04 մարտի 2021
04 մարտի 2021
Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցերը՝
1.«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին:
2.«Բնակչության պետական ռեգիստրի մասին»,«Հանրային ծառայությունների համարանիշի մասին»,«Նույնականացման քարտերի մասին»,«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին:
Նիստը վարում էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Արցախի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության պետ Ա. Հարությունյանը: Օրակարգի 1-ին կետով ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Փաթեթով առաջարկվում է՝
Հաջորդիվ ոստիկանապետը պատասխանեց պատգամավորների հնչեցրած ոլորտային խնդիրներին վերաբերող հարցերին:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ԱԺ փորձագիտական ծառայության դրական արդյունքները նախագծերի փաթեթի վերաբերյալ,որից հետո քվեարկության արդյունքներով փաթեթն արժանացավ նաև հանձնաժողովի անդամների հավանությանը և տրվեց դրական եզրակացություն:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» և կից օրինագծերի փաթեթով առաջարկվում է՝
«Նույնականացման քարտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է Արցախի Հանրապետության տարածքում օգտագործելու համար՝ որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարի: Նույնականացման քարտ տրամադրելու համար կսահմանվի պետական տուրք՝ 3000 ՀՀ դրամի չափով:
ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությունը նախագծերի վերաբերյալ դրական էր, միայն եղավ առաջարկ՝ փաթեթում օրենքների ուժի մեջ մտնելու հոդվածները վերախմբագրել և նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ողջամիտ ժամկետ:Առաջարկն ընդունվեց և կներկայցվի նախաձեռնողների քննարկմանը:
Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին պատասխանելուց հետո, փաթեթը դրվեց քվեարկության: Ձայների 4 կողմ համամասնությամբ օրինագծերի փաթեթն ընդունվեց:
Հանձնաժողովի որոշմամբ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները կներկայացվեն Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:
Նիստին մասնակցում էին պատգամավորներ, խորհրդարանում փորձուսուցում անցնող ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողներ: