ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ պատասխանող կողմ
10 մարտի 2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  պատգամավորներ Ա.Մոսիյանի, Դ. Գալստյանի, Դ. Մելքումյանի, Գ. Ստեփանյանի, Դ. Իշխանյանի, Վ. Բալայանի, Մ.Հակոբյանի, Կ. Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2021թվականի փետրվարի 04-ի՝ «Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին» ԱԺՈ-032-7 որոշումն Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին և 161-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ԱՀ Գերագույն դատարանը որոշում է կայացրել   նիստ հրավիրել 2021 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, Գերագույն դատարանի դատական նիստերի դահլիճում:

Նշված գործը քննելիս դատավարությանը որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող ակտն ընդունած մարմինը՝Արցախի Հանրապետության Ազգային ժողովը:

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքի 56-րդ հոդվածի 6-րդ մասը՝որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

Մինչև սույն թվականի ապրիլի մեկը կողմերը կարող են գրավոր բացատրություններ, միջնորդություններ ու առաջարկություններ ներկայացնել Գերագույն դատարան:

Կից՝  Արցախի Հանրապետության  Գերագույն դատարանի որոշումը:

ԼՈՒՐԵՐ