«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                        փետրվարի  4-ին

    

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Սույն օրենքի իմաստով՝

1) դեբիտորական պարտք է համարվում հարկ վճարողին այլ անձանց (դեբիտոր-ների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարը, բացառու-թյամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորու-թյունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողին վճարման (վերադարձման) ենթակա պարտքի գումարների.

2) կրեդիտորական պարտք է համարվում հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի (այդ թվում` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հար-կային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողի կողմից վճարման ենթակա պարտքի գումարների:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «մաշվածքի ենթակա» բառերից հետո լրացնել «, սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ժզ» կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետ.

«ժէ) սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված հիմնական միջոցների մասով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտի-զացիոն մասհանումների գծով ծախսերը:»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ 100 000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորա-կան պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերա-բերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերա-բերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի «ժա» կետում «մինչև 2019 թվականի դեկտեմ-բերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից, և դրա  գործողությունը  տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. փետրվարի 15

Ստեփանակերտ

ՀՕ-6-Ն