Ընդունված է 2015թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «50» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «ամբողջ գումարի չափով» բառերը` «40 տոկոսի չափով» բառերով:
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2.Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-69-Ն