Ավտոմոբիլային տրանսպորտի մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավտոտրանս-պորտային գործունեության կազմակերպման և իրականացման իրավական ու տնտեսական հարաբերությունները, այդ գործընթացին մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման, ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրումների, սպասարկման ծառայությունների և փոխադրումների անվտանգության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում նրանց իրավունքներն ու պարտակա-նությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոտրանսպորտային գործունեություն կազմակերպող կամ իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում զինվորական փոխադրումների և փրկարա-րական, օպերատիվ գործողությունների, անձնական ու ծառայողական օգտագործման նպատակ-ներով, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և օրենքով սահմանված այլ դեպքերում իրա-կանացվող ավտոտրանսպորտային գործունեության վրա:

Հոդված 3. Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-ված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի   նորմերը:

Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ավտոմոբիլային տրանսպորտ ` ավտոտրանսպորտային միջոցների, հաղորդակցության ուղի-ների (ավտոմոբիլային ճանապարհների) և տեխնիկական կառուցվածքների ու շինությունների (ավ-տոմոբիլային տրանսպորտի օբյեկտների) ամբողջությունը.

ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառ ` տրանսպորտային համակարգի բնագավառ, որն ընդգրկում է ավտոտրանսպորտային միջոցները, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային սպասարկման և առաքման ծառայությունների մատուցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների և ավտոմոբիլային ճանապարհների շահագործման ու սպա-սարկման հետ կապված ավտոմոբիլային տրանսպորտի այլ օբյեկտների տեխնոլոգիական շաղ-կապված համակարգը.

ավտոտրանսպորտային գործունեություն ` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, ավտոմոբիլային տրանսպոր-տով փոխադրումների կազմակերպման և իրականացման գործընթացի, ինչպես նաև այդ գործըն-թացում ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայությունների մա-տուցման հետ կապված գործունեություն.

տրանսպորտային աշխատանք `   տրանսպորտային միջոցով փոխադրված բեռի (ուղևոր-ների) քանակով և փոխադրման հեռավորությամբ բնութագրվող ցուցանիշ.

ավտոտրանսպորտային գործունեության մասնակից ` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող, փոխադրումների կազմակերպման գործընթացի հետ կապված` ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայություն մատուցող իրա-վաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտ ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը և փոխադրումների գործընթացի կազմա-կերպումն ապահովող շինություն կամ կառույց, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների հավաքակայանները, ավտոհավաքատեղերը, ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխ-նիկական սպասարկման կայաններն ու կետերը, ավտոնորոգման գործարանները, ավտոկայա-րանները, ավտոկայանները, երթակարգավարական կետերը, ավտոմոբիլային ճանապարհները, կամուրջները, թունելները, դրանց սպասարկման և նորոգման այլ օժանդակ կառույցներն ու շինությունները.

ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ ` ավտոտրանսպորտային միջոց կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ, որոնցով փոխադրողը պարտավոր է ուղևոր-ների, ուղեբեռների և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու  կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով.

ավտոտրանսպորտային միջոց ` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավոր-ված անիվավոր տրանսպորտային միջոց.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմ (շարժակազմ) ` ավտոմոբիլային ճա-նապարհներով ուղևորներ, ուղեբեռներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար նախատեսված և այդ նպատակով սարքավորված` անիվա-վոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրություն.

ավտոկայարան ` բնակավայրերում ուղևորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է 75 մարդուց ավելի տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների նստեցման և իջեցման  հարթակներ, ավտոբուսների  կայանման հրապարակ, ավտո-բուսների զննման և մաքրման կետեր.

ավտոկայան ` բնակավայրերում ուղևորների սպասարկումն ապահովող շինությունների հա-մալիր, որը ներառում է մինչև 75 մարդ տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների նստեցման և իջեցման  հարթակներ, ավտոբուսների  կայանման հրապարակ. բեռ-ների փոխադրում կազմակերպող և սպասարկում իրականացնող ավտոկայանը համարվում է բեռնատար ավտոկայան.

երթակարգավարական կետ ` երթակարգավարի կողմից կամ այլ տեխնիկական միջոցով, ըստ չվացուցակների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոց-ների աշխատանքի կարգավորման համար նախատեսված շինություն, որտեղ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում.

ավտոբուս ` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս.

թեթև մարդատար ավտոմոբիլ`   ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

մարդատար-տաքսի ավտոմոբիլ` թեթև մարդատար ավտոմոբիլ, որի միջոցով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է սպա-սարկման ծառայությունների մատուցում.

ներքաղաքային  փոխադրում ` քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմաննե-րում իրականացվող փոխադրում.

մերձքաղաքային  փոխադրում ` քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմանից դուրս մինչև 50 կմ ներառյալ հեռավորությամբ փոխադրում` հաշված քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմանից.

միջքաղաքային փոխադրում ` քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմանից դուրս 50 կմ-ից ավելի հեռավորության վրա իրականացվող փոխադրում` հաշված քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմանից.

ներշրջանային փոխադրում `  շրջանի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում.

միջշրջանային փոխադրում `   շրջանների միջև այլ շրջանների վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

միջպետական փոխադրում ` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

կանոնավոր փոխադրում ` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առա-ջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով  իրականացվող փոխադրում.

ոչ կանոնավոր փոխադրում ` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր դեպքում որոշվում են պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ.

երթուղի ` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ.

լեռնային երթուղի ` երթուղի, որի ճանապարհային մակերևույթի տեսանելիությունը պակաս է 60, իսկ հանդիպակաց ավտոտրանսպորտային միջոցից` 120 մետրից, ուղղահայաց կտրվածքով ունի ուռուցիկությամբ 1500 և գոգավորությամբ 1200 մետրից պակաս շառավիղ, ընդգրկում է լեռնազանգվածներով անցումներ և կիրճերով ուղեկցվող բարդ, խիստ կտրտված կամ ոչ բա-վարար կայունությամբ ժայռեր, մեկ կամ մի քանի` միջինը 40-ից 60 տոկոս և ավելի թեքություն ունեցող` համապատասխանաբար 2 կմ-ից մինչև 1 կմ երկարությամբ կամ մինչև 1 կմ երկարու-թյան վրա 100 մետրից պակաս շառավղով 6 ոլորան` երկու և ավելի ճանապարհային հատ-վածով.

երթ (ուղերթ) ` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային մի-ջոցի անցած ճանապարհը.

չվացուցակ ՝ աղյուսակ (ժամանակացույց), որը ներառում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.

երթուղային ավտոբուս `   միայն սահմանված երթուղու կանգառներում ուղևորների նստե-ցում և իջեցում կատարելով` կանոնավոր փոխադրում իրականացնող  ավտոբուս.

երթուղային տաքսի ` միկրոավտոբուս, որով իրականացվում է կանոնավոր փոխադրում սահմանված երթուղով` միայն սահմանված կանգառներում նստատեղերի թվով ուղևորների նստեցում և  ուղևորների պահանջով երթուղու թույլատրելի տեղերի ցանկացած կետում իջեցում կատարելով.

երթուղու սխեմա `   երթուղու սպասարկման հիմնական փաստաթուղթ (գրքույկ), որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների, միջկանգառային հեռավորությունների, երթուղու ճանապարհային պայմանների մասին.

ապրանքատրանսպորտային բեռնագիր ` տրանսպորտային միջոցով փոխադրվող բեռի (ապրանքանյութական արժեքների) շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի հիման վրա բեռնառաքիչը դուրս է  գրում բեռը, իսկ բեռն ստացողը մուտքագրում է  այն.

ճանապարհային թերթիկ ` ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի առաջնային հաշ-վառման փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարա-նիշը, սեփականատիրոջ (տնօրինողի) անվանումը, վարորդի անունը և ազգանունը, փոխադրման երթուղին, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի և վարորդի առողջական վի-ճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրում, ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի ժամանակահատվածը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տնօրի-նողի) կողմից սահմանվող անհրաժեշտ այլ տվյալներ.

երթուղային թերթիկ `   ուղևորափոխադրումներն սպասարկող կազմակերպության կողմից տրվող փաստաթուղթ, որը կցվում է ավտոբուսի ճանապարհային թերթիկին և ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, ճանապարհային թերթիկի համարը և տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին և ըստ հաստատված չվացուցակի ու փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական  շահագործում `   ավտոմո-բիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման արդյունավետության ու անվտանգության ապահովման   և շրջակա միջավայրի վրա ավտոմոբիլի վնասակար ազդեցության նվազագույն մակարդակի ապահովման համար իրականացվող տեխնիկական, տնտեսական և կազմակերպ-չական միջոցառումների համակարգ, որը ներառում  է  ավտոմոբիլային տրանսպորտի շարժա-կազմի  պահպանումը,  տեխնիկական  սպասարկումները,  ընթացիկ  ու  հիմնական  նորոգումնե-րը և այդ  աշխատանքների  կատարման հաշվառումը.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ ` ավտոմո-բիլային տրանսպորտի շարժակազմի վնասվածքները հայտնաբերելու, անսարքությունները կանխելու և վերացնելու, ավտոմասերի մաշման հաճախականությունը նվազեցնելու և մինչև հիմնական նորոգումը ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով իրականացվող պար-տադիր տեխնիկական համալիր միջոցառումներ.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի ընթացիկ նորոգում ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, շահագործման ընթացքում առաջացած  անսարքությունների  և  խափանումների  վերացման նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի հիմնական նորոգում ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, դրա բաղկացուցիչ մասերի գոյապաշարի վերականգնման և ավտոտրանսպորտային միջոցի շահագործման պիտանիության ժամկետը երկարաձգելու նպա-տակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.

արտադրական բազա ` տեխնիկական միջոցներով և սար­քավորումներով կահավորված արտադրական շենքեր և շինություններ ունե­ցող համապատասխան տարածք, որտեղ կազմա-կերպվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանումը և պահպանումը (գիշերակացը), տեխնիկական սպասար­կումների, ընթացիկ նորոգումների կատարումը և հաշվառումը, փաստա-թղթերի վարումը, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջա­կան վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.

հավաքակայան `  շարժական կազմի միջհերթափոխային պահպանման կայանատեղ, որ-տեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման և գիծ դուրս գալուց առաջ ավտոտրանս-պորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր, և իրականացվում է ավտո-տրանսպորտային միջոցների ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառում.

ավտոմոբիլային ճանապարհի վտանգավոր տեղամասեր ` ավտոմոբիլային ճանապարհի տեղամասեր, որոնցով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը կապված է շարժման  ռեժիմի կտրուկ փոփոխությունների հետ և որտեղ, կապված ճանապարհատրանսպորտային պա-տահարների առավել հնարավոր առաջացման հետ, տեղադրված են կամ պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ, կամ ձեռնարկված են այլ կազմակերպատեխնի-կական  միջոցառումներ.

ավտոտրանսպորտային միջոցի արագությունների նորմավորում ` երթուղու կանգառների միջև կամ երթուղով ավտոտրանսպորտային միջոցների շարժման (արագության) նորմաների սահմանումը.

բեռնարկղ (կոնտեյներ) ` բեռների փոխադրման  համար նախատեսված` բազմակի օգտա-գործման  նշանակությամբ և հարմարեցված մեքենայացված բեռնման-բեռնաթափման համար, ինչպես նաև բեռի ժամանակավոր պահման համար  նախատեսված` 1մ3 ծավալը գերազանցող տրանսպորտային միջոցի տարողություն.

երթուղիներում երթևեկության սովորական ռեժիմ ` երթևեկության չվացուցակով նախա-տեսված բոլոր կանգառներով իրականացվող ուղևորափոխադրումներ.

երթուղիներում երթևեկության կիսաճեպընթաց ռեժիմ ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետ, սահմանափակ կանգառներով (ուղևորների զանգվածային հաճախման կետերում` մեծ թվաքանակով աշխատողներ ունեցող կազմակերպությունների կայարանների մոտ, քաղաքի կենտրոնում, արդյունաբերական հանգույցներում) իրականացվող ուղևորափոխադրումներ.

երթուղիներում երթևեկության ճեպընթաց ռեժիմ `   երթուղու սկզբնակետից մինչև վերջ-նակետ առանց կանգառների իրականացվող ուղևորափոխադրումներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 5. Պետական կարգավորման հիմունքները ավտոմոբիլային տրանսպորտի

                  բնագավառում

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորումն իրականաց-վում է հետևյալ նպատակներով.

ա) ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվողների և ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնողների շահերի իրավական  պաշտպանության ապա-հովում.

բ) ավտոմոբիլային տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության ապահովում:

2. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականաց-վում է հետևյալ ձևերով.

ա) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության իրակա-նացում.

բ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման մարմինների խնդիրների և իրավասությունների սահմանում.

գ) ավտոմոբիլային  տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ու նորմատիվ տեխնիկական ակտերի և ավտոմոբիլային  տրանսպորտի բնագավառի գործունեու-թյունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի  ընդունում.

դ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների լիցենզավորում և սակագների ձևավորում.

ե) ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրումների ժամանակ  իրականացվող որոշակի աշխատանքների (ծառայությունների) և որոշակի տեխնիկական միջոց-ների ու օբյեկտների համապատասխանության հավաստումը` «Համապատասխանության գնա-հատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

զ) ավտոմոբիլային տրանսպորտում մոբիլիզացիոն պատրաստության և քաղաքացիական պաշտպանության ղեկավարում.

է) ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողու-թյան իրականացում.

ը) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության մասին վիճակագրական տեղեկատվության հավաքման, կուտակման և վերլուծության կարգի սահմանում.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործա-ռույթների իրականացում:

3. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականաց-նում են պետական կառավարման այն մարմինները, որոնց Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենսդրությամբ վերապահված են համապատասխան գործառույթներ:

Հոդված  6.  Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումը

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացնում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառա-վարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

2. Լիազոր մարմինը`

ա) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական և ռազմավա-րական  քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման, ուղևորափոխադրումների միասնական համա-կարգի կազմակերպման և ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման և ընդլայնման, ինչպես նաև ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջազգային համագոր-ծակցության իրականացումը.

դ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապար-հային ցանցի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականու-թյան մշակումը և իրականացումը.

ե) իր իրավասությունների սահմաններում տարածքային կառավարման և տեղական  ինք-նակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանս-պորտի բնագավառի գործունեության  կառավարման  համակարգումը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կար-գով իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կանոնակարգող իրավական և տեխնիկական նորմատիվ ակտերի, ինչպես նաև տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի և ստանդարտների մշակումը` անկախ սեփականության ձևից.

 է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրակա-նացնում է տրանսպորտային միջոցների  և դրանց կցորդների  պարտադիր  պետական  տեխնի-կական զննություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի  լի-ցենզավորումը.

ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնա-գավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն.

թ) իր իրավասության սահմաններում ապահովում է շրջակա միջավայրի վրա ավտոտրանս-պորտային միջոցների վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառում-ների իրականացում.

ժ) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 7.  Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փո-խադրումները կազմակերպվում և իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  միջազգային պայմանագրերի պահանջներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տա-րածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին  համապատասխան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.  Լիցենզավորումը և ապահովագրությունը ավտոմոբիլային տրանսպորտում

 

1. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության առանձին տեսակներ իրականացվում են լիցենզիայի հիման վրա` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրող-ները  պարտավոր են ապահովագրել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված  9. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կազմակերպման

                    հիմնադրույթները

1. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումները (ուղևորափոխադրումները) իրականացվում են`

ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաք-սիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով.

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով.

գ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի տեխնիկական  պայմաններով  նախատես-ված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կար-գով վերասարքավորված բեռնաուղևորատար ավտոմոբիլներով:

2. Ուղևորափոխադրումների երթուղային ցանցը ձևավորվում է երթուղիների կազմակերպ-ման միջոցով: Երթուղիները, ըստ աշխատանքային ռեժիմի, կազմակերպվում են մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ և ժամանակավոր, ըստ երթևեկության ռեժիմի` սովորական, կիսաճեպընթաց և ճեպընթաց ռեժիմով:

Ուղևորափոխադրումները, ըստ վարչական տարածքի հատկանիշի, կազմակերպվում են ներքաղաքային, ներշրջանային, միջշրջանային, միջպետական, ըստ կազմակերպման բնույթի` կանոնավոր և ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման, զբոսաշրջային և հատուկ սկզբունքներով:

3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային փոխադրում-ների կազմակերպման ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքով միկրոավտոբուսային փոխադրում-ների համար սահմանված այլ պահանջներին համապատասխան:

 

Հոդված 10. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի

                    կազմակերպումը

1. Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի և երթուղու սխեմայի հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը, ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը և փոխադրում-ների անվտանգությունը: Առանց չվացուցակի և երթուղու սխեմայի` երթուղիների սպասարկումն արգելվում է:

2. Միջշրջանային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմա-կերպում  է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայ-նեցնելով Ստեփանակերտի քաղաքապետի հետ:

Ներշրջանային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմա-կերպում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը` նախապես համաձայնեց-նելով լիազոր մարմնի հետ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքների ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է համապատասխան քաղա-քային համայնքի ղեկավարը` քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղե-գիծը  նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման  մարմնի և լիազոր մարմնի հետ:

3. Միջշրջանային, ներշրջանային և ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փո-խադրումների  չվացուցակները, երթուղիների  սխեմաները, սակագները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող  համապատասխան մարմինը:

4. Միկրոավտոբուսային  կանոնավոր փոխադրումների երթուղիները  կարող  են կազմա-կերպվել  նաև երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղևորահոսքի առկայության պայման-ներում` չվացուցակներով, փոփոխական ուղևորահոսքի դեպքերում` ըստ ուղևորակուտակումների առաջացման միջակայքերի:

 

Հոդված  11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական

                     պահանջները

 

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղա-նակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմա-կերպություններ):

2. Միջշրջանային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակեր-պում և անցկացնում են լիազոր մարմնի, ներշրջանային ավտոբուսային կանոնավոր փոխադրում-ներինը` համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի, իսկ ներքաղաքային ավտոբու-սային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) կազմած մրցութային հանձնաժողովները` մրցույթների անց-կացման ժամանակացույցին համապատասխան:

3. Մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մաս-նակցության պայմանները, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները և կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Մրցույթի ներկայացվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական կանո-նակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի  փո-խադրումների համար:

5. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմա­կեր­պության  առաջարկած  և մրցութային հանձնաժողովի  ընդունած  փոխադրավարձով, որը չի կարող գերա-զանցել կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ հաստատված սակագները:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատ­ճառ­ներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամա-սերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցու-թային հանձնա­ժո­ղո­վի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող  համա­պա­տասխան մարմնի որոշմամբ:

6. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավոր-վում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով, որի պայ-մանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնա-վոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտո-մոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկման                   

                     իրավունքից զրկելը

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում նշված համապատասխան մարմնի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության ներկայացմամբ և մրցութային հանձնաժողովի  եզրակացությամբ:

2. Երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք են`

ա) մրցույթին մասնակցության համար սահմանված պայմանների խախտումը կամ դրանց գնահատված ցուցանիշների նվազումը այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթի ժամանակ իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ.

բ) փոխադրումներն իրականացնող կազմակերպության ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից  կատարվող համապատասխան նշումի  բացակայությունը.

գ) կազմակերպության լուծարումը կամ լիցենզիայից զրկումը.

դ) հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախ-տումները.

ե) երթուղու սպասարկման ընթացքում մրցույթում առաջարկված և մրցութային հանձնա-ժողովի ընդունած փոխադրավարձից բարձր փոխադրավարձով փոխադրումների կատարումը.

զ) սույն օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված համապատասխան մարմնի հետ կնքած պայմանագրում նշված այլ պայմանների խախտումները, ներառյալ` բնապահպանական նորմերն ու պահանջները.

է) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանված նորմատիվների գերազանցումը:

 Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններին, սույն մասի «ա», «բ», «դ», «ե», «զ», «է» կետերով նախատեսված դեպքերում, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինը նախազգուշացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  տրանսպորտային տեսչության ներկայացումը ստանալու  օրվանից հետո` 5-օրյա ժամկետում:

 Նախազգուշացումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման  իրավունքից:

Սույն մասի «գ» կետում նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշաց-ման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից` 10-օրյա ժամկետում:

Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունք­ների ամփոփումն անհրաժեշտության դեպքում երթու­ղու սպա­սարկումը ժամանակավորապես, բայց ոչ ավելի վեց ամսից, կարող է իրականաց­վել պայմանագրային հիմունքներով: Նշված դեպքերում պայմանագիրը կնքվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում նշված համապատասխան մարմնի և անհրաժեշտ տրանսպորտային  միջոցներ ունեցող կազմակերպության միջև:

3. Խախտման վերաբերյալ նախազգուշացումը և երթուղու սպասարկման իրավունքից զրկման որոշումն ստանալուց հետո կազմակերպությունն իրավունք ունի վիճարկելու դրանք և կարող է բողոքարկել դատական կարգով:

 

Հոդված 13. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներին և սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող ընդհանուր

                   պահանջները

 

1. Ներքաղաքային և մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթու-ղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն ուղևորների կուտակման հանգուցային կետերում, միջքաղաքայինը` միջանկյալ ավտոկայաններում, ապահովեն ուղևորների հարմարավետ ու մատչելի սպասարկումը, անվտանգ մոտեցումը և համապատասխանեն կանգառների շահա-գործման կանոններին: Փոխադրումների առանձնահատկություններին համապատասխան` երթու-ղու կանգառները կարող են լինել հիմնական, ժամանակավոր և ըստ ուղևորի պահանջի:

2. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոց-ները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու սխեմայով, սպա-սարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշմամբ ցուցանակով, ավտոտրանս-պորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներին համապատասխան ար-տաքին և ներքին կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական  կանոնակարգերով  և ստանդարտներով:

3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային մի-ջոցների ուղեսրահում` ուղևորների համար տեսանելի կենտրոնական մասում, փակցվում է ցուցանակ, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն ուղևորների և ուղևորափոխադրումն իրականացնող վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին:

4. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառների տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի ճանապարհային, տեղաբաշխման վարչական տարածքի ճարտարապե-տական, բնապահպանական, պետավտոտեսչության մարմինների, երթուղում երկաթուղային գծանցի առկայության դեպքում` նաև երկաթուղային գծանցները տնօրինող համապատասխան մարմինների հետ:

 

Հոդված 14.  Ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

1. Ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղետոմսերի և ուղեբեռային անդորրագրերի հիման վրա:

2. Միջքաղաքային և միջպետական երթուղիների  ուղևորների տոմսավորումն իրականաց-վում է ավտոկայարանների և ավտոկայանների, ինչպես նաև դրանց հետ պայմանագիր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ կանգառներում` ավտովարորդների կող-մից:

Ավտոկայարաններում, ավտոկայաններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում իրականացվում է նաև միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի նախնական  վաճառք: Տոմսերի նախնական վաճառքով կարող է իրացվել ոչ ավելի, քան ավտոբուսի տվյալ երթի ուղետոմսերի 80 տոկոսը:

3. Ուղևորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված կանգառներում, իսկ երթուղային տաքսու ռեժիմով աշխատող միկրոավտոբուսներում իջեցումը` նաև թույլատրելի տեղերում` ըստ  ուղևորների պահանջի:

Լրիվ զբաղեցված նստատեղերով երթևեկելու ժամանակ ուղևորի նստեցման նպատակով միկրոավտոբուսի կանգառումն արգելվում է:  Նստատեղերը լրիվ զբաղված լինելու դեպքում երթուղու սահմանված կանգառներում միկրոավտոբուսի կանգառումն իրականացվում է ըստ ուղեսրահում գտնվող ուղևորների պահանջի:

Ստեփանակերտ քաղաքում, ելնելով տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությու-նից, Ստեփանակերտի  քաղաքապետի որոշմամբ կարող է արգելվել  առանձին փողոցներում  կամ  փողոցների առանձին հատվածներում կանգառներից  դուրս  ուղևորների պահանջով նրանց իջեցումը:

4. Մերձքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներն սպասարկող ավտոբուս-ներով քաղաքի վարչական տարածքում երթևեկողներից վճարը գանձվում է ներքաղաքային ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձի չափով:

5. Երթուղու սկզբնակետում, ինչպես նաև միջանկյալ կանգառներում ուղևորի մեղքով ավտոբուսի մեկնումից ուշացման դեպքում ձեռք բերված ուղետոմսը չի վերաձևակերպվում, և վճարված գումարը չի վերադարձվում:

Ուղևորի  հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով ավտոբուսի մեկնումից հետո մինչև 3 ժամ ուշանալու դեպքում ուղևորի ցանկությամբ ավտոբուսի մեկնման պահից հետո` 3 օրվա ընթացքում, կարող է վերականգնվել ուղետոմսը` դրա արժեքի 25 տոկոս լրավճարով, կամ  վերադարձվել վճարված գումարի 75 տոկոսը: Ուղետոմսի վերականգնումը կամ գումարի վերադարձը կատարվում է հիվանդության վերաբերյալ բժշկական հաստատության հաստատած տեղեկանքի կամ դժբախտ պատահարի մասին համապատասխան մարմինների կազմած արձանագրության հիման վրա:

Անհաղթահարելի ուժի, դժբախտ պատահարի կամ հիվանդության (առողջական վիճակի անբավարարության) հետևանքով ուղևորի կողմից ուղևորությունը չշարունակվելու կամ հրա-ժարվելու  դեպքում ուղևորին է վերադարձվում փոխադրավարձի` մինչև ուղևորության նշանակ-ման վայր մնացած հեռավորությանը համեմատական մասը:

6. Ավտոբուսի մեկնումից մինչև 2 ժամ առաջ ուղետոմսն ավտոկայանի  տոմսարկղ կամ տվյալ երթուղու  համար ուղետոմս վաճառող այլ տոմսարկղ վերադարձնելու դեպքում ուղևորին է վերադարձվում փոխադրավարձը, իսկ նշված ժամկետից մինչև ավտոբուսի մեկնումը` ուղետոմսի համար  վճարված գումարի  85 տոկոսը:

7. Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով խմբերի փոխադրման պատվերով ուղետոմսերի նախնական տրամադրումն իրականացվում է մեկնման օրվանից առնվազն 7 օր առաջ ներկայացված գրավոր հայտերով և 20 տոկոս կանխիկ վճարով: Պատվիրված ուղե-տոմսերը պետք է պահանջվեն ոչ ուշ, քան ավտոբուսի մեկնումից 24 ժամ առաջ: Չպահանջված ուղետոմսերը իրացման են տրվում ընթացիկ վաճառքի տոմսարկղերին: Հայտերով ձեռք բերված ուղետոմսերն ավտոբուսի մեկնումից մինչև 3 օր առաջ ավտոկայանի տոմսարկղ վերադարձնելու դեպքում պահվում է  երթևեկության  արժեքի 10 տոկոսը, իսկ  3 օրից  պակաս ժամկետի դեպ-քում` ոչ ավելի, քան 20 տոկոսը:

8. Եթե ավտոբուսի մեկնումը չի կայացել, կամ տարբեր պատճառներով դա հետաձգվել է մեկ ժամից ավելի ժամանակով, անկախ ուղետոմսերի վերադարձման ժամկետից, ուղետոմսերի արժեքից պահում չի կատարվում:

9. Փաթեթավորման թերություններ ունեցող ուղեբեռը, որը կորստի, պակասորդի կամ վնասվածքի կասկած է հարուցում, փոխադրման կարող է ընդունվել փոխադրման փաստա-թղթերում  այդ թերությունների նշումով:

10. Ուղեբեռը հանձնվում է ուղեբեռային անդորրագիրը ներկայացնող ուղևորին: Ուղե-բեռային անդորրագրի բացակայության դեպքում փոխադրողը ուղեբեռը հանձնում է այն անձին, որը հիմնավորում է (ուղեբեռում առկա իրերի պարունակության և նկարագրության հայտա-րարում) այդ ուղեբեռի իրեն պատկանելությունը: Առանց ուղեբեռային անդորրագրի` ուղեբեռի ստացմանը հավակնող ուղևորի կողմից ուղեբեռի իրեն պատկանելու ոչ բավարար հիմնավորման դեպքում փոխադրողն իրավունք ունի նրանից պահանջելու ուղեբեռի հայտարարված արժեքը:

11. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում են`

ա) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումը և ծխելը  ուղեսրահում.

բ) ուղևորների կողմից դռների բացումը` առանց ավտովարորդի թույլտվության.

գ) ավտովարորդի և ուղևորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային և մերձքաղաքային փոխադրումներում և առանց ուղևորների համաձայնության` երաժշտություն միացնելը միջքաղաքային, միջպետական փոխադրումների ընթացքում.

դ) պայթյունավտանգ, հրդեհավտանգ, ռադիոակտիվ, քիմիական քայքայիչ նյութերի, առանց պատյանի զենքի, ռազմամթերքի, ավտոտրանսպորտային միջոցը և ուղևորների հա-գուստն աղտոտող կամ վնասող նյութերի և իրերի, տհաճ, սուր հոտ ունեցող իրերի, սույն օրենքի 23-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված թույլատրելի չափերն ու քաշերը գերազանցող իրերի և առարկաների, օրենքով արգելված այլ նյութերի և իրերի փոխադրումը:

12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ընթացքում ուղևորության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք-ներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 15. Ավտոկայարանային գործունեության կազմակերպմանը ներկայացվող

                    ընդհանուր պահանջները

1. Ավտոկայարանները, ավտոկայանները և երթակարգավարական կետերը, փոխադրում-ների սպասարկման ծավալին համապատասխան, պետք է ունենան ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքային ռեժիմի կարգավորման, չվացուցակներով սահմանված սպասարկ-ման ռեժիմի սահմաններում ուղևորության կազմակերպման  անհրաժեշտ արտաքին և ներքին կահավորում: Կահավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով: Ավտոկայարանային գործունեության կազմակերպ-ման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Ավտոկայարաններն ու ավտոկայանները պետք է ունենան ուղևորների և ավտովա-րորդների  կենցաղային, սանիտարահիգիենիկ, բժշկական սպասարկման, հանրային սննդի կե-տեր, փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և ավտո-վարորդների առողջական վիճակի նախաուղերթային զննման հնարավորություն, ուղեբեռի ժամանակավոր պահման  սենյակներ, պետք է ապահովեն ուղեբեռի ընդունումը, ձևակերպումը, հաշվառումը, նաև կորցված կամ մոռացված իրերի հաշվառումը, պահպանումը և հանձնումը: Ուղեբեռի պահման պահանջները, հաշվառման և հանձնման ընթացակարգը սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:

3. Ավտոկայարանների, ավտոկայանների, ինչպես նաև երթակարգավարական կետերի աշխատանքային ռեժիմը պետք է ամբողջությամբ ապահովի չվացուցակով նախատեսված երթուղիների սպասարկումը, սպասարկման ծառայությունների անընդմեջ գործունեությունը, փոխադրողին, ինչպես նաև ավտովարորդին երթուղու ճանապարհային պայմանների մասին պարբերաբար տեղեկացումը:

 

Հոդված 16.  Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

1. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղևորների նույն խմբի նշանակման  վայր և (կամ) վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով:

2. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտո-տրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումը, ըստ ճանապարհակլիմայական պայմանների, իրականացնում է փոխադրողը:

3. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձևակերպումը և փո-խադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ և իրականացվում են փոխադրավարձի վճար-ման անդորրագրի հիման վրա:

Ոչ կանոնավոր միջպետական փոխադրումներ իրականացնող ավտովարորդի մոտ պետք է գտնվի  ուղևորների անվանացուցակը:

4. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղևորների և փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և պայմանագրով:

 

Հոդված 17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների

                    կազմակերպման հիմնադրույթները

 

1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային փոխադրում-ները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին  ծառայություններ մա-տուցելու նպատակով:

 Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փո-խադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպոր-տային միջոցներ ունեցող կազմակերպությունները և (կամ) անհատ ձեռնարկատերերը` լիցեն-զիայի առկայության դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլ-ներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարությունը:

2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոց-ները պետք է կահավորված լինեն`

ա) տաքսամետրով (սակաչափիչով).

բ) զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչներով.

գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվությունով:

Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները թափքի կողային մասում պետք է ունենան  շախմատաձև  տարբերանշմամբ  գծանշում:

3. Երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտո-րային փոխադրումների կազմակերպումն (իրականացումը) արգելվում է:

4. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների նստեցումները կատարվում են`

ա) տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում.

բ) ճանապարհափողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է համապատաս-խան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը.

գ) ուղևորների պատվերով` ուղևորի նշված վայրում:

 

Հոդված 18.  Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով  ուղևորության կազմակերպումը

1. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում ուղևորների նստեցումը կատարվում է ընդհա-նուր հերթակարգով:

2. Չզբաղեցված տաքսին կարող է կանգնել և ուղևորի նստեցում կատարել ճանապարհա-փողոցային ցանցի թույլատրելի տեղերում, տաքսամոտորային կանգառների առկայության դեպ-քում` այդ կանգառներից 200 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

3. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում տաքսուց մի քանի անձանց միաժամանակ օգտվելը թույլատրվում է հերթակարգի առաջին ուղևորի համաձայնության, իսկ շարժման մեջ գտնվող ազատ նստատեղերով տաքսուց օգտվելը` միայն տաքսու մեջ գտնվող ուղևորի (ուղևոր-ների) համաձայնության  դեպքում:

4. Տաքսու ուղեսրահում ծխելը և դռների բացումը, դռների ապակիների իջեցումը թույ-լատրվում են ուղևորների և ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Գազաբալոնային համակար-գով կահավորված ավտոմոբիլներում և «ունիվերսալ» թափքով ավտոմոբիլների լրացուցիչ նըս-տոցներում ծխելն արգելվում է:

5. Պատվերների ընդունման, ավտոմոբիլների տրամադրման կարգը և փոխադրման սակա-գները սահմանում են փոխադրողները: Փոխադրողը պարտավոր է ապահովել պատվիրատուի տեղեկացումը մատուցվող ավտոմոբիլի դասի, կահավորման և փոխադրման պայմանների մա-սին, պատվիրված ժամին և տեղում պատվերի կատարումը:

Անկախ ուղևորների թվից և փոխադրվող ուղեբեռի ծավալից` ուղևորության համար վճարումը կատարվում է ուղեբեռի բեռնաթափումից հետո: Վճարումից հրաժարվելու դեպքում գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնողն ուղևորի պահանջով պարտավոր է ապահովել փոխադրավարձի վճարումը հա-վաստող փաստաթղթի հանձնումը:

Պատվերի և ուղևորության համար վճարումը կատարվում է կանխիկ` սահմանված սակա-գնով կամ տաքսամետրի ցուցմունքով:

Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրա-տուից կարող է գանձվել սպասարկող կազմակերպության արտադրական բազայից մինչև տրամադրման կետ և վերադարձի կատարած փաստացի վազքի համար` սահմանված սակա-գներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ոչ ավտովարորդի մեղքով, ինչպես նաև ուղևորի պահանջով ուղևորին պայմանավորված վայր չհասցնելու դեպքում վճարումը կատարվում է ուղևորության դադարեցման պահի վիճակով: Ավտոմոբիլի անսարքության դեպքում տաքսի ավտոմոբիլի վարորդը պետք է ապահովի ուղևորի արագ հասցնելը պայմանավորված վայր կամ ուղևորատար տրանսպորտի մոտակա կանգառ, որի համար վճարում է ուղևորը:

7. Տաքսի վարձած ուղևորի համաձայնությամբ նույն ուղղությամբ այլ ուղևորների նստեց-ման  դեպքում յուրաքանչյուր ուղևորից ուղևորության վճարը գանձվում է ըստ երթևեկության հեռավորության:

8. Մարդատար տաքսի-ավտոմոբիլներով փոխադրումը պետք է իրականացվի երթևեկու-թյան համար թույլատրելի ամենակարճ ուղեգծով, եթե ուղևորն այլ ուղեգծով երթևեկելու ցան-կություն չի հայտնել:

Գ Լ ՈՒ Խ  4

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ  ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ  ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 19. Բեռնափոխադրումների կազմակերպման հիմնադրույթները և հիմնական պահանջները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպումը պետք է բացա-ռի փոխադրվող նյութի մթնոլորտ արտանետումը:

2. Ավտոմոբիլային տրանսպորտով տարբեր տեսակի բեռների փոխադրումների կազմա-կերպմանը ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնա-փոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարությունը:

 

Հոդված 20. Բեռների` բեռնարկղերով, տակդիրներով, կապոցներով և այլ

                    մասնագիտացված փոխադրումները

1. Բեռների փոխադրումը բեռնարկղերի փոխատեղմամբ իրականացնելու դեպքում կազ-մակերպվում է բեռի առաքում և ստացում այն կետերի միջև, որտեղ առկա են բեռնարկղերի բեռնման-բեռնաթափման հետ կապված գործողությունների կատարման պայմաններ:

Բեռնարկղերով փոխադրումները կարող են կազմակերպվել բեռնարկղերի փոխատեղման կարգով: Բեռնարկղերը պետք է լինեն չափերով և տարողությամբ իրար համարժեք և համապա-տասխանեն տեխնիկական կանոնակարգերի  պահանջներին:

2. Թունավոր և ուտիչ, առանց տարայի սորուն բեռների, ինչպես նաև բեռնարկղն աղտոտող կամ վնասող այլ նյութերի և բեռների փոխադրումն ավտոմոբիլային բեռնարկղերով արգելվում է:

3. Բեռները բեռնարկղերում պետք է տեղավորվեն այնպես, որ բացառվի փոխադրման  ընթացքում դրանց տեղաշարժը բեռնախցիկի ներսում, և ապահովվի բեռնվածության  հավասա-րաչափ բաշխումը բեռնարկղի հատակին:

Բեռնարկղերում բեռների սխալ տեղավորման  կամ  ամրացման  հետևանքով բեռի փչաց-ման և վնասվածքի համար փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե տեղավորման կամ ամրացման պատասխանատվություն չի ստանձնել:

4. Բեռների` տակդիրներով, կապոցներով և այլ մասնագիտացված փոխադրումներին ներ-կայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով:

Գ Լ ՈՒ Խ 5

ՓՈԽԱԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21.  Փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավ-տոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության փոխադրողները կամ օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա քաղաքացիներն ու կազմակերպու-թյունները, եթե այդ փոխադրումներն իրականացվում են նրանց` սեփականության կամ օգտա-գործման իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով):

2. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվելու ուղևորների, ուղեբեռի և բեռների փո-խադրման պայմանագրով ստանձնած պարտավորություններից, եթե փոխադրման փաստա-թղթերը, ուղեբեռի և բեռի չափերն ու քաշը չեն համապատասխանում սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, արգելված են փոխադրման համար, կամ օրենքով սահմանված դեպքերում հնարավոր չէ իրականացնել տվյալ փոխադրումը:

Միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման դեպքում փոխադրողն իրավունք ունի ուղեբեռների փոխադրումը կազմակերպելու ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցով:

3. Փոխադրողը պարտավոր է ապահովել`

ա) օրենքով սահմանված կարգով պետական գրանցումով, տեխնիկապես սարքին, սանի-տարական նորմերին և տվյալ փոխադրմանը համապատասխան ավտոտրանսպորտային միջոց-ներով (միջոցով) փոխադրումների իրականացումը.

բ) օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկա-կան զննության ներկայացումը.

գ) արտադրողի կողմից և տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված ժամկետ-ներում սեփական կամ պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ կահավորումով արտադրա-կան բազայում ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական սպասարկումների և նորոգումների անցկացումը (սեփական արտադրական բազայում անցկացնելու դեպքում` նաև հաշվառումը).

դ) ավտովարորդների որակավորումը` օրենքով սահմանված պահանջներին համապատաս-խան.

ե) ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը` օրենքով սահման-ված պահանջներին համապատասխան.

զ) ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնները.

է) ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրե-գատների ու հանգույցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը:

Միջքաղաքային հաղորդակցության մեծ հեռավորության երթուղիներում, երբ ավտովարոր-դի աշխատանքն ավարտվում է փոխադրողի արտադրական բազայից դուրս և փոխադրողի արտադրական բազայից կտրվածությամբ, փոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպոր-տային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը պետք է իրակա-նացվի այդ հնարավորությունն ունեցող  կազմակերպության միջոցով:

4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է`

ա) ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ.

բ) երթուղու սպասարկման ընթացքում ապահովել ուղևորների տոմսավորումը և թույլ չտալ սահմանված փոխադրավարձի խախտում.

գ) ապահովել ուղևորների բարեկիրթ և անվտանգ սպասարկումը, ավտովարորդների բար-յացակամ վերաբերմունքը և պատշաճ արտաքին տեսքը.

դ) սպասարկումն իրականացնել սույն օրենքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կահավորման պահանջներին համապատասխան   ավտոտրանսպորտային միջոցներով.

ե) փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

5. Տոմսով նշանակման վայր ուղևորին հասցնելու անհնարինության դեպքում  փոխադրողը պարտավոր է նրան վերադարձնել ուղևորության ընդհատման կետից մինչև ժամանման կետ հաշվարկված փոխադրավարձը կամ ուղևորին հասցնել երթուղու ուղեգծի մոտակա ավտոկայան, երկաթուղային կայարան, օդանավակայան կամ ուղևորի համաձայնությամբ միջոցներ ձեռնար-կել նշանակման  վայր հասցնելու համար:

Երթուղուց հանված ավտոբուսը  վերջինը լինելու դեպքում (այլ ավտոբուսի բացակայու-թյան  դեպքում), եթե ուղևորության  դադարեցման հետևանքով ավտոբուսը վերադարձվում է մեկնման սկզբնակետ, փոխադրողը չի ազատվում սույն  մասով նախատեսված պարտականու-թյունից և պետք է ապահովի ուղետոմսով (ուղեբեռային անդորրագրով) կնքված պայմանա-գրային պարտավորությունների կատարումը:

6. Ուղևորների նստեցման ժամանակ տաքսու վարորդը պարտավոր է աջակցել ուղեբեռի տեղավորմանը, ուղևորության ավարտին ուղևորին հիշեցնել իրերի և ուղեբեռի բեռնաթափման մասին, ապահովել մոռացված իրերի պահպանումը կամ պահպանման հանձնումը և ուղևորի պահանջով (հիմնավորմամբ) վերադարձնելը:

7. Փոխադրողը պարտավոր է փոխադրումն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության համար գործող ճանապարհային ցանցի ամենակարճ ուղեգծով, բացի կանոնավոր փոխադրումներ իրականացնելուց և այնպիսի դեպքերից, երբ ճանապարհային պայմաններից ելնելով, նախընտրելի է հավելյալ վազքով արդյունավետ փոխադրումը, ինչի մասին փո-խադրողը նախապես  պետք է  տեղեկացնի պատվիրատուին:

8. Այն փոխադրողները, որոնք իրականացնում են ավտոմոբիլային տրանսպորտի շարժա-կազմի տեխնիկական սպասարկումներ, պարտավոր են`

ա) ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ արտադրողի կողմից ավտոմո-բիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման հրահանգով երաշխավորված ծավալներով աշխատանքների կատարումը և հաշվառումը.

բ) իրենց սպասարկած կամ նորոգած ավտոտրանսպորտային միջոցի վթարի դեպքում իրա-վասու մարմիններին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

 

 

 

Հոդված 22. Բեռն առաքողի և բեռը ստացողի իրավունքներն ու

                    պարտականությունները

1. Բեռների փոխադրման դեպքում բեռն առաքողն իրավունք չունի նույն ավտոտրանս-պորտային միջոցով փոխադրման ներկայացնելու տարբեր հատկություններ ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող է հանգեցնել որևէ բեռի փչացման:

2. Բեռն առաքողը (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ փո-խադրման ներկայացնելու օրենքով չարգելված հայտարարված արժեքով բեռներ: Բեռների հայտարարված արժեքը պետք է համապատասխանի դրանց ողջամիտ արժեքին:

Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցովի, խուռնային, արագ փչացող, բեռնառաքողի կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաև մեկ ապրանքատրանսպորտային բեռնագրով ձևակերպված բեռի որոշակի մասի արժեքը:

3. Բեռն առաքողը իրավունք չունի փոխադրման ներկայացնելու բեռներ, եթե`

ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումն ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է.

բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամ  բեռնափոխադրման պայմանագրով կամ ներկայացված է ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված, կամ բեռի ձևակերպման ու ապրանքատրանսպորտային փաստաթղթերը թերի են.

գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում է հայտի համաձայն` բեռնման ներկայացված ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությունը, չափերով կամ առանձնահատկու-թյուններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով փոխադրում իրականաց-նելու համար.

դ) տարերային աղետների, ճանապարհային, կլիմայական ոչ բարենպաստ պայմանների հետևանքով դադարեցվել կամ սահմանափակվել է փոխադրումների իրականացումը երթուղու ավտոմոբիլային ճանապարհներով.

ե) առանց բեռն առաքողի առաքիչն ուղեկցման է ներկայացրել այնպիսի բեռներ, որոնք իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով և խնամքով փոխադրում, եթե առաքման  պարտավորությունը չի ստանձնում փոխադրողը:

 

Հոդված 23.  Ուղևորների իրավունքները և պարտականությունները

1. Ուղևորության համար ուղևորը պետք է ունենա ուղետոմս կամ երթևեկելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ (մշտական ուղետոմս, անվճար երթևեկության իրավունքի վկայա-կան և այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ զբաղեցնի ուղետոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի ուղետոմսն ամբողջ ուղևորության ընթացքում և ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ վերահսկողություն իրականաց-նող անձանց պահանջով:

Միջպետական և միջքաղաքային երթուղիներում մինչև ավտոբուսի մեկնելն ուղետոմս (ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղևորն ավտոկայարանից (ավտոկայանից) ուղևորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի:

2. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի իր հետ անվճար տեղափոխելու մինչև 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաև մինչև 7 տարեկան մի քանի  երեխաների հետ երթևեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթևեկելիս ուղետոմսի 50 տոկոս արժեքով ուղետոմս է ձեռք բերվում 7-ից 12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների երթևեկության համար վճարը գանձվում է սահմանված փո-խադրավարձի  չափով:

3. Արտոնություններով երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային  տրանսպորտով  ուղևորների և ուղեբեռի փոխադրման  պայման-ների կատարումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաև ոչ փոխադրողի մեղքով կամ այլ պատճառներով (ճանապարհային, կլիմայական անբարենպաստ պայմաններ, անհաղթա-հարելի ուժի հանգամանքներ և այլն) ուղևորությունը դադարեցվելու դեպքերում ուղևորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղևորությունը նույն երթուղու այլ ավտոբուսով (միջքաղաքային ավտոբուսային  երթուղիներով` ազատ  նստատեղերի առկայու-թյան դեպքում):

5. Ուղեբեռը փոխադրման հանձնելիս ուղևորն իրավունք ունի հայտարարելու դրա արժեքը` վճարելով սահմանված գումարը:

6. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի ձեռք բերված մեկ ուղետոմսին համապատասխան տեղափոխելու`

ա) անվճար` 60 x 40 x 20 (սմ) չափերը և 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի ծանրոց, այդ թվում` փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր.

բ) առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներով` վճարովի` 100 x 50 x 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ քաշով մեկ ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

գ) ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներով` վճարովի` 100 x 50 x 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ-ական քաշով երկու ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

դ) միկրոավտոբուսներով` սույն մասի «ա» կետով սահմանված կարգով:

7. Ուղևորն իրավունք ունի տաքսի-ավտոմոբիլների ուղեսրահում փոխադրելու այնպիսի իրեր և առարկաներ, որոնք կարող են տեղավորվել  դռների թույլատրելի բացվածքներով (առանց դռների սահմանափակիչների հանման), չեն վնասի կամ աղտոտի ուղեսրահի պաստառը և սարքավորումը, չեն խանգարի ավտովարորդին ղեկավարել ավտոմոբիլը:

«Ունիվերսալ» թափքով տաքսիներով թույլատրվում է փոխադրել փոքր չափերի կենցա-ղային առարկաներ և սարքեր, որոնք չեն վնասի կամ փչացնի ուղեսրահի պաստառը և սար-քավորումը:

Թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ և վանդակ-ներով թռչուններ, դնչակալներով շներ` տարիչների և տապաստակների առկայությամբ,  մրգերն ու  բանջարեղենը կարող են փոխադրվել փակ հատակ  ունեցող  զամբյուղներով:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած հիվանդու-թյունների ցանկին համապատասխան` շփման միջոցով վարակ տարածող հիվանդություններ ունեցող քաղաքացիներին չի թույլատրվում օգտվել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներից:

 

Հոդված 24. Պատասխանատվությունը փոխադրումների կազմակերպման ընթացքում

1. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումների և նորո-գումների, բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ընթացքում տեխնիկայի ան-վտանգության պահանջների խախտման հետևանքով առաջացած դժբախտ դեպքերի և պատա-հարների համար փոխադրողը և պատվիրատուն պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում ուղևորների անտոմս երթևեկությունը, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում չձևակերպված փաստաթղթերով, զբաղեցված մարդա-տար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով փոխադրումների իրականացումն առա-ջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 25. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական

                    սպասարկումներ և նորոգում իրականացնող սուբյեկտների

                    պատասխանատվությունը

 

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ և նորոգում

իրականացնող կազմակերպություններն իրենց կատարած տեխնիկական սպասարկումից մինչև հաջորդ տեխնիկական սպասարկումը սահմանված վազքի (ժամկետի) լրանալը անորակ սպա-սարկման պատճառով առաջացած անսարքությունների, դրանց հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների և հասցված նյութական վնասի համար պատաս-խանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ЬєрОІЪІтмаФ дІРІЬжЬєрА

 

Հոդված 26. Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը

                     ներկայացվող պահանջները

1. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին:

2. Կազմակերպությունների արտադրական բազաներում կատարվող ավտոտրանսպոր-տային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունները ենթակա են տեխնիկական պա-հանջներին ծառայությունների համապատասխանության հավաստման` «Համապատասխանու-թյան գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով  սահմանված  կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող ավտոմոբիլների վերասարքավորումները, որոնք ազդեցու-թյուն են ունենում ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտոտրանսպորտի վնա-սակար ազդեցությունից շրջակա միջավայրի պաշտպանության վրա, իրականացվում են  Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված և տրանսպոր-տային համակարգի պետական  կառավարման լիազոր մարմնի հաստատած տեխնիկական փաս-տաթղթերի հիման վրա:

4. Ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներում օգտագործվող  ավտոտրանս-պորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաև պատառոտված պաստառներով  նստոցների  առկայության դեպքում փոխադրումների իրա-կանացումն արգելվում է:

5. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ապահովման նպատակով   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային համակարգի պետական  կառավարման  լիազոր մարմնի  ներկայացմամբ,  հաստատում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը, ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպություն-ների արտադրական բազային և կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնի-կական շահագործման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հա-մար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող  պահանջները:

6. Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաև 17-ից ավելի նստատեղ և ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ ունեցող ավտոբուսներով ընդհանուր օգտագործման նշանակության փոխադրումների իրականացումն ար-գելվում է:

7. Լեռնային երթուղիների սպասարկման համար թույլատրվում են առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող ավտոբուսները, ընդ որում` ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի նախշի մնացորդային բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող ավտոբուսները պետք է կահա-վորվեն նաև առջևի հակամառախուղային և հետընթացի օժանդակ լուսարձակներով:

Հոդված 27. Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները

1. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը և կամրջակի վրա բեռնվածու-թյունը) և եզրաչափային պարամետրերը փոխադրումների իրականացման ընթացքում պետք է համապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային ճանապարհի փաստացի տեխնիկա-կան կարգին և չգերազանցեն երթուղու ուղեգծով տեղաբաշխված կամուրջների, էստակադա-ների, այլ արհեստական կառույցների բեռնվածության և եզրաչափային պարամետրերի առա-վելագույնը:

Փոխադրումների պահանջները չբավարարող, ինչպես նաև փոխադրումների անվտանգու-թյանը սպառնացող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում է:

2. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման արագություն-ները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով սահմանված արագությունները, շարժման ուղղությունները պետք է համապատասխանեն չվացուցակով նա-խատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Երեխաների և դպրոցականների զբոսաշրջային և զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է պետ-ավտոտեսչության մարմինների տեղեկացմամբ, ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցմամբ, փոխադրումն ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում չափահաս ան-ձանց  (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) ուղեկցմամբ և հետևյալ պայմաններով.

ա) ավտոբուսների շարժումը պետք է իրականացվի օրվա լուսավոր ժամերին.

բ) միանգամյա` մինչև երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների իրականաց-ման դեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ և մոտակա լուսարձակների միացմամբ.

գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան ուղեկց-մամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ:

Զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում խմբերի ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու և ուղևորության ընթացքում վարքագծի մասին հրահան-գավորումն իրականացնում է պատվիրատուն:

Երեխաների զբոսաշրջային և հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ, ուղեկցողները գտնվեն յուրաքանչյուր դռան մոտ:

4. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական պատրաստականության ապահովման համար սպասարկումներ և նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է համապատասխանեն սպասարկվող ավտոտրանսպորտային միջոցների դասերին, իսկ սպասարկումների ու նորոգումների գործունեություն իրականացնող պատասխանատու աշխատողներն ունենան համապատասխան մասնագիտական որակավորում:

5. Ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքով սահմանված կարգով թույլատրված նստատեղերի և բեռնվածության  սահմաններում:

6. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահ-մանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական և միջքաղաքային երթու-ղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով:

 

Հոդված  28.  Ավտովարորդներին ներկայացվող պահանջները

1. Ավտովարորդը պետք է ունենա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված`  համա-պատասխան ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում:

2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականաց-նելու դեպքում ավտովարորդները, բացի որակավորման ընդհանուր պահանջներից, պետք է ունենան`

ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի վերջին 2 տարիների, իսկ լեռնային երթու-ղիների համար` վերջին 3 տարիների անընդմեջ վարման  աշխատանքային փորձ.

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգի ավտոտրանս-պորտային միջոցի վարման առնվազն մեկ տարվա փորձ.

գ) միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար՝ D կարգի ավտոտրանս-պորտային միջոցի վարման վերջին մեկ տարվա կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների վերջին 2 տարվա աշխատանքային փորձ.

դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների իրակա-նացման վերջին 2 տարվա աշխատանքային փորձ.

ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների իրականացման վերջին 2 տարվա աշխատանքային փորձ.

զ) միջքաղաքային, միջպետական և լեռնային երթուղիներով մինչև 16 տարեկան երեխա-ների խմբի  փոխադրումների համար` վերջին 3 տարվա նշված երթուղիներով փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ:

Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ լեռնային երթուղու սպասարկմանը տեղափոխելու դեպքում պետք է անցկացվի երկու օր տևողությամբ փորձաշրջան, իսկ լեռնային երթուղում ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում` չորս օր տևողությամբ:

3. Օրվա ընթացքում ավտովարորդի կողմից ավտոմոբիլի վարման առավելագույն տևողու-թյունը, ներառյալ` արտաժամ աշխատանքը, չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթաց-քում` 48 ժամը: Ավտովարորդների ամենօրյա անընդհատ հանգստի ժամանակը չպետք է պա-կաս լինի 10 ժամից, իսկ իրավասու մարմինների թույլտվությամբ` շաբաթվա 2 օրը 8 ժամից ոչ պակաս տևողությամբ: Առանց ընդմիջման` 4 ժամից ավելի տևողությամբ, ընդհանուր օգտա-գործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված  29. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասն ուժի մեջ է մտնում  օրենքի ուժի մեջ մտնելու պահից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:






 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ







25 հուլիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-62