Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 4-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին 2016 թվա-կանի սեպտեմբերի 29-ի ՀՕ-27-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարի դրույքաչափերը
1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքա-չափերով.
Արտադրության և (կամ) սպառման |
Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ) |
առաջին դասի վտանգավորության թափոններ |
48 000 |
երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
24 000 |
երրորդ դասի վտանգավորության թափոններ |
4 800 |
չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 500 |
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների) |
600 |
հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ |
60 |
2. Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում, ար-տադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշ-վարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Արտադրության և (կամ) սպառման |
Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ) |
Առաջին դասի վտանգավորության թափոններ |
48 000 |
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
24 000 |
Երրորդ դասի վտանգավորության թափոններ |
4 800 |
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 500 |
Ոչ վտանգավոր թափոններ |
600 |
3. Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույ-տերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար.
Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի |
Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ) |
Առաջին դասի վտանգավորության թափոններ |
62 400 |
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
31 200 |
Երրորդ դասի վտանգավորության թափոններ |
6 240 |
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 950 |
Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) |
780 |
2) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար.
|
»: |
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 6. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար վճարի հաշվարկման կարգը
1. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան::
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 15
Ստեփանակերտ
ՀՕ-12-Ն