Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին

 

 

                                                                                      Ընդունված  է 2021 թվականի       

                                                       մարտի 1-ին

   

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հաստատել Արցախի Հանրապետության 2021-2023 թվական­ների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավել-վածի:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՆԱԽԱԳԱՀ`                                                                         Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ                                                           

 

 

 

2021 թ. մարտի 5

Ստեփանակերտ

ՀՕ-28

                                                                      

                                         

 

                                             Հավելված

«Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների

                                                   պետական վիճակագրական աշխատանքների

                                                   եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

 

 

ՆԱԽԱԲԱՆ

 

 

Համաձայն «Պետական վիճակագրության մաuին» oրենքի՝ Արցախի Հանրա-պետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը վիճա-կագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդա-գրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրս-ների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազ-գային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերակա-նությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վիճակագրական ծրագրերը մշակվում են պետական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրա-կան աշխատանքների եռամյա ծրագիրը (այuուհետ` Եռամյա ծրագիր) բխում է «Պետական վիճակագրության մաuին» oրենքի 11-րդ հոդվածի 5-րդ պարբերության պահանջից և մշակվել է որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիք:

Այն օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով սահմանում է Արցախի Հանրապետության պետական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները:

Եռամյա ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցա-կարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները:

Ծառայությունը պատասխանատու է վիճակագրական ծրագրեր կազմելու համար` սերտորեն համագործակցելով պետական վիճակագրության արտադրողների, օգտա-գործողների, ռեսպոնդենտների և վարչական տվյալներ տրամադրողների հետ:

Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված են Արցախի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով և բխում են դրանից:

 

Մ Ա Ս  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների Եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից, միտված են դրանց շարունակականության ապահովմանը:

2. Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մաuին» oրենքի 4-րդ հոդվածով uահ-մանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը` հիմնված վիճակա-գրության միջազգային չափանիշների և ստանդարտների վրա:

3. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխա-տանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտ-ներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն: Հարկ է, որ օգտագործողները Ծառայությունը ընկալեն որպես որոշակի քաղաքականության կողմնորոշված պետա-կան ինստիտուտներից արմատապես տարբերվող մարմին: Քաղաքական, վարչական, գերատեսչական շահերի միջև առկա բախումներում պետական վիճակագրությունը չներքաշելու երաշխիքները սահմանված են պետական վիճակագրության հիմնարար սկզբունքներով:

4. Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար սկզբունք-ների ապահովման նպատակով մասնավորապես նախատեսվում է`

1) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչ-պես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահով-ման նպատակով շարունակել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության վիճակա-գրական կոմիտեի հետ համագործակցությունը.

2) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած Տվյալների տարածման հատուկ ստանդարտի), որոնք ենթադրում են նաև Ծառայության պաշտոնական կայքի անխա-փան աշխատանք և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբա-նական տվյալների պարբերական արդիականացում.

3) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայումս գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկ-ման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահա-վատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև հնարավորին չափ նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.

4) շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների ներդրման, ինչպես նաև պետական վիճակագրությունում արդեն իսկ ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները.

5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) վիճակագրական բիզնես ռեգիստրի տվյալների բազան (իրա-վաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` ընդլայնել տեղեկատվության հավաքման ընտրանքային եղանակների կիրառումը.

6) ընդլայնել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքման մեխանիզմի կիրառումը` հաշվի առնելով վիճակագրական տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.

7) տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց` կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.

8) ընդլայնել ըստ սեռի վարվող վիճակագրական ցուցանիշների համակազմը.

9) ցուցանիշների մշակման յուրաժամանակության ապահովման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղե-կատվության էլեկտրոնային հավաքման ուղղությամբ.

10) օգտագործողների պահանջների և կարիքների ավելի խորն ուսումնասիրման և վիճակագրության համապատասխան իրավական դաշտի ու տվյալների տարածման կատարելագործման միջոցով նպաստել վիճակագրական տեղեկատվության նկատ-մամբ վստահության աճին.

11) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնա-պահպանական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվություն պարունա-կող, ինչպես նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութա-գրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպես նաև կատարելագործել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության օգտագործողների պա-հանջարկի առավել ամբողջական բավարարման նպատակով.

12) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության օգտագործողների համար Ծառայության պաշտոնական կայքից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության տարածման եղանակները:

Մ Ա Ս  2

 

ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

 

 

5. Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը խարսխված է մի կողմից` տվյալների արժանահավատության, յուրաժամանակության, տեղեկատվության ստացման գիտա-կան հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջների, մյուս կողմից` վիճակագրական գաղտնիքի սկզբունքի պահպանման պահանջի վրա:

6. Վիճակագրության հետագա զարգացումը 2021-2023 թվականներին նախա-տեսվում է իրականացնել ըստ տնտեսության իրական, հարկաբյուջետային, ֆինան-սական, արտաքին և սոցիալ-ժողովրդագրական հատվածների:

 

 

Բ Ա Ժ Ի Ն 1

ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Գ Լ ՈՒ Խ 1

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

7. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» և «Եվրոպական հաշիվների համա-կարգ-2010» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ողջ տնտեսության, ինչպես նաև տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների մակարդակով ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում.

2) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» մեթոդաբանական հենքով համա-խառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և շարժընթացի հետընթաց վերանա-յումների աշխատանքների իրականացում.

3) «Ազգային հաշիվների համակարգ - 2008»-ի պահանջներին համապատաս-խան՝ Արցախի ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հաշվարկների կատարելագործման նպատակով տեղեկատվության աղբյուրների համալրում և կատարելագործում.

4) ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ ենթահատվածների.

5) Արցախի ազգային հաշիվների վիճակագրության վարում՝ «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչին և «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ով սահմանվող դասակարգումներին համապատասխան.

6) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում.

7) ազգային հաշիվների համակարգում «ռեսուրսներ-օգտագործում» աղյու-սակների կազմման աշխատանքների իրականացում՝ լրացուցիչ ռեսուրսների հնարա-վոր ներգրավմամբ.

8) ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

9) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում և կատա-րելագործում.

10) ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

11) «սպառողի ծախսերի մեթոդի» կիրառմամբ «սեփական կացարանում բնակվելու պայմանականորեն հաշվարկվող վարձակալության արժեքի» գնահատում.

12) համախառն ավելացված արժեքի՝ ըստ աշխատողների թվաքանակով որոշվող կազմակերպությունների չափերի և տնտեսական գործունեության տեսակների վիճակագրության վարում.

13) տարածքային համախառն ներքին արդյունքի գնահատման իրականացում:

 

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ, ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

 

8. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասա­կար­գում ըստ գործունեության տեսակների» դասակարգիչներին համապա­տասխան վիճակա-գրության վարում.

2) վիճակագրական տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում և դրա համադրելիության ապահովում միջազ-գային չափանիշների և ստանդարտների համաձայն՝ հասկացությունների, դասակար-գումների, տեղեկատվական աղբյուրների և այլնի մասով.

3) հաշվառման դաշտի ամբողջականացման և ցուցանիշների որակի ապա-հովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) գնահատման գործիքների կիրառում և դրանց շարունակական կատարելագործում՝ ըստ միջազգային չափորոշիչների.

4) բիզնես ռեգիստրի տեղեկատվական շտեմարանի միջոցով հաշվառման դաշտի արդիականացում, ընտրանքային դիտարկումների մեթոդների կիրառման ընդլայնում ու կատարելագործում.

5) գյուղատնտեuական համատարած հաշվառման անցկացում.

6) բուսաբուծական և անասնաբուծական արտադրանքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի այլ ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալների որակի ապահովման նպատակով, ելնելով յուրաքանչյուր ոլորտի առանձ-նահատկություններից, տվյալների հավաքման գործիքակազմի՝ ցուցանիշների կառուց-վածք, մեթոդաբանություն, պարբերականություն, ընտրանքային դիտարկման դաշտի արդիականացում և կատարելագործում ու միջազգային չափանիշներին համապա-տասխանության ապահովում.

7) Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի կողմից կիրառվող մեթոդաբանու-թյան համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և սպառում) շարունակական կատարելագործում, դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբե-րական կազմում և հրապարակում.

8) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի կիրառման շրջանակների ընդլայնում:

 

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ

                               

 

9. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) սպառողական գների ինդեքսների (այսուհետ՝ ՍԳԻ) հաշվարկման մեթոդա-բանության հետագա կատարելագործման նպատակով դիտարկվող ապրանք-ծառա-յությունների կազմի, կառուցվածքի հերթական վերանայման և արդիականացման աշխատանքների իրականացում, ՍԳԻ-ի զամբյուղում ներառված ապրանք-ծառայու-թյունների կշիռների ամենամյա վերահաշվարկի կատարում.

2) ՍԳԻ-ի հաշվարկների արդյունավետ կազմակերպման նպատակով էլեկտրո-նային աղյուսակների կազմում՝ ըստ «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգչի» 2-ից 5 նիշ մակարդակների.

3) ՍԳԻ-ի հրապարակման ձևաչափերի վերանայում` հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության առաջարկների և եվրոպական երկրների վիճակագրական կազմակերպությունների կողմից ՍԳԻ-ին ներկայացվող պահանջ-ների և միջազգայնորեն ընդունված չափորոշիչների վրա, ՍԳԻ-ի 12-ամսյա գնաճի հրապարակում.

4) խիստ սեզոնայնություն ունեցող ոչ պարենային ապրանքների համար ՍԳԻ-ի հաշվարկներում միջազգային պրակտիկայում առավել հաճախ կիրառվող՝ ««տիպա-յին» գնի օգտագործման» մեթոդի ներդրում.

5) ՍԳԻ-ի հաշվարկներում սեփական կացարանում բնակվելու պայմանականորեն հաշվարկվող վարձակալության վճարի ներառման ուղղությամբ նախապատրաս-տական աշխատանքների իրականացում` կիրառելով Արժույթի միջազգային հիմնա-դրամի առաքելության կողմից եվրոպական երկրներում որպես նախընտրելի և առավել հաճախ օգտագործվող մեթոդ առաջարկված վարձավճարների գնահատման մեթոդը.

6) գնադիտարկման համար բազային առևտրի և ծառայություն մատուցող կազմակերպությունների ընտրանքի շարունակական բարելավում, առևտրի և ծառա-յության ընտրված օբյեկտներում փոքրածավալ շարժական համակարգիչների (պլան-շետ) կիրառմամբ սպառողական ապրանքների և ծառայությունների ամենամսյա գնադիտարկումների իրականացում, համացանցային առևտրի կամ բջջային կապի սակագների գրանցման համար համացանցում զետեղված համապատասխան տեղե-կատվության օգտագործում.

7) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների, բեռնափո-խադրումների սակագների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունա-կական կատարելագործում, հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունա-բերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան, մասնավորապես` արդյունաբերական ար-տադրանքի գների ինդեքսի հաշվարկման աշխատանքներում Արտադրանքի դասա-կարգում ըստ գործունեության տեսակի դասակարգչի (9 նիշ մակարդակով) ներդրում:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ

 

10. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) աշխատանքի շուկայի և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և ամփոփման մեթոդների և գործիքակազմի շարունակական կատարելագործում (մասնավորապես, տնային տնտեսություններում իրականացվող աշխատուժի հետազոտության սկզբնական տվյալների հավաքման աշխատանքներում տեխնոլոգիական նորամուծությունների ներդրման ուղղությամբ).

2) ընտրանքային հետազոտությունների կատարելագործում: Մասնավորապես, նախատեսվում է՝

ա. աշխատուժի հետազոտության ընտրանքային համակցության ընդլայնում՝ միտված բնակչության տարբեր խմբերի խնդիրների և առանձնահատկությունների վերհանմանը,

բ. աշխատուժի հետազոտության ընտրանքի շրջանակի մեթոդաբանության վերանայում՝ ընտրանքային միավորների ձևավորման համար որպես գլխավոր համակցություն կիրառելով Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի  անհատական (անձնավորված) տվյալների շտեմարանը,

գ. աշխատուժի հետազոտության արդյունքների գնահատման մեթոդների կատարելագործում՝ օգտագործելով ժողովրդագրության ընթացիկ վիճակագրական տվյալները, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների որակը բնութագրող ցուցանիշների (սահմանային սխալ, վստահության միջակայք և այլն) հաշվարկում,

դ. աշխատուժի և թափուր աշխատատեղերի հետազոտությունների գլխավոր համակցության արդիականացում՝ դաշտային աշխատանքների մեկնարկից առաջ տնային տնտեսությունների (կազմակերպությունների) ցուցակագրում,

ե. աշխատուժի հետազոտության թեմատիկ մոդուլների կիրառում՝ միտված աշխատանքի շուկայի զարգացումները և մարտահրավերները մշտադիտարկելուն.

3) վարչական ռեգիստրների տվյալների շրջանակի ընդլայնում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառմամբ վարձու աշխատողների տվյալների շտեմարանի տեղեկատվության մշակման գործիքների ներդրում և ելքային ցուցանիշների ստացում.

4) Արցախի Հանրապետության աշխատանքի վիճակագրության մեթոդաբանու-թյան և ելքային ցուցանիշների շրջանակի հնարավորինս ներդաշնակեցում Աշխա-տանքի միջազգային կազմակերպության և Եվրամիության առաջարկվող ստանդարտ-ներին, կանոնակարգերին, դասակարգումներին (ISCO, NACE, ISECD և այլն)՝ ապա-հովելով Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության կարիքներից բխող, ժամանակակից պահանջներին համահունչ ցուցանիշներ և հա-մադրելի աշխատանքի վիճակագրություն: Մասնավորապես, նախատեսվում է՝

ա. 2013 թվականի Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողո-վում ընդունված «Աշխատանքի, զբաղվածության, աշխատուժի թերօգտագործման վիճակագրության» վերաբերյալ բանաձևի դրույթների ներդրման փուլից անցում աշխատանքի շուկայի ցուցանիշների առաջարկվող նոր կազմի և շրջանակի փուլային ներդրմանը, շարունակական կատարելագործմանը,

բ. թափուր և նոր ստեղծված աշխատատեղերի, աշխատատեղերի շարժի, աշխատողների մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների վիճակա-գրության շարունակական կատարելագործում.

5) աշխատանքի շուկայի ըստ սեռերի վիճակագրության շարունակական կատարելագործում և ներդաշնակեցում Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկվող «Գենդերային առանցքային ցուցանիշների կազմ»-ի հետ.

6) աշխատուժի շարժունության վիճակագրության ներդրում և դրա շրջանակում աշխատանքային միգրացիայի վիճակագրության ներդաշնակեցում՝ Միավորված ազ-գերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից առա-ջարկվող ձեռնարկին համահունչ, ինչպես նաև Աշխատանքի վիճակագիրների միջազ-գային 20-րդ համաժողովի բանաձևերի պահանջներին ընդառաջ:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ

 

11. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) վարչական ռեգիստրների (մասնավորապես` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և այլն) կողմից վարվող տվյալների շտեմարանների հիման վրա իրավա-բանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի ամբող-ջականացման ապահովում և պարբերաբար արդիականացում` համաձայն միջազ-գային ընդունված չափորոշիչների.

2) բիզնես ռեգիստրի վարման ծրագրային ապահովման շարունակական կատա-րելագործում` ուղղված ելքային ամփոփ տեղեկատվության ստացման գործընթացի դյուրացմանը.

3) բիզնես ռեգիստրում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքվող տեղեկատվության մշակման գործիք-ների կատարելագործում.

4) բիզնես ռեգիստրի տվյալների շտեմարանի հիման վրա փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ քանակական ու «ժողովրդագրական» վիճակա-գրության վարում:

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

 

12. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» մեթոդաբանության վրա հիմնված «Ֆինանսական ակտիվների դասակարգչի» ազգային տարբերակի մշակում.

2) «Կրթության միջազգային ստանդարտ դասակարգչի» ազգային տարբերակի մշակում:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ

 

13. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) տնտեսության ոչ ֆինանսական հատվածի առևտրային կազմակերպություն-ների ֆինանսների վիճակագրության վարում` «Տնտեսական գործունեության տեսակ-ների» դասակարգչին համապատասխան.

2) կազմակերպությունների վճարունակության, ֆինանսական կայունության, ինչ-պես նաև արտադրանքի և ակտիվների շահութաբերության ցուցանիշների հաշ-վարկում.

3) կառուցվածքային բիզնես վիճակագրության վարման համար անհրաժեշտ ֆինանսական ցուցանիշների ստացման ապահովում:

 

Բ Ա Ժ Ի Ն 2

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

 

14. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) պետական ֆինանսների (համախմբված, պետական և համայնքների բյուջե-ների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազ-գայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.

2) ֆինանսական միջնորդության հատվածի վիճակագրության վարում և կատա-րելագործում:

 

Բ Ա Ժ Ի Ն 3

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ

 

15. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Արցախի Հանրապետության վճարային հաշվեկշռի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության.

2) արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշների հավաքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված ապրանքների արտաքին և փոխա-դարձ առևտրի մեթոդաբանությանը համապատասխան.

3) օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդա-բանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).

4) միջազգային ծառայությունների հաշվառման դաշտի բարելավում և ցուցա-նիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.

5) միջազգային և ներքին զբոսաշրջության վիճակագրության վարման կատա-րելագործում, զբոսաշրջության սատելիտային հաշվի ներդրման ուղղությամբ նախա-պատրաստական աշխատանքների իրականացում:

 

Բ Ա Ժ Ի Ն 4

ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Գ Լ ՈՒ Խ 1

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

16. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ընդլայման և կատարելագործման աջակցություն.

2) բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրների ընդլայման և կատարելագործման աջակ-ցություն:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

17. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտու-թյան պարբերական անցկացում և Համաշխարհային բանկի կողմից մշակված մեթո-դաբանական զարգացումներին համահունչ մեթոդաբանության կատարելագործում.

2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցա-նիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսու-թյունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընտրանքի ավելի բարձր ներկայացուցչականության ապահովում.

3) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

18. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) բնակչության բնական շարժի` քաղաքացիական կացության ակտերում ներառ-ված ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության տվյալների վիճակագրա-կան մշակման աշխատանքների շարունակական կատարելագործում, այդ թվում` տվյալների մշակման գործող համակարգում Արցախի Հանրապետության արդարադա-տության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվող էլեկտրոնային տվյալների ներդրում և ելքային տվյալների ստացման ապահովում.

2) բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշ-վառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթո-դաբանական օժանդակության ցուցաբերում, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակչության, տարվա ընթացքում հաշվառված անձանց (իմիգրանտ-ների) և հաշվառումից հանված անձանց (էմիգրանտների) վերաբերյալ միջազգայ-նորեն սահմանված չափորոշիչներին համապատասխան վիճակագրական տվյալների ստացում.

3) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից բնակչու-թյան մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման շտեմա-րաններում տվյալների ընդգրկվածությունն ու որակը բարելավելու նպատակով աշխատանքների իրականացում՝ միտված նույնականացված տվյալներով համալրելուն (բնակչության տեղաշարժերի վերաբերյալ պարբերաբար ստացվող տվյալները վիճակագրական նշանակությամբ նույնականացված ծածկագրերով համալրելուն ուղղված ծրագրի նախագծում՝ Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ).

4) բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային տվյալների ստացման համար մեքենայական մշակման ծրագրերի կատարելագործման ուղղու-թյամբ աշխատանքների իրականացում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետու-թյան բնական շարժի մշակման համալիր ծրագրում ըստ շրջանների և Ստեփա-նակերտ քաղաքի վիճակագրական հաշվարկների ներառելու ուղղությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

19. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգաց-ման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմա­նա­վոր­ված` ոլոր-տին առնչվող տեղեկատվական շտեմարանների ամբողջա­կա­նացում և վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն.

2) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վիճակագրական հրապա­րա­կումների թողարկում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:

 

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

20. Ծառայությունը օգտագործողների մշտապես աճող պահանջները բավարա-րելու նպատակով խստորեն հետևում է յուրաժամանակության և ճշտապահության, մատչելիության և պարզության սկզբունքներին և ապահովում է պետական վիճակա-գրության համաձայնեցվածությունը և համադրելիությունը` հնարավորինս խուսափելով ռեսպոնդենտների ավելորդ ծանրաբեռնվածությունից:

21. Ծառայության որակի քաղաքականությունն ուղղված է համապատասխան մեթոդաբանությունների և գործիքների մշակման միջոցով վիճակագրական ար-տադրանքի և գործընթացների համակարգված բարելավմանը՝ շեշտը դնելով բարձր որակի ծառայությունների մատուցմանը, աշխատանքի և ծախսերի արդյունավետու-թյան բարձրացմանը:

22. Ծառայության որակի համակարգը հիմնված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի 15 սկզբունքների վրա.

1) պրոֆեսիոնալ անկախություն.

2) մանդատ տվյալների հավաքման համար.

3) ռեսուրսների համապատասխանություն.

4) որակի հանձնառություն.

5) վիճակագրական գաղտնիություն.

6) անկողմնակալություն և օբյեկտիվություն.

7) հիմնավորված մեթոդաբանություն.

8) համապատասխան վիճակագրական ընթացակարգեր.

9) ռեսպոնդենտների ոչ ավելորդ ծանրաբեռնվածություն.

10) ծախսերի արդյունավետություն.

11) համապատասխանություն.

12) ճշգրտություն և արժանահավատություն.

13) յուրաժամանակություն և ճշտապահություն.

14) համաձայնեցվածություն և համադրելիություն.

15) մատչելիություն և պարզություն:

 

Մ Ա Ս  3

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵUՈՒՐUՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

 

23. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում շարունակական բնույթ կկրեն հետևյալ միջոցառումները.

1) Ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակա-կան զարգացում.

2) Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում ժամանակակից համակարգչային սարքավորումներով և համապատասխան տեխնի-կական միջոցներով համալրման աշխատանքների շարունակականության ապա-հովում.

3) Ծառայությունում գործող ծրագրային համակարգերի վարում, արդիականա-ցում և նոր համակարգերի ստեղծում.

4) CAPI համակարգի միջոցով սկզբնական տվյալների հավաքման գործընթաց-ների ներդրում.

5) շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ կայուն զարգացման նպատակների ցուցանիշների համար ազգային հաշվետվողական հարթակի ներդրում.

6) վիճակագրական հաշվետվությունների ձևերի ներկայացման առցանց համա-կարգի ստեղծման աշխատանքների կազմակերպում.

7) Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջև կորպորատիվ ցանցի կատարելագործում.

8) Ծառայության պաշտոնական կայքի և վիճակագրական տեղեկատվական շտեմարանների շարունակական արխիվացում.

9) Ծառայության պաշտոնական կայքի արդիականացման աշխատանքների շարունակում.

10) Ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:

 

 

Մ Ա Ս  4

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

 

24. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը, հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության պետական վիճակագրության հիմնարար և Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված սկզբունք-ներից մեկը, ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրակա-նացման ոլորտը բավական ընդարձակ է` սկսած աշխատանքային խմբերի և խորհրդակցությունների շրջանակում ոչ պետական շփումներից մինչև վիճակագրու-թյան կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը:

25. Համագործակցության հիմնական նպատակներն են.

1) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտե-սական և բնապահպանական բնագավառներում, ինչպես նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով.

2) hամագործակցության գերակայություն հանդիսացող առանցքային ոլորտնե-րում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև դրանց հրապարակման համար.

3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդ-լայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

26. Համագործակցության շրջանակում Ծառայության հիմնական խնդիրներն են.

1) էապես ամրապնդել վիճակագրական ներուժն արտադրելու և տարածելու բարձր որակի վիճակագրական տվյալներ՝ անհրաժեշտ փաստերի վրա հիմնված որոշումների կայացման գործընթացների համար.

2) բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը` այն է վիճակագրական տվյալների համապատասխանությունը, գնահատումների ճշգրտությունը և արժանա-հավատությունը, յուրաժամանակությունը և ճշտապահությունը, տվյալների մատչելիու-թյունը և պարզությունը, համաձայնեցվածությունը և համադրելիությունը ու ամբող-ջականությունը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.

3) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով օգտագործողների կարիքների հաշվառումը և բավարարումը.

4) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.

5) գործել միջազգային վիճակագրական չափանիշներին, կանոններին և ստան-դարտներին համաձայն.

6) հաշվի առնելով վիճակագրության առնչությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, բացառապես վիճակագրության միջազգային ստանդարտներով գործելու հրամայականը, գիտակցելով վիճակագրի պատասխանատվությունը հանրության` օգտագործողների, ռեսպոնդենտների և այլ գործընկերների հանդեպ, ինչպես նաև վիճակագրի մասնագիտության յուրօրինակությունը, հետևել Միավորված ազգերի կազմակերպության պետական վիճակագրության հիմնարար սկզբունքներին, Եվրո-պական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքներին, Պրոֆեսիոնալ էթիկայի հռչակագրի սկզբունքներին, Միջազգային վիճակագրական գործունեության կառավարման սկզբունքներին և դրանք կիրառել իր գործունեությունում.

7) բարձրացնել և երաշխավորել պետական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում.

8) մշակել և ներդնել պրոֆեսիոնալ վարվելակերպի սկզբունքները:

 

 

Մ Ա Ս  5

ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

27. Ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փո-խանակմանը:

28. Ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման և վերապատ-րաստման գործընթացը, ինչը կարտահայտվի Հայաստանի Հանրապետության  վիճա-կագրական կոմիտեի և նրա միջոցով միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող դաuընթացներին, uեմինարներին և աշխատանքային հանդիպում-ներին մաuնակցությամբ

29. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջ-ներով` Ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտա-կան գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելա-գործման և զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպա-տակով կշարունակվեն վերապատրաստման և ատեստավորման գործընթացները:

30. Ծառայությունը կիրականացնի քաղաքացիական ծառայողների վերապատ-րաստման կարիքների գնահատում, ըստ որի կկազմվի քաղաքացիական ծառայող-ների վերապատրաստման ծրագիր, որը ներառում է վերապատրաստման կարիքները, վերապատրաստման եղանակները, հատկացված կրեդիտները, ժամանակի բաշխվա-ծությունը, իրականացնող կազմակերպությունները, վերապատրաստում իրականաց-նող մասնագետների թեկնածուներին:

 

 

Մ Ա Ս  6

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

31.  Ծառայությունը ֆինանսավորվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: