«Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Պ-011, ԱԺ-46,10.03.2021թ.ՊԱՕ-ՄՀ

ՆԱԽԱԳԻԾ

  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի մասին» 1998 դեկտեմբերի 18-ի ՀՕ-41 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և ունի տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկբառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի ՙա՚ ենթակետից հանել «տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակով (թմբուկով),» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 6-րդ մասից հանել «ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում» բառերը,

2) 7-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով,

3) 14-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալիս պարտավոր են Արցախի Հանրապետության ոստիկանությունում կամ Արցախի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում, Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                    Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

2020 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և արդյունքում կնքված եռակողմ հայտարարության հետևանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր: Գտնվելով դեռևս չկարգավորված հակամարտության մեջ և պատերազմի ամենօրյա վտանգի ներքո՝ խիստ անհրաժեշտ է, որպեսզի Արցախի Հանրապետությունում քաղաքացիները ունենան ինքնապաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու հնարավորություն: ««Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու քաղաքացիների ինքնապաշտպանության միջոցների շրջանակները, առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելու զենք կրելու թույլտվությունը և դյուրացնելու դրա հետ կապված ընթացակարգերը:

«Զենքի մասին» գործող օրենքը որոշակի սահմանափակումներ է սահմանում հասարակության ստվար զանգվածի համար որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թուլյտվություն ստանալու հարցում, մասնավորապես որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թուլյտվություն ստանալու համար սահմանվում է ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու պահանջը: Օրենքի այս պահանջը չի համապատասխանում հետպատերազմյան իրողություններին ու հանրային կարիքներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը օրենքով իրավասություն ունենա սահմանելու ոչ միայն հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, այլ նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը:

Նախագծով առաջարկվում է նաև վերացնել զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ) կիրառելու պահանջը՝ հաշվի առնելով, որ այն գործնականում չի կիրառվում: Առաջարկվում է նաև գործող օրենքում սահմանված երեք ակոսափող զենք ձեռք բերելու փոխարեն քաղաքացիներին թույլատրել ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք:

Նախագծով առաջարկվում է սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիների համար զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնել ոչ միայն Արցախի Հանրապետության ոստիկանությունում, այլ Արցախի Հանրապետության ոստիկանությունում կամ Արցախի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում՝ ԱՀ ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, քանի որ զենքերը հիմնականում ձեռք են բերվում մասնավոր կազմակերպություններից, և նպատակահարմար է, որպեսզի այդ կազմակերպությունները ևս արտոնագրվեն՝ ստուգում իրականացնելու տվյալ զենքի հետ վարվելու կանոնների իմացության վերաբերյալ:

Օրենքի ընդունման պարագայում ակնկալվում է ԱՀ քաղաքացիների անվտանգության և ինքնապաշտպանության մակարդակի բարձրացում, զենքի հետ վարվելու կանոնների իմացության կատարելագործում և Կառավարության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենք կրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբյալ տեղեկատվության հստակ սահմանում:

 

ԱԺ պատգամավոր՝ Գեղամ Ստեփանյան

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 3.

Քաղաքացիական զենք

 

Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):

Քաղաքացիական զենքը ստորաբաժանվում է՝

1. Ինքնապաշտպանական զենքի՝

ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 27.11.2013 ՀՕ-57-Ն)

գ) գազային զենք՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.

դ) Արցախի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի (այսուհետ՝ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական կենտրոն) պահանջներին և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:

2) Սպորտային զենքի՝

ա) ակոսափող հրազեն.

բ) ողորկափող հրազեն.

գ) սառը շեղբավոր զենք.

դ) նետողական զենք.

ե) օդաճնշիչ զենք, ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով:

3. Որսորդական զենքի՝

ա) ակոսափող հրազեն.

բ) ողորկափող հրազեն, այդ թվում՝ 140 մմ-ից ոչ ավելի երկարության ակոսավոր մասով.

գ) համակցված հրազեն (ողորկափող և ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.

դ) օդաճնշիչ զենք, ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.

ե) սառը շեղբավոր զենք:

4. Ազդանշանային զենքի:

(3-րդ հոդվածը փոփ. 27.11.2013 ՀՕ-57-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-77-Ն)

 

Հոդված 4.

Ծառայողական զենք

 

Ծառայողական զենքի շարքին է դասվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց և իրավաբանական անձանց աշխատողների օգտագործման համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել, կրել և օգտագործել այդ զենքը՝ ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականությունների կատարման համար:

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ, համարվում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք:

Ծառայողական զենքի շարքին է դասվում ոչ ավելի, քան 300 ջոուլ փողային էներգիայով ողորկափող, կարճ ակոսափող, ինչպես նաև երկար ողորկափող հրազենը, որի փամփուշտներն իրենց տեսակով և չափերով տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից, իսկ գնդակի և պարկուճի վրա թողած հետքով՝ քաղաքացիական զենքից, և որն իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից և ունի տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ): Ողորկափող և ակոսափող կարճ փողով հրազենի փամփուշտների գնդակները չեն կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:

Ծառայողական զենքի փամփուշտները պետք է համապատասխանեն Արցախի Հանրապետության ստանդարտներին:

(4-րդ հոդվածը փոփ. 13.12.2018 ՀՕ-77-Ն)

 

Հոդված 6.

Քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները

 

Արցախի Հանրապետության տարածքում արգելվում է՝

1. որպես քաղաքացիական և ծառայողական զենք՝ շրջանառության մեջ մտցնել՝

ա) 500 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով և փողով, 800 մմ-ից պակաս երկարության (ընդհանուր), տասը փամփուշտից ավելի տարողունակության պահունակով (թմբուկով), ինչպես նաև այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.

բ) իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն.

գ) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.

դ) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.

ե) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ և որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող և նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների.

զ) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ՝ գազային ատրճանակների (այդ թվում՝ թմբուկավոր ռևոլվերի) համար.

է) զենք և այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների և կենսաբանական գործոնների օգտագործմամբ.

ը) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կիրառման չթույլատրված նյարդապարալիտիկ, թունավոր և այլ վնասակար ներգործություն ունեցող նյութերով լիցքավորված, ինչպես նաև մեկ մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.

թ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի հետ համաձայնեցված, Արցախի Հանրապետության ոստիկանության քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք.

ժ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի պահանջներին չհամապատասխանող (հաստատված ելակետային նորմերը գերազանցող) չափանիշներով և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կիրառման համար թույլատրված չափանիշները գերազանցող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ.

ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը, հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում.

2. Ակոսափող սպորտային հրազեն, 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով և 4,5 մմ տրամաչափը գերազանցող սպորտային օդաճնշիչ զենք, ինչպես նաև սպորտային սառը շեղբավոր և նետողական զենք պահելը կամ օգտագործելը սպորտային օբյեկտներից դուրս, բացառությամբ աղեղներից, արբոլետներից, որոնք գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ տանելու նպատակով օգտագործվում են կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման և ներարկումների համար:

3. Քաղաքացիական և ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրելը, բացառությամբ որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների, որոնց օգտագործման և վաճառքի կարգը

սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Զենք առաքելը փոստով կամ ուղեբեռով (բագաժով) ուղարկելը:

5. Հավաքների կամ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների կողմից զենք կրելը:

6. Ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից երկարափող հրազեն և սառը զենք կրելը, բացառությամբ նշված զենքերի տեղափոխման կամ փոխադրման դեպքերի:

7. Միայն արտահանման նպատակով արտադրվող և ներմուծող երկրի ներկայացրած տեխնիկական պահանջներին համապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելը և ձեռք բերելը:

(6-րդ հոդվածը փոփ. 27.11.2013 ՀՕ-57-Ն, փոփ. 28.06.2018 ՀՕ-11-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-77-Ն)

 

Հոդված 12.

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց՝ զենք ձեռք բերելու իրավունքը

 

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական և ծառայողական զենք՝ միայն Արցախի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Ձեռք բերելու օրվանից երկշաբաթյա ժամկետում զենքը պետք է գրանցվի ոստիկանության մարմնում: Գրանցման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու և օգտագործելու թույլտվություն՝ երեք տարի ժամանակով: Թույլտվության ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգին համապատասխան:

Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության և պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, բնության և բնական պաշարների, դրամական միջոցների և արժեքների պատրաստման և պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման և պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հատկապես կարևոր այլ օբյեկտների պահպանության, ինչպես նաև հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների կրողներ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց արգելվում է սույն օրենքով չնախատեսված այլ նպատակներով մարտական զենք օգտագործելը:

Ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Արցախի Հանրապետության որսի և ձկան պաշարները, թույլատրվում է որպես ծառայողական զենք ձեռք բերել և օգտագործել ակոսափող որսորդական զենք:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն և ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից ստացել զենք պահելու ու կրելու թույլտվություն: Այդ աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգումներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումները` պայմանագրային հիմունքներով:

Հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը սահմանում է ոստիկանությունը:

(12-րդ հոդվածը փոփ. 14.05.2008 ՀՕ-34, փոփ. 13.12.2018 ՀՕ-77-Ն)

 

Հոդված 13.

Արցախի Հանրապետության քաղաքացիների զենք ձեռք բերելու իրավունքը

(վերնագիրը փոփ. 13.12.2018 ՀՕ-77-Ն)

 

Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Արցախի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին (մինչև սույն հոդվածի վերջը՝ քաղաքացի)՝ սույն օրենքի 9 հոդվածի երկրորդ մասով նախատեսված՝ թույլտվություն տալու լիազորությամբ օժտված ոստիկանության տարածքային ստորաբաժանումից (այսուհետ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանում) զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:

Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն ոստիկանության տարածքային ստորաբաժանումում: Թույլտվությունում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր: Թույլտվությունը տրվում է մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: Թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով:

Մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, և քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց թույլտվության:

Սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասի առաջին կետում նշված ողորկ-երկարափող հրազենը քաղաքացին ոստիկանության տարածքային ստորաբաժանման տված թույլտվության հիման վրա իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել՝ առանց այն կրելու իրավունքի:

Սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին:

Որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության (համաձայն սույն օրենքի 5 հոդվածի) աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք: Որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան երեք հինգ միավոր որսորդական ակոսափող զենք և հինգ միավոր որսորդական ողորկ-երկարափող զենք, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված զենքի տեսակները հավաքածուներ կազմելու օբյեկտ են:

Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին: Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում:

Քաղաքացու կողմից ձեռք բերված երկարափող հրազենը, ինչպես նաև որսորդական օդաճնշիչ զենքը, ձեռքբերման օրվանից հաշված երկշաբաթյա ժամկետում, ենթակա է գրանցման ոստիկանության տարածքային ստորաբաժանումում:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղաքացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, ոստիկանության տարածքային ստորաբաժանումը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչ զենքի, ինչպես նաև սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ՝ այն պահելու և կրելու թույլտվություն՝ հինգ տարի ժամկետով: Ակոսափող հրազենը պահելու և կրելու թույլտվությունը նույն ժամկետով տալիս է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով: Թույլտվության ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

Ազդանշանային զենք ձեռք բերելու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները, ելնելով այն ձեռք բերելու նպատակից և անհրաժեշտությունից, սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանության տարածքային ստորաբաժանում ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ և սույն օրենքի 9 հոդվածի չորրորդ մասով նախատեսված այլ փաստաթղթեր:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում՝ թմբուկավոր ռևոլվեր) և ազդանշանային զենք առաջին անգամ ձեռք բերող անձինք, բացի զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ունեցող անձանցից, պարտավոր են բնակության վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում անցնել ստուգում զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության սահմանած ծրագրով:

Սպորտային ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են Արցախի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում, Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ:

 

Սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալիս պարտավոր են Արցախի Հանրապետության ոստիկանությունում կամ Արցախի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում, Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ:

 

Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝

ա) սույն օրենքով սահմանված տարիքի չհասած քաղաքացուն.

բ) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն չներկայացնողներին.

գ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարել.

դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.

ե) (կետն ուժը կորցրել է 27.11.2013 ՀՕ-57-Ն)

զ) մշտական բնակության վայր չունեցողներին.

է) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնողներին:

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը որոշում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ստուգման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Կառուցվածքով զենքի նմանվող իրերը ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ հրացանները, ատրճանակները (այդ թվում՝ ռևոլվեր) և դրանց փամփուշտները, որոնք մտած են կադաստր՝ որպես հրազեն և գազային զենք, ձեռք են բերվում առանց թույլտվության և գրանցման ենթակա չեն:

(13-րդ հոդվածը փոփ. 14.05.2008 ՀՕ-34, փոփ. 27.11.2013 ՀՕ-57-Ն, փոփ. 13.12.2018 ՀՕ-77-Ն)