Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 4-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդա-կությամբ «գ.1» կետ.
«գ.1) ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի հա-մաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «ժդ1» բառից առաջ լրացնել «գ.1» բառը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «Սույն օրենքով սահմանված՝» բառերից հետո լրացնել «ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուց-ման գործունեության ու» բառերը:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Սույն գլխի դրույթները, բացառությամբ 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 1-ին մասի, չեն տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք հանրային սննդի ծառա-յություններ են մատուցում ըստ նախնական պատվերների` համապատասխան պայ-մանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 4.2
ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ
Հոդված 36.6. Ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանա-գրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը
1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համա-ձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հան-րային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի հինգ տոկոսի չափով` դրա-մական արտահայտությամբ:
Հոդված 36.7. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմա-նագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համա-ձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հան-րային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի hաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը):»:
Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «վերսկսելը» բառից հետո լրացնել «, ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնող-ների» բառերը:
Հոդված 7. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հոկտեմ-բերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 15
Ստեփանակերտ
ՀՕ-10-Ն