ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ
25 փետրվարի 2021

2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողների սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

  1. «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան
  2. Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան)
  3. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին:( Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան)

 

ԼՈՒՐԵՐ