսյան:

Դավիթ Պողոսյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,  «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները:

Նախագծերը քննարկվել են ֆինանսաբյուջետային տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և 1-ին ընթերցմամբ ներկայացվել ԱԺ լիագումար նիստում: Քննարկումների արդյունքում նախագծերում առաջարկվել է կատարել որոշակի փոփոխություններ:  Մասնավորապես, առաջարկվել է Հարկերի մասին օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը ստացված  վարկերի փոխառությունների և դրանց սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային  կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով: Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի  և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար: Առաջարկության ընդունումը դրականորեն կանդրադառնա վարկառու տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական վիճակի վրա՝ հնարավորություն տալով վերջիններիս հոգալ բիզնես ծախսերը, այդ թվում՝ պահպանել աշխատատեղերը: Հաջորդ առաջարկությունը վերաբերվում է պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնությունների սահմանելու մասին օրենքի նախագծին: Քննարկումների ժամանակ առաջարկվել են նախագծով կարգավորել գույքահարկի և հողի հարկի հետ կապված հարաբերությունները՝ մասնավորապես առաջարկվում է գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2021թ. փետրվարի 20-ը: Հաջորդ փոփոխությամբ առաջարկում ենք կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող  անշարժ գույքի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել: Փոխադրամիջոցների մասով առաջարկվում է՝ կուտակված պարտավորությունների վճարումից ազատել այդ համայնքներում հաշվառված կազմակերպություններին և ֆիզիկական անձանց: Փոփոխություններ են կատարվել նաև օրենքների ուժի մեջ մտնելու մասով, դրանով պայմանավորված փոփոխվել է նաև  հարկ վճարողի կամ հարկային մարմնի կողմից որոշ գործառույթների մասում նախատեսված ժամկետները: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, «ԱԺ կանոնակարգ»  օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն  զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները:

Քանի որ գրավոր առաջարկություններ չեն եղել, զեկուցողներին հարցեր չեն տրվում:

Գլխադասային հանձնաժողովի  եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ:

Արթուր Հարությունյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, հարկային օրինագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և ֆինանսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովում ներկայացնելու ժամանակ նշեց պարոն Պողոսյանը, որ եղել է առաջարկություն վարկերի մարման վարկային պարտավորությունները մարելու մասով 50 տոկոս հարկային արտոնություն տրամադրելուն և հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է, հանձնաժողովը 6 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն: Առաջարկում եմ մեր բոլոր գործընկերներին 2-րդ ընթերցմամբ ընդունել օրենքը:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան:    «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն նախատեսվում է  մտքերի  փոխանակությունեթե կա ելույթի ցանկությունխնդրում եմ գրանցվել: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան – Հարգելի գործընկերներ, շատ կարևոր օրենքի նախագիծ է, որից օգտվելու են մեր հարկ վճարողների շատ լայն հատված, սակայն կա նաև այսօրվանից արդեն մարդկանց մոտ ասեկոսությունները փարատելու համար կառաջարկվի, ինչպես կա արդեն պրակտիկայում, մենք ունենք նման պրակտիկա՝ 300 հազար հարկ վճարողներից ավել վճարած հարկ վճարողների ցուցակն է հրապարակվում: Ինչպես նաև հրապարակվում է աշխատատեղերով 100-ից ավելի աշխատատեղ ունեցող, կառաջարկեինք արտոնությունից օգտվողների ցանկերը, եթե դա ինչ որ տեղ օրենքով սահմանափակում է ինֆորմացիան հանրայնացնելով այդ ծանուցումները տրամադրելուց նշել նաև գրավոր համաձայնությամբ այդ հարկ վճարողների ցանկերը արտատպվի հարկային պետական եկամուտների կոմիտեի էջում, որպեսզի և ապահովի կառավարության կողմից թափանցիկությունը և մարդիկ տեսնեն, թե, որ հատվածն է և ինչ գործունեություն է, ինչ գումարի չափով օգտվում այս արտոնություններից: Շնորհակալություն:

Արթուր Թովմասյան – Շնորհակալություն:  Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն ունեք, խնդրեմ:

Իսկ հիմա քվեարկության է դրվում «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,  «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն

Կողմ՝ 33,

դեմ՝  չկա,

ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է:

 

 Օրակարգային հաջորդ հարցը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծն է: Որպես, հիմնական զեկուցող այն լիազորված է  ներկայացնելու  ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանը, խնդրեմ:

Ջիվան Հարությունյան Բարև ձեզ, ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: ԱԺ քննարկման է ներկայացվում ԱՀ «Քաղաքացիական ծառայության մասին» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը արդեմ քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի երկարաձգում: Օրենքում գործող 34-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է. քաղծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է 4 տարի ժամկետով: Այդ ժամկետը նիա