«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին


 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                      փետրվարի 4-ին

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մա-սին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսա-կան աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:

 

Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածում՝

  1. «ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ 9.60», «ԱՀ բնապահ-պանության կոմիտեի նախագահ 9.60», «ԱՀ պետական վերահսկողական ծառայու-թյան պետի առաջին տեղակալ 8.00» և «ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ 6.80» տողերը հանել.
  2. «ԱՀ նախագահի խորհրդական-վարչության պետ 8.00» տողից հետո լրաց-նել նոր տող.

 

 «ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

8.00             »:

 

Հոդված 3. Օրենքի N 2 հավելվածում`

1) «Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավար-ման մարմիններ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

 

 «Պետական նախարարի և նախարարության կառավարման ոլոր-տում գործող պետական   կառավարման մարմիններ

 

 Պետական նախարարի և նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավար

6.80

 Պետական նախարարի և նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ

4.80         »:

2) «ԱՀ պետական վերահսկողական ծառայություն» բաժինը հանել

 

Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 6-րդ հավել-վածում 1.25, 1.29, 1.33 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի` տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի և օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի տարբերության չափով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                               

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. փետրվարի 15

Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն